Logo
Print this page

ՄԵԿ­ՆԱՐ­ԿՈՒՄ Է Ա­ՌԱ­ՋԱ­ՎՈ­ՐԱՑ ՊԱՀ­ՔԸ

Պատ­րաս­տեց 

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱ­ՆԸ

 Այ­սօր մեր ժո­ղովր­դի մեջ դար­ձի և ա­պաշ­խա­րու­թյան պա­հան­ջը խիստ մե­ծա­ցել է: Ա­տե­լու­թյու­նը, մե­ղադ­րանք­նե­րը, բամ­բա­սանք, ան­նե­րո­ղամ­տու­թյու­նը, մե­ծամ­տու­թյունն ու նա­խան­ձը, շո­ղո­քոր­թու­թյունն ու կեղ­ծա­վա­րու­թյու­նը… դար­ձել են մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ու շփում­նե­րի հիմ­նա­կան դր­դիչ ուժն ու հում­քը:

Հայ ա­ռա­քե­լա­կան սուրբ ե­կե­ղե­ցին հրա­վի­րում է իր զա­վակ­նե­րին հն­գօ­րյա պահ­քով խո­նարհ­վել ու ջա­նա­սի­րու­թյամբ փոխ­վել դե­պի բա­րին, աստ­վա­ծա­յի­նը, կա­տա­րյա­լը:
Ա­ռա­ջա­վո­րաց պահ­քը, սո­վո­րա­բար, սկս­վում է Ս. Սարգ­սի տո­նին նա­խոր­դող եր­կու­շաբ­թի օր­վա­նից, ո­րը տևում է հինգ օր: Այս տա­րի պահ­քը սկս­վում է հուն­վա­րի 25-ից:
Խոր Վի­րա­պից ել­նե­լուց հե­տո սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը Տի­րոջ հրաշ­քով դար­ձի ե­կած Տր­դատ ար­քա­յին, հա­յոց մե­ծա­մե­ծե­րին ու ողջ ժո­ղովր­դին նախ­քան մկր­տե­լը, 65 օր շա­րու­նակ քա­րո­զեց Քրիս­տո­սի վար­դա­պե­տու­թյու­նը, ո­րից հե­տո պատ­վի­րեց 5 օր ա­պաշ­խա­րել պա­հե­ցո­ղու­թյամբ:
Այդ օ­րե­րին ժո­ղո­վուրդն ար­քա­յի հետ միա­սին ոչ միայն ի­րեն զր­կեց կե­րա­կուր­նե­րից, այլև հոգևոր պա­հե­ցո­ղու­թյամբ մե­ծա­պես զղ­ջաց նախ­կին հե­թա­նո­սա­կան, ան­բա­րո կյան­քի և բո­լոր տե­սակ մեղ­քե­րի հա­մար:
Այս­պես հաս­տատ­վեց Ա­ռա­ջա­վո­րաց պահ­քը կամ Ա­ռա­ջա­վոր­քը` Հայ Աոա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու ա­ռա­ջին պահ­քը (ո­րով և հիմ­նա­կա­նում բա­ցատր­վում է նրա ա­նու­նը):
Պետք է նշել, որ հնում պահք ա­սե­լով հաս­կա­նում էին մեր այ­սօր­վա ծո­մը, այ­սինքն՝ ընդ­հան­րա­պես ո­չինչ չէին ու­տում (ջրի սա­կավ գոր­ծա­ծու­թյամբ) կամ ու­տում էին միայն սա­կավ բան­ջա­րե­ղեն: Բայց հե­տա­գա­յում բան­ջա­րե­ղե­նին ա­վե­լա­ցան բու­սա­կան ծա­գում ու­նե­ցող նաև այլ կե­րա­կուր­ներ ու մեղ­րը, և տար­բե­րա­կում մտավ պահ­քի ու ծո­մի միջև` ծո­մը դարձ­նե­լով պահ­քի ա­վե­լի խիստ տե­սա­կը:
Այ­սօր Ա­ռա­ջա­վո­րաց պահ­քը պա­հե­լու կեր­պը` ծոմ թե սո­վո­րա­կան պահք, թող­նում են հա­վա­տա­ցյա­լի կամ­քին։ Ա­ռա­ջա­վո­րաց պահքն ընկ­նում է Մեծ Պահ­քից 3 և Զա­տի­կի տո­նից 10 շա­բաթ ա­ռաջ։ Ա­ռա­ջա­վոր­քը պա­հում են 5 օր` եր­կու­շաբ­թիից մինչև ուր­բաթ նե­րա­ռյալ, իսկ շա­բաթ օ­րը Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նշում է Սուրբ Սարգ­սի տո­նը:
Իսկ ին­չո՞ւ ենք հենց հինգ օր պահք պա­հում։ Մեր Ե­կե­ղե­ցու Հայ­րե­րը մի քա­նի բա­ցատ­րու­թյուն են տա­լիս:
1. Ինչ­պես ար­դեն աս­վեց, սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի կար­գադ­րու­թյամբ ողջ ար­քու­նի­քը և հայ ժո­ղո­վուրդն ա­պաշ­խա­րու­թյան պահ­քի մեջ ե­ղան 5 օր:

2.Մար­դը հինգ զգա­յա­րան­նե­րով` տե­սո­ղու­թյամբ, լսո­ղու­թյամբ, հո­տո­տե­լի­քով, ճա­շա­կե­լի­քով և շո­շա­փե­լի­քով մե­ղան­չում է, ուս­տի այս պահ­քի հինգ օ­րե­րի ըն­թաց­քում պի­տի գղ­ջա սրան­ցով կա­տա­րած իր մեղ­քե­րի հա­մար, խոս­տո­վա­նի դրանք Աստ­ծուն և ջա­նա այլևս չկա­տա­րել:
3.Աստ­ված աշ­խարհն ու նրա­նում ե­ղած ա­մեն ինչ ստեղ­ծեց 6 օ­րում։ Վե­ցե­րորդ օ­րը ստեղ­ծեց մար­դուն և, թեև մինչ այդ ար­դեն ստեղ­ծել էր կեն­դա­նի­նե­րին, տվել նրանց ա­ճե­լու ու բազ­մա­նա­լու հրա­ման, սա­կայն ու­տե­լու հրա­ման դեռևս չէր տվել։ Այդ հրա­մա­նը (Տես` Ծննդ. 1:29-30) մար­դուն ու ամ­բողջ կեն­դա­նա­կան աշ­խար­հին տվեց միայն վե­ցե­րորդ օ­րը, այ­սինքն` 5 օր հե­տո: Ու­րեմն աշ­խար­հի ստեղծ­ման ա­ռա­ջին 5 օ­րը, կա­րե­լի է ա­սել, պահ­քի կամ ծո­մի օ­րեր էին, քա­նի որ ոչ ոք ո­չինչ չէր ու­տում։
4.Ըստ Ե­կե­ղե­ցու` այս պահ­քը սահ­մա­նել էին նաև Մով­սե­սից ա­ռաջ ե­ղած նա­հա­պետ­նե­րը: Ա­վան­դու­թյունն ա­սում է, թե դրախ­տից ար­տաքս­վե­լուց հե­տո Ա­դա­մը 5 օր քաղ­ցած մնաց: Նրան ըն­դոօ­րի­նա­կե­լով` որ­դի­ներն էլ են հն­գօ­րյա պահք պա­հել, օ­րի­նակ, Ա­բե­լը` զոհ մա­տու­ցե­լուց ա­ռաջ, կամ Սե­թը, երբ իր հայր Ա­դա­մը մե­ռավ։ Ե­նովքն էլ 5 օր պահք էր պա­հում ա­մեն ամ­սա­մու­տին, իսկ Նոյն այս պահ­քը պա­հել է տա­պան մտ­նե­լուց ա­ռաջ և այն­տե­ղից ել­նե­լուց հե­տո։ Աբ­րա­հա­մը, Հա­կո­բը և Հով­սեփն էլ են հն­գօ­րյա պահք պա­հել: Եվ ըստ մեր Ե­կե­ղե­ցու Հայ­րե­րի բա­ցատ­րու­թյան` Ա­ռա­ջա­վո­րաց պահ­քի` նաև նա­հա­պետ­նե­րից սահ­ման­ված լի­նելն է պատ­ճա­ռը, որ այս պահ­քի ա­ռա­ջին չորս օ­րե­րի րն­թաց­քում (եր­կու­շաբ­թիից մինչև հինգ­շաբ­թի) Աստ­վա­ծաշն­չից հատ­ված­ներ` ըն­թերց­ված­ներ« չեն կար­դում ե­կե­ղե­ցում, ո­րով­հետև այս պահ­քը հաս­տատ­վեց այն ժա­մա­նակ, երբ դեռ չէին գր­վել ոչ Հին Կտա­կա­րա­նի, ոչ էլ ա­ռա­վել ևս՝ Նոր Կտա­կա­րա­նի գր­քե­րը:
Ա­ռա­ջա­վո­րաց պահ­քի վեր­ջին ուր­բաթ օ­րը Հով­նան մար­գա­րեի հի­շա­տա­կի օրն է, ե­կե­ղե­ցում ըն­թերց­վում է նրա գիր­քը, որ­տեղ նույն­պես խոս­վում է Նին­վե քա­ղա­քի պահ­քի ու ա­պաշ­խա­րու­թյան մա­սին. ՙՆի­նուէա­ցի մար­դիկ հա­ւա­տա­ցին Հով­նան մար­գա­րեի կող­մից հնչ­ված Աստ­ծու պատ­գա­մին, ըստ ո­րի Նին­վեն մեղ­քե­րի պատ­ճա­ռով ե­րեք օ­րից կկոր­ծան­վի, պա­հե­ցո­ղու­թիւն յայ­տա­րա­րե­ցին եւ մե­ծից մին­չեւ փոք­րը քուրձ հա­գան: Լու­րը հա­սաւ նի­նուէա­ցի­նե­րի թա­գա­ւո­րին: Սա ե­լաւ իր գա­հից, հա­նեց իր պատ­մու­ճա­նը, քուրձ հա­գաւ եւ նս­տեց մոխ­րի վրայ: Թա­գա­ւո­րի ու նրա մե­ծա­մեծ­նե­րի կող­մից Նի­նուէում յայ­տա­րա­րուեց ու ազ­դա­րա­րուեց, թէ մարդ եւ ա­նա­սուն, հոտ եւ ար­ջառ թող ո­չինչ չու­տեն, չճա­րա­կեն եւ ջուր չխ­մեն: Եւ մարդ ու ա­նա­սուն քուրձ հա­գան, ի սր­տէ ա­ղօ­թե­ցին Աստ­ծուն, բո­լո­րը յետ կանգ­նե­ցին ի­րենց չար ճա­նա­պարհ­նե­րից եւ ա­նօ­րէ­նու­թիւն­նե­րից, որ ի­րենց ձեռ­քով էր կա­տար­ւում, եւ ա­սա­ցին. ՙՈվ գի­տէ, թե­րեւս Աս­տուած միտ­քը փո­խի եւ յետ կանգ­նի իր խիստ բար­կու­թիւ­նից, եւ կորս­տի չմատ­նուենք՚: Եւ Աս­տուած տե­սաւ նրանց գոր­ծե­րը, քա­նի որ բո­լո­րը յետ էին կանգ­նել ի­րենց չար ճա­նա­պարհ­նե­րից. Աս­տուած զղ­ջաց այն չա­րիք­նե­րի հա­մար, որ ա­սել էր, թէ կա­նի նրանց. եւ չա­րեց՚:

 

 

 

 

Media

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.