Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՐԱՆՔ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ ԴԻԶԱԿԻ ՆԱԽՇԵՐԸ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նը եր­կու տաս­նա­մյա­կի կեն­սագ­րու­թյուն ու­նի։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում կենտ­րո­նը հասց­րել է ճա­նա­չում ձեռք բե­րել ոչ միայն մեր հան­րա­պե­տու­թյու­նում, այլև նրա սահ­ման­նե­րից դուրս… 44-օ­րյա պա­տե­րազ­մը, սա­կայն, վեր­ջա­կետ դրեց նրանց տա­րի­նե­րի նպա­տա­կա­յին ու քրտ­նա­ջան աշ­խա­տան­քին, տա­րի­նե­րի վաս­տակն, ինչ­պես ա­սում են, օ­րե­րի մեջ ջու­րը թափ­վեց։ Բայց հադ­րութ­ցին հեշտ հան­ձն­վող­նե­րից չէ, նրան չեն կա­րող հու­սա­հա­տեց­նել ո՜չ ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու ո՜չ էլ նենգ թշ­նա­մին։

Երևա­նում ժա­մա­նա­կա­վոր ա­պաս­տա­նած հադ­րութ­ցի­նե­րը հույս են փայ­փա­յում` մի օր վե­րա­դառ­նալ ի­րենց օ­ջախ­նե­րը, իսկ մինչ այդ ձեռ­քե­րը ծա­լած չեն նս­տում։ Կենտ­րո­նի տնօ­րեն Ի­րա Թամ­րա­զյանն իր ան­հան­գիստ ու պրպ­տուն բնա­վո­րու­թյամբ այս­տեղ էլ հնար է գտել ու ՀՀ-ում` Ար­ցա­խի օ­պե­րա­տիվ շտա­բի տե­ղա­կայ­ման վայ­րում, փոր­ձում է նո­րո­վի ստեղ­ծել այն կո­րի­զը, ո­րի հիմ­քի վրա ար­մա­տա­վոր­վե­լու է ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րաց­ված կենտ­րո­նը։ Նրանց հատ­կաց­ված սե­նյակ­նե­րում նվա­զա­գույն պայ­ման­ներ են ստեղծ­վել, և ե­րե­խա­ներն ար­դեն հա­ճա­խում են ոչ միայն կա­նո­նա­վոր, այլև մեծ սի­րով։ Տնօ­րենն ա­սում է՝ կող­քից հա­ճախ ենք լսում, թե բա դրա ժա­մա­նա՞կն էր, իսկ մենք ա­սում ենք` հա« ժա­մա­նակն է, դեռ մի քիչ էլ ու­շա­ցել ենք։
Կենտ­րոն են հա­ճա­խում ոչ միայն Հադ­րու­թի, այլև Շու­շիի, Քա­շա­թա­ղի, Մար­տա­կեր­տի, Քար­վա­ճա­ռի ե­րե­խա­նե­րը, մո­տա­վո­րա­պես 120 հո­գի ար­դեն ներգ­րավ­ված են պա­րապ­մունք­նե­րին։ Օ­րերս բաց­վեց բռնց­քա­մար­տի խմ­բա­կը, որ­տեղ ե­րե­խա­նե­րին մար­զում է Հադ­րու­թի լա­վա­գույն մար­զիչ­նե­րից մե­կը։ Նա ար­դեն հա­վա­քագ­րել է իր նախ­կին սա­նե­րին, ո­րոնք ոչ հե­ռու ան­ցյա­լում հան­րա­պե­տու­թյու­նում գրա­վել են ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր։ Նա­խա­տե­սում են փետր­վա­րի 20-ին՝ Շարժ­ման օ­րը, զուսպ հան­դի­սա­վո­րու­թյամբ բա­ցել կենտ­րո­նը` ցու­ցադ­րե­լով կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը։ Տա­րի­ներ շա­րու­նակ շփ­վել ու հա­մա­գոր­ծակ­ցել են ստեղ­ծա­գոր­ծա­կան տար­բեր կենտ­րոն­նե­րի հետ, և հի­մա վեր­ջին­ներս զան­գում ու ի­րենց օգ­նու­թյունն են ա­ռա­ջար­կում: Իսկ պա­րի խմ­բակ բա­ցել են ոչ միայն Երևա­նում, այլև Վա­նա­ձո­րում, որ­տեղ հա­րյու­րից ա­վե­լի ե­րե­խա­ներ կան Ար­ցա­խից։ Խմ­բակ­ներ են բաց­վել նաև Մա­սիս քա­ղա­քում։
Հե­տա­դարձ հա­յացք ձգե­լով ան­ցած ճա­նա­պար­հին, տի­կին Թամ­րա­զյա­նն ափ­սո­սան­քով փաս­տում է, որ Հադ­րու­թում թո­ղել են շուրջ 2 մի­լիոն ար­ժո­ղու­թյամբ ձեռ­քի աշ­խա­տանք­ներ, գոր­գեր, կար­պետ­ներ, ա­սեղ­նա­գործ աշ­խա­տանք­ներ, ազ­գա­յին գուլ­պա­ներ, իսկ Մե­խա­կա­վա­նում՝ կա­վա­գոր­ծու­թյան թան­կար­ժեք սարքն իր պա­րա­գա­նե­րով, ո­րը նախ­քան չա­րա­բաս­տիկ պա­տե­րազ­մը նվեր էին ստա­ցել ա­կա­դե­մի­կոս Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցից։ Կենտ­րո­նի տնօ­րե­նը, սա­կայն, չի վհատ­վում, ա­վե­լին` հա­մոզ­ված է` ժա­մա­նա­կի ըն­թաց­քում կվե­րա­կանգ­նեն կորց­րածն ու կշարժ­վեն ա­ռաջ… Եվ ե­թե Հադ­րու­թում ի­րենց կենտ­րոն հա­ճա­խել է 465 ե­րե­խա, ա­պա ներ­կա դրու­թյամբ, ե­թե նույն տեմ­պե­րով շա­րու­նա­կեն ու հա­ջո­ղեն, կու­նե­նան այդ քա­նա­կը, գու­ցե մի բան էլ ա­վե­լի։ Նա կար­ծում է, որ 5 ա­միս հե­տո կու­նե­նան այն ա­մե­նը, ինչ թո­ղել են հայ­րե­նի­քում։ Ի­րենց մաս­նա­գետ­ներն ու­նեն հա­մա­պա­տաս­խան փորձ ու գի­տե­լիք­ներ և կվե­րա­կանգ­նեն Դի­զա­կի նախ­շերն ու գույ­նե­րը, ո­րոնք նրանք ու­սում­նա­սի­րել ու տե­ղայ­նաց­րել են տա­րի­նե­րի ըն­թաց­քում` ստեղ­ծե­լով ի­րենց հա­վա­քա­ծուն։ Ե­թե լրի­վու­թյամբ էլ չհա­ջո­ղեն, գո­նե մաս­նա­կիո­րեն վե­րա­կանգ­նե­լու են ի­րենց հա­վա­քա­ծու­նե­րը։ Նրանց օգ­նում ու ա­ջակ­ցում են ՙՀադ­րութ՚ հիմ­նադ­րա­մը, ՙՆա­րե­կա­ցի՚ մշա­կու­թա­յին կենտ­րո­նը և մի շարք այլ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ։ Տի­կին Թամ­րա­զյա­նի հա­մե­րաշխ կո­լեկ­տի­վի շնոր­հիվ հնա­րա­վոր է դառ­նում և՜ ազ­գա­յի­նը պահ­պա­նել, և՜ միա­ժա­մա­նակ այն հան­րայ­նաց­նել։
Նրանք ու­նե­ցել են նաև ազ­գա­յին տա­րազ­նե­րի խմ­բակ, ցա­վոք, այն ևս ցր­վել է: Աշ­խա­տանք­ներ են տար­վում ու հան­դի­պում­ներ կազ­մա­կերպ­վում ազ­գա­յին տա­րա­զի մաս­նա­գետ­նե­րի հետ« և հույս ու­նեն Ղա­րա­բա­ղի ա­յա­յի տա­րա­զը, հար­սա­նե­կան տա­րա­զը ևս վե­րա­կանգ­նել ու ցու­ցադ­րել փա­ռա­տո­նե­րի ու ցու­ցա­հան­դես­նե­րի ժա­մա­նակ։ Ի. Թամ­րա­զյա­նը վս­տահ է, որ կհա­ջո­ղեն և այս ո­լոր­տում, ո­րով­հետև ու­նեն նա­խան­ձախն­դիր սա­նիկ­ներ ու խմ­բա­կա­վար­ներ։ Ար­վես­տի գոր­ծեր ստեղ­ծե­լու-ա­րա­րե­լու ըն­թաց­քում նրանք ա­մո­քում են ի­րենց կո­րուս­տը, վիշտն ու ցա­սու­մը, սա­կայն երբ գնում են ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րան, ան­ցյա­լը, կորց­րա­ծը նրանց հան­գիստ չի տա­լիս, հի­շում-վեր­հի­շում են ի­րենց ա­մե­նա­հայ­կա­կան Հադ­րու­թի ա­մեն օրն ու ժա­մը ու լց­վում են այն նո­րից կեր­տե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։ Ա­սում են` պար­տա­վոր ենք ու­ժեղ լի­նել, պայ­քա­րել և աշ­խար­հին հասց­նել ճշ­մար­տու­թյու­նը։ Տի­կին Ի­րան ցա­վով է նշում, որ այն­տեղ են թո­ղել նաև Ար­թուր Մկրտ­չյա­նի մա­սունք­նե­րը, այ­սօր Երևա­նում և շր­ջան­նե­րում հան­դի­պում են նրան ճա­նա­չող­նե­րին ու խնդ­րում ի­րենց փո­խան­ցել Ար­թու­րից մնա­ցած որևէ հի­շա­տակ` նպա­տակ ու­նե­նա­լով ա­ռայժմ փոք­րիկ ցու­ցադ­րու­թյուն կազ­մա­կեր­պել Երևա­նում ու նա­խա­պատ­րաստ­վել հե­տա­գա ծրագ­րե­րի հա­մար։ Ի. Թամ­րա­զյա­նը չի թաքց­նում` տնից-տե­ղից հե­ռու փոք­րիկ օ­ջախ հիմ­նե­լու նպա­տակ­նե­րից մեկն էլ այն է, որ հա­վաք­վեն, շփ­վեն, խո­սեն ի­րենց ՙՍ՚ ճյու­ղին պատ­կա­նող լեզ­վով և պահ­պա­նեն այն աչ­քի լույ­սի պես (նրանք մտա­վա­խու­թյուն ու­նեն հատ­կա­պես փոք­րե­րի հար­ցում), մինչև որ մի օր կվե­րա­դառ­նան ի­րենց ե­րա­զանք­նե­րի Հադ­րու­թը։ Տի­կին Թամ­րա­զյա­նի վկա­յու­թյամբ` ով­քեր գա­լիս են ի­րենց կենտ­րոն, իս­կույն փոխ­վում են, տրա­մադ­րու­թյուն­նե­րը բարձ­րա­նում է, երբ տես­նում են ի­րենց շր­ջա­նի մա­սունք­նե­րը, ման­րա­կեր­տե­րը, նկար­նե­րը, ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րը։ Տնօ­րե­նը լուրջ դեմ­քով ա­սում է` երբ մեր բար­բա­ռով շփ­վում ենք, բո­լո­րիս ըն­կճ­վա­ծու­թյունն անց­նում է։
Նրանք ի­րենց հիմ­նա­կան զբաղ­մուն­քից զատ նաև հա­վա­քում են տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րից յու­րա­քան­չյու­րի պատ­մու­թյու­նը։ Հա­մա­գոր­ծակ­ցում են նաև ՙՀա­նուն Հադ­րու­թի՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հետ, և ձգ­տում են ա­մեն կերպ հա­վա­տա­րիմ մնալ ի­րենց ա­կուն­քին, մինչև Տե­րը տուն­դար­ձի դու­ռը կբա­ցի նրանց ա­ռաջ։