[ARM]     [RUS]     [ENG]

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ VS ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ,
Հո­գե­բան

 Ե­գիպ­տո­սի ստր­կու­թյու­նից դուրս գա­լով, Իս­րա­յե­լը ստիպ­ված ե­ղավ 40 տա­րի թա­փա­ռել ա­նա­պա­տում` մաքր­վե­լու մեղ­քե­րից, ան­հա­վա­տու­թյու­նից և ե­գիպ­տա­կան պիղծ սո­վո­րու­թյուն­նե­րից:

Դուրս գա­լով խոր­հր­դա­յին ա­նաստ­ված կար­գե­րից, մեր ազ­գին էլ տաս­նա­մյակ­ներ պա­հանջ­վեց` ձեր­բա­զատ­վե­լու ան­հա­վա­տու­թյու­նից ու ա­նաստ­վա­ծու­թյու­նից: Գոր­ծըն­թացն ա­վարտ­ված չէ: Հին սերն­դից ո­մանք, դեռևս խոր­հր­դա­յին դաս­տիա­րա­կու­թյան ու նպա­տա­կա­յին կր­թու­թյան ազ­դե­ցու­թյան տակ, մեր­ժում են Աստ­ծուն, հա­վատքն ու ե­կե­ղե­ցին: Ցա­վոք, դեռևս ո­մանց աշ­խար­հա­յաց­քում էլ սնո­տիա­պաշ­տու­թյու­նը, կա­խար­դու­թյուն­ներն ու տա­րա­տե­սակ աստ­ղա­գու­շա­կու­թյուն­ներն են փո­խա­րի­նում ճշ­մա­րիտ հա­վատ­քին: ՙԲարձ­րին­տե­լեկտ՚ այլ տար­րեր էլ մի ու­րիշ ծայ­րա­հե­ղու­թյան են տր­վել` կոչ ա­նե­լով վե­րա­դա­ռա­նալ հին հա­վատ­քին՝ կռա­պաշ­տու­թյա­նը: Հա­մոզ­ված են, որ ե­թե մնա­յինք հե­թա­նո­սու­թյան մեջ, շատ տա­րածք­ներ կգ­րավ­վեր, հա­րուստ ու գերհ­զոր եր­կիր կլի­նեինք: Տա­րօ­րի­նակ մտա­ծո­ղու­թյուն: Ի­րա­կա­նում հին դա­րե­րում են կռա­պաշտ ազ­գե­րը հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­սել, չէ՞ որ գրե­թե բո­լորն էին կռա­պաշտ: Մի ազ­գը հա­ջո­ղու­թյուն է գտել, մե­կը՝ ոչ: Եվ դա կուռ­քե­րի շնոր­հը չէր, այլ նա­խախ­նա­մու­թյան, կամ, ե­թե կու­զեք՝ պա­տա­հա­կա­նու­թյան: Ե­թե կռա­պաշտ ազ­գերն այդ­քան հար­գի են մեր ին­տե­լեկ­տուալ ո­րոշ ան­հատ­նե­րի հա­մար, ա­պա« ա­սա­ցեք խնդ­րեմ, որ­տե՞ղ են հի­մա Ա­սո­րես­տա­նը և մյուս հզոր կռա­պաշտ թա­գա­վո­րու­թյուն­նե­րը: Մեր ժա­մա­նակ­նե­րում էլ կան կռա­պաշտ եր­կր­ներ ու աֆ­րի­կյան ցե­ղեր. մի՞­թե ցան­կա­նում ենք քա­ղա­քակր­թու­թյամբ և այլ ո­րակ­նե­րով նման լի­նել նրանց: Քրիս­տո­նեու­թյու՞նն է մեզ հետ պա­հել նրանց նման զար­գա­ցած լի­նել: Հա­վա­նա­բար այդ մարդ­կանց հա­մար ա­մե­նաի­դեա­լա­կան եր­կի­րը Հնդ­կաս­տանն է, իսկ ա­մե­նաե­րա­նե­լի քա­ղա­քակր­թու­թյու­նը՝ աֆ­րի­կյան ցե­ղե­րի­նը:
Բա­րե­բախ­տա­բար, Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո հայ մար­դու մեջ կր­կին արթ­նա­ցավ ճշ­մա­րիտ քրիս­տո­նեա­կան հա­վատ­քը: Մեծ թափ ա­ռավ ե­կե­ղե­ցի­նե­րի վե­րա­բա­ցումն ու շի­նա­րա­րու­թյու­նը: Մարդ­կանց մեջ արթ­նա­ցավ քնած հո­գին: Դպ­րոց մտավ Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն ա­ռար­կան: Նոր սե­րուն­դը կա­րո­ղա­ցավ դուրս գալ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից մնա­ցած ան­հա­վա­տու­թյան փլա­տակ­նե­րից:
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին մաս­նակ­ցող հա­րյու­րա­վոր հա­յոր­դի­ներ, տես­նե­լով Աստ­ծո զո­րու­թյունն ու բա­զում հրա­շա­լի վկա­յու­թյուն­ներ, ան­գամ ա­ռանց քա­րո­զիչ­նե­րի, լց­վե­ցին հա­վատ­քով ու մկրտ­վե­ցին: Շնոր­հիվ հոգևոր զար­թոն­քի, նոր սե­րուն­դը նախ­նի­նե­րից ա­վե­լի հա­սուն ու սթափ է հոգևո­րա­պես: Ե­թե հնե­րի մոտ դեռևս մնա­ցել է տա­րա­տե­սակ գու­շա­կու­թյուն­նե­րի մի­ջո­ցով հո­գու սո­վին հա­գուրդ տա­լը, ա­պա նո­րե­րը քաջ գի­տակ­ցում են, որ այդ ճա­նա­պար­հը կոր­ծա­նա­րար է ու ա­նըն­դու­նե­լի: Այ­սօր ե­րի­տա­սարդ­նե­րը, ի տար­բե­րու­թյուն հնե­րի, քա­ջա­տե­ղյակ են ե­կե­ղե­ցա­կան ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին, տո­նե­րին, ա­վան­դույթ­նե­րին: Այն դեպ­քում, երբ տա­րի­նե­րով ըն­թեր­ցա­նու­թյու­նը դե­ֆի­ցիտ էր, հա­վատ­քի մեջ ե­ղող ե­րի­տա­սարդ­նե­րը հա­ճույ­քով, ա­ռանց պար­տադ­րու­թյան ըն­թեր­ցում են Աստ­վա­ծա­շուն­չը, սուրբ հայ­րե­րի գր­վածք­նե­րը և այլ հոգևոր գրա­կա­նու­թյուն: Շնոր­հիվ այս ա­մե­նի, վայ­րե­նան­ման սո­վո­րու­թյուն­ներն այլևս ծի­ծա­ղե­լի են ու խո­տե­լի:
Վե­րա­դառ­նանք հին Իս­րա­յե­լին. այս ազգն, Աստ­ծո զո­րու­թյամբ գրա­վեց Քա­նա­նի եր­կի­րը՝ կոր­ծա­նե­լով ու հո­ղին հա­վա­սա­րեց­նե­լով հե­թա­նոս, կռա­պաշտ հզոր ազ­գե­րի ու ցե­ղե­րի, բայց, հան­գս­տա­նա­լով պա­տե­րազմ­նե­րից, կր­կին փոր­ձեց վե­րա­դառ­նալ ե­գիպ­տա­կան չար սո­վո­րու­թյուն­նե­րին: Սկ­սե­ցին նաև նմա­նա­կել ի­րենց իսկ կող­մից կոր­ծա­նած կամ ստր­կաց­րած ազ­գե­րի կռա­պաշտ սո­վո­րու­թյուն­նե­րին: Ար­դյուն­քում ար­ժա­նա­ցան բա­զում զր­կանք­նե­րի, պա­տե­րազմ­նե­րի, ժան­տախտ­նե­րի, սո­վի:
Հի­մա դառ­նանք մեզ: Մենք է՞լ ենք ու­զում ար­ժա­նա­նալ դրան: Այլևս հա­վատ­քը, Աստ­ված, ե­կե­ղե­ցին պե՞տք չեն:
Կցան­կա­նա­յինք հարց ուղ­ղել այն ան­հատ­նե­րին, ով­քեր ի­րենց թույլ են տա­լիս ամ­պա­գոռ­գոռ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել, թե պետք է ե­կե­ղե­ցին վռն­դել դպ­րոց­նե­րից… ո՞ր ե­կե­ղե­ցին նկա­տի ու­նեն, ա՞յն, ո­րի շնոր­հիվ հաս­տատ­վել է հայ դպ­րու­թյու­նը:
ՀԵՊ-ը հա­նե­լով դպ­րոց­նե­րից՝ կկորց­նենք հայ մար­դու ինք­նու­թյու­նը պա­հե­լու ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը: Հա­վատ­քը դաս­տիա­րա­կում է անձ­նու­րաց հայ­րե­նա­սի­րու­թյուն, ՔՐԻՍ­ՏՈ­ՍԻ պատ­գա­մի հա­մա­ձայն. Ի­մա՝ չկա ա­վե­լի մեծ սեր, քան այն, ով իր անձն է տա­լիս իր ըն­կե­րոջ հա­մար:

Բա­բե­լոնն է ե­ղել
մեր ա­խո­յեա­նը՝ տէ՜ս,
Ան­հետ կո­րել, ան­ցել է
չար մշու­շի պէս:
Ա­սո­րիքն է ե­ղել մեր թշ­նա­մին,
ա­հա՜,
Դաշտ է տե­ղը եւ
չը­կայ քար քա­րի վրայ:

Վ. Տե­րյան