[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՎԱԾ ՉԻ ԲՌՆԱՆՈՒՄ, ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է

Վան ՆՈՎԻԿՈՎ 

Հա­յոց պատ­մու­թյու­նը վկա­յում է, որ Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին դժ­վա­րին ժա­մա­նակ­նե­րում ժո­ղովր­դի և՜ հոգևոր և՜ ֆի­զի­կա­կան պաշտ­պա­նու­թյան հե­նա­րան­նե­րից է։ Պատ­մա­կան,  նշա­նա­վոր ճա­կա­տա­մար­տե­րի ժա­մա­նակ  մեր հոգևո­րա­կան­ներն  ի­րենց ներ­կա­յու­թյամբ ո­գեշն­չել են զին­վո­րին  ու հարկ ե­ղած դեպ­քում  վասն հայ­րե­նյաց ա­զա­տու­թյան զեն­քը ձեռ­քին մար­տն­չել հա­յոց բա­նա­կի շար­քե­րում։ Դեռևս հին ժա­մա­նակ­նե­րից հայ­կա­կան զո­րագն­դերն ի­րենց հոգևո­րա­կան­ներն են ու­նե­ցել.  այդ­պես է և մեր օ­րե­րում։ Նախ­նյաց հե­րո­սա­կան պատ­գամ­նե­րին հա­վա­տա­րիմ՝ ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ, Ար­ցա­խի հե­րոս Պարգև ար­քե­պիս­կո­պոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ  նույն­պես,  մաս­նակ­ցե­լով Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տին, հա­վա­սա­րա­պես  պատ­վով կրեց  խաչն ու զեն­քը։ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օր­վա առ­թիվ Ստե­փա­նա­կեր­տի հու­շա­հա­մա­լի­րում Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րի հի­շա­տա­կին հար­գան­քի տուրք մա­տու­ցե­լուց հե­տո, Պարգև Սր­բա­զա­նը մեզ հետ ճե­պազ­րույ­ցում անդ­րա­դար­ձել է օր­վա  խոր­հր­դին,  Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի  դա­սե­րին   և այլ հար­ցե­րի։

-Սր­բա­զան հայր, ո՞ր պա­հին գի­տակ­ցե­ցիք, որ հա­յոց հա­մազ­գա­յին վե­րա­զար­թոնքն ու պե­տա­կա­նա­կերտ­ման ճա­նա­պարհն ան­շր­ջե­լի ի­րո­ղու­թյուն է։ Ինչ­պե՞ս կարժևո­րեիք ա­վե­լի քան 30-ա­մյա այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ո­րոնք ան­խու­սա­փե­լիո­րեն հա­յոց երկ­րորդ պե­տա­կա­նու­թյան կերտ­ման էին միտ­ված։
-Ա­ռա­ջին իսկ օր­վա­նից։ Այդ գա­ղա­փար­ներն ար­դեն կա­յին։ Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում ե­կան հան­րա­պե­տու­թյան ստեղծ­ման տար­բե­րա­կին, որն ըն­կա­լե­լի կլի­ներ աշ­խար­հին։ Եվ այդ­պի­սով Ար­ցա­խյան շարժ­ման՝ 1988-ի ժայթ­քումն ու ա­զա­տա­մար­տը բե­րե­ցին նրան, որ մենք ու­նե­ցանք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն։ Պե­տա­կա­նու­թյան ձեռք­բե­րու­մը մե­ծա­գույն նվա­ճում է ցան­կա­ցած ազ­գի ու ժո­ղովր­դի հա­մար։ Պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նա­լը լա­վա­գույն ձևն է ազգ-ժո­ղո­վուրդ ղե­կա­վա­րե­լու և նրա անվ­տան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար։ Ե­թե մենք 1915 թվա­կա­նին պե­տա­կա­նու­թյուն ու­նե­նա­յինք՝ ցե­ղաս­պա­նու­թյուն չէր լի­նի։ Մենք ստեղ­ծե­ցինք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն և զերծ մնա­ցինք Ադր­բե­ջա­նի կող­մից պատ­րաստ­վող ցե­ղաս­պա­նու­թյու­նից։
-Ռազ­մա­գի­տա­կան օ­րի­նա­չա­փու­թյամբ ըն­դուն­ված է, որ հաղ­թում է այն կող­մը, որն ու­նի բա­վա­կա­նա­չափ ա­ռա­վե­լու­թյուն՝ և՜ սպա­ռա­զի­նու­թյամբ, և՜ մարդ­կա­յին նե­րու­ժով։ Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան գո­յա­պայ­քարն ու Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մը հա­կա­ռակն ա­պա­ցու­ցե­ցին։

Հա­կա­ռա­կոր­դին բազ­միցս զի­ջե­լով թե՜ սպա­ռա­զի­նու­թյամբ, թե՜ մարդ­կա­յին նե­րու­ժով, հայ ժո­ղո­վուր­դը հաղ­թեց ի­րեն պար­տադր­ված պա­տե­րազ­մում։ Ձեր կար­ծի­քով՝ ո՞րն է հաղ­թա­նա­կի գրա­վա­կա­նը։
-Նախևա­ռաջ մեր ազ­գը միա­բան էր։ Իս­կա­պես, մի էինք։ Միա­ժա­մա­նակ՝ և՜ ար­դա­րու­թյան, և՜ ճշ­մար­տու­թյան հա­մար էինք պայ­քար մղում։ Բնա­կան է՝ Աստ­ված միշտ ար­դա­րու­թյան և ճշ­մար­տու­թյան կողմն է։ Մենք ու­նեինք Աստ­ծո հա­տուկ օրհ­նու­թյու­նը։ Ա­յո, քիչ էինք, զի­նամ­թեր­քով թշ­նա­մուն զի­ջում էինք բազ­միցս, բայց մեր գործն ար­դար էր , մեր գոր­ծը՝ նվի­րա­կան։ Մե՜նք չենք սկ­սել պա­տե­րազ­մը, ի­րե՜նք սկ­սե­ցին։ Դրա հա­մար Աստ­ված մեր կողմն էր, նաև միա­բան էինք։ Այդ ա­մե­նը ե­ղավ այն ե­րաշ­խի­քը, որ մենք հաղ­թա­նակ ու­նե­ցանք Ար­ցա­խյան գո­յա­մար­տում։ Այն տու­նը, որն ան­միա­բան է՝ չա­րու­թյան բույն է, Աստ­ված լքում է այդ տու­նը, և այն տրոհ­վում է։ Պատ­մու­թյան բախ­տո­րոշ օր­հա­սա­կան պա­հե­րին հայ ժո­ղո­վուր­դը միշտ միաս­նա­բար է կա­րո­ղա­ցել դի­մա­կա­յել փոր­ձու­թյուն­նե­րին։
- Ձեր կար­ծի­քով՝ սեր­տե՞լ ենք և ար­դյոք մեզ կեն­սա­կերպ դարձ­րե՞լ ենք Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի օ­րե­րի միաս­նու­թյան ու հա­մե­րաշ­խու­թյան դա­սե­րը։
-Գի­տեք, միշտ չէ, որ մենք լա­վա­գույն եզ­րա­կա­ցու­թյուն­ներն ենք ա­նում։ Երբ 1988-ին, 2016-ին միա­բան էինք՝ ու­նե­ցանք հաղ­թա­նակ­ներ և հա­ջո­ղու­թյուն­ներ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, եր­բեմն մո­ռա­նում ենք, որ ազգն ու­նի գե­րա­կա շահ՝ հայ­րե­նի­քի ան­սա­սա­նու­թյուն, ազ­գի հա­մե­րաշ­խու­թյուն։

Այդ եր­կու­սը ազ­գա­յին ա­վան­դա­կան ար­ժեք­ներն ու հա­վատքն են, ո­րոնք պետք է պահ­պա­նել։ Խա­ղաղ պայ­ման­նե­րում մեր ազ­գի ո­րոշ զա­վակ­ներ եր­բեմն նա­խընտ­րում են նեղ անձ­նա­կան շա­հը՝ մո­ռա­նա­լով գե­րա­կան՝ երկ­րի կա­յու­նու­թյու­նը, հա­մազ­գա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը։ Մենք պի­տի հա­մախ­մբ­վենք ոչ միայն պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում, այլ նաև՝ խա­ղաղ ժա­մա­նակ­նե­րում։ Երբ բո­լորս հետևում ենք հա­մազ­գա­յին գե­րա­գույն շա­հին, ա­պա հա­ջո­ղու­թյուն ենք ու­նե­նում։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նա­կը Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք միաս­նու­թյան շնոր­հիվ էր։ Պա­տե­րազմ, ո­րով մենք ամ­րագ­րե­ցինք մեր ան­կա­խու­թյու­նը, պահ­պա­նե­ցինք և զո­րաց­րե­ցինք մեր պե­տա­կա­նու­թյու­նը։
-Ինչ­պի­սի՞ ար­ժեք է ան­կա­խու­թյու­նը։
-Մե­ծա­գույն, ո­րով­հետև Աստ­ված ինչ­պես յու­րա­քան­չյուր մար­դու է տվել ա­զատ կամք, այդ­պես էլ՝ ազ­գե­րին։ Աստ­ված չի բռ­նա­նում ա­զատ կամ­քի վրա։
-Սր­բա­զան Հայր, ի՞նչ կբա­րե­մաղ­թեիք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րե­դար­ձի առ­թիվ։
-Բո­լո­րիս մաղ­թում եմ հզոր հա­վատք, լա­վա­տե­սու­թյուն՝ դե­պի մեր ա­պա­գան։ Գոր­ծենք՝ ի շահ հա­մայն հա­յու­թյան ու հայ­րե­նի­քի։ Ա­մեն ինչ ա­նենք, որ­պես­զի լի­նենք միաս­նա­կան ու պա­հենք հայ­րե­նի­քի ան­դոր­րը՝ որ­պես ա­պա­գա հա­ջո­ղու­թյուն­նե­րի գրա­վա­կան։