[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐԺՎԵՆՔ ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հոգևոր անվ­տան­գու­թյան հար­ցե­րի շուրջ զրու­ցե­ցինք ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և կրո­նի հար­ցե­րի բաժ­նի պետ Ա­շոտ Սարգ­սյա­նի հետ։

-Շատ ենք Ձեզ հետ զրու­ցել հոգևոր անվ­տան­գու­թյան կարևո­րու­թյան մա­սին, ո­րին, կար­ծես, այս վեր­ջին տա­րի­նե­րին ա­վե­լի քիչ ու­շադ­րու­թյուն էր դարձ­վում։ Մեր այ­սօր­վա վի­ճա­կը փոխ­կա­պակց­վա՞ծ է հոգևոր անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րին նվազ ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լու հետ։
-Հոգևոր անվ­տան­գու­թյունն ազ­գա­յին անվ­տան­գու­թյան կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից է։
Այն ու­նի հիմ­նա­րար, կա­ռու­ցո­ղա­կան բնույթ և նշա­նա­կու­թյուն, ա­ռանց ո­րի ա­պա­հով­ման գրե­թե անհ­նար է մյուս բա­ղադ­րիչ­նե­րի լիար­ժեք գոր­ծու­նեու­թյու­նը։ Հիմ­նա­վո­րեմ հաս­տա­տումս։
Յու­րա­քան­չյուր հա­սա­րա­կարգ հիմն­վում է մի որևէ հա­վա­տամ­քի, կյան­քի ու օ­րենք­նե­րի վե­րա­բե­րյալ ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում­նե­րի վրա և ներ­կա­յաց­նում գոր­ծող մի կրոն (աստ­ված­պաշ­տա­կան կամ ոչ աստ­ված­պաշ­տա­կան), ո­րի հի­ման վրա էլ ձևա­վո­րում է գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը (մեր պա­րա­գա­յում՝ Հայ ազ­գա­յին), ար­ժեք­նե­րի հա­մա­կար­գը, սո­ցիա­լա­կան գո­յաձևը եւ քա­ղա­քակր­թու­թյու­նը։ Ցա­վոք, մենք՝ հա­յերս, չենք ա­ռաջ­նորդ­վում Հայ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյամբ, ո­րից կբ­խեն ազ­գի բա­րո­յա­կան նոր­մե­րը, պե­տա­կա­նու­թյան և պե­տու­թյան քա­ղա­քա­կան ռազ­մա­վա­րա­կան՝ կր­թա­կան, մշա­կու­թա­յին, ազ­գա­յին կեն­ցա­ղա­վա­րու­թյան, հա­մա­հայ­կա­կան տն­տե­սա­կան, պաշտ­պա­նու­թյան ու անվ­տան­գու­թյան հա­յե­ցա­կար­գը։ Հա­յե­րիս հոգևոր անվ­տան­գու­թյու­նը պետք է հիմն­վի պատ­մա­կան ճա­կա­տագ­րի բե­րու­մով դա­րեր ի վեր պե­տա­կա­նու­թյան դե­րը ստանձ­նած և հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյու­նը ա­պա­հով­ված Հայ Աա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու վրա։ Պե­տու­թյունն էլ այս աշ­խար­հայ­նաց­ման մար­տահ­րա­վեր­նե­րի բարդ ժա­մա­նակ­նե­րում պետք է նպաս­տի, որ Հայ Ե­կե­ղե­ցին լիար­ժեք կա­տա­րի ի­րեն վե­րա­պահ­ված ազ­գի հոգևոր շի­նու­թյան, դաս­տի­րա­կու­թյան, ինչ­պես և ազ­գա­պահ­պա­նու­թյան սուրբ գոր­ծը։ Նշ­վածս ոչ բար­վոք կա­տա­րե­լու պատ­ճա­ռով ևս հայ­տն­վե­ցինք այ­սօր­վա վի­ճա­կում։

-Ի տար­բե­րու­թյուն մեզ, հոգևոր անվ­տան­գու­թյան հար­ցը արևմուտ­քում մշ­տա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է և հե­տա­զոտ­վում է լուրջ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից։ Ի՞նչ խն­դիր­ներ են ձգ­տում լու­ծել այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։


-Տար­բեր խն­դիր­ներ, այդ թվում նաև՝ քայ­քա­յիչ։ Մեր եր­կի­րը ոչ միայն հե­տա­զո­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է, այ­լեւ՝ թշ­նա­մի պե­տու­թյուն­նե­րի։ Այդ պե­տու­թյուն­նե­րից ո­րոշ­նե­րի նպա­տա­կը Հա­յաս­տա­նը որ­պես պե­տու­թյուն վե­րաց­նելն է, մյուս­նե­րի­նը՝ հա­մա­կող­մա­նի կախ­ման մեջ դնե­լը։ Պե­տու­թյու­նը վե­րաց­նե­լու տա­րած­ված տար­բե­րա­կը ռազ­մա­կանն է։ Այ­սօր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար կան տար­բեր քա­ղա­քա­կան տեխ­նո­լո­գիա­ներ, իսկ հա­ճախ օգ­տա­գործ­վո­ղը՝ հա­սա­րա­կու­թյու­նը ներ­սից քայ­քա­յե­լու, թշ­նա­մաց­նե­լու տար­բե­րակն է։ Լա­վա­գույն ար­դյունք­նե­րի են հաս­նում, երբ հա­ջող­վում է ե­րի­տա­սարդ­նե­րին դաս­տիա­րա­կել ոչ ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գով։ Դրան հաս­նե­լու ճա­նա­պարհ­նե­րից է տվյալ երկ­րում բազ­մաց­նել կրո­նա­կան և այլ փոք­րա­մաս­նու­թյուն­ներ, դր­սից ֆի­նան­սա­վոր­վող կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնց քայ­քա­յիչ քա­րոզ­չա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, ինչ­պես և օգ­տա­գործ­վող այլ գոր­ծի­քա­կազ­մե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո, տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­նում են ձևա­փո­խել, հատ­կա­պես, ե­րի­տա­սարդ­նե­րի մի մա­սի ար­ժե­հա­մա­կար­գը։ Հիմ­նա­կա­նում թի­րախ են դառ­նում այն կարևոր ո­լորտ­նե­րը, ո­րոնք ձևա­վո­րում են հա­սա­րա­կու­թյան հա­մոզ­մունք­նե­րը եւ կյան­քի ըն­թաց­քը։ Հա­յու­թյան հա­մար նման ո­լորտ­ներ են ըն­տա­նի­քը, մշա­կույ­թը, ե­կե­ղե­ցին... Եվ պա­տա­հա­կան չէ, որ, այս­պես ա­սած, թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան հաղ­թա­նա­կից հե­տո մի խումբ հո­գե­ւո­րա­կան­նե­րի եւ ՙհա­վա­տա­ցյալ­նե­րի՚ կող­մից հե­ղա­փոխ­ված Հա­յաս­տա­նում պայ­քար սկս­վեց ՙՆոր Հա­յաս­տան, նոր Հայ­րա­պետ՚ կար­գա­խո­սով։ Հե­տո էլ պայ­քար սկս­վեց ՙՀա­յոց Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն՚ ա­ռար­կա­յի նկատ­մամբ։


-Հար­ցազ­րույց­նե­րում Դուք հա­ճախ շեշ­տում էիք՝ ե­թե կրո­նա­կան ա­ղան­դա­վո­րա­կան և ոչ ազ­գան­պաստ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում ան­դամ­նե­րի թի­վը հա­տի 30 տո­կո­սը, ա­պա դրանց մի­ջո­ցով աշ­խար­հի ո­րոշ ու­ժեր կա­րող են ի­րա­գոր­ծել յու­րա­քան­չյուր կոր­ծա­նա­րար ծրա­գիր։ Տես­նո՞ւմ եք նման կապ այ­սօր­վա մեր վի­ճա­կի հետ։


-Ներ­կա­յում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ոչ Հայ Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րի թի­վը գե­րա­զան­ցում է 350 հա­զա­րը։ Այ­սինքն՝ ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի թվա­քա­նա­կով հատ­վել է կրի­տի­կա­կան սահ­մա­նը։ Ար­ցա­խում գո­յու­թյուն ու­նի ա­ղան­դա­վո­րա­կան­նե­րի կրի­տի­կա­կան զանգ­ված, բայց սահ­մա­նը չի հա­տել։
Ար­ցա­խյան եր­րորդ՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ հե­րո­սա­կան դր­վագ­նե­րի հետ մեկ­տեղ տե­սանք նաև նվաս­տա­ցու­ցիչ պա­հեր։ Եվ բնա­կան է, որ Ստե­փա­նա­կեր­տի աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի ջո­կա­տում 186 կա­մա­վո­րա­կան­նե­րից ոչ մե­կը ա­ղան­դա­վոր չի ե­ղել /վկա­յում եմ որ­պես աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րի շտա­բի պետ/։


-Քայ­լեր ար­վո՞ւմ են հոգևոր անվ­տան­գու­թյան դիր­քե­րը ամ­րապն­դե­լու ուղ­ղու­թյամբ։


-Ան­շուշտ, հոգևոր անվ­տան­գու­թյան դիր­քե­րը ամ­րապն­դե­լու հա­մար ա­ռաջ­նա­յին է ՀԱԵ-ի Ար­ցա­խի թե­մի դե­րը։ Բա­րե­բախ­տա­բար, Ե­կե­ղե­ցին վեր­ջերս ա­վե­լի է ակ­տի­վաց­րել իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Բաժ­նի կող­մից, հա­մա­ձայն հաս­տատ­ված ծրագ­րի, Ար­ցա­խի գրե­թե բո­լոր բնա­կա­վայ­րե­րում, ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում և շա­հագր­գիռ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում պար­բե­րա­բար կազ­մա­կերպ­վում են հոգևոր անվ­տան­գու­թյան վե­րա­բե­րյալ դա­սա­խո­սու­թյուն­ներ, հոգևոր զրույց­ներ, ի­րա­զե­կում­ներ։ Պե­տու­թյան խն­դիրն այս ուղ­ղու­թյամբ կլի­նի Ազ­գա­յին Ժո­ղո­վի կող­մից ՙՄտ­քի, խղ­ճի, դա­վա­նան­քի ա­զա­տու­թյան եւ կրո­նա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մա­սին՚ բաժ­նի կող­մից ներ­կա­յաց­ված նոր օ­րեն­քի ըն­դու­նու­մը, ինչ­պես և՜ քրեա­կան, և՜ վար­չա­կան ի­րա­վա­խախ­տում­նե­րի վե­րա­բե­րյալ օ­րենս­գր­քում հա­մա­պա­տաս­խան փո­փո­խու­թյուն­նե­րի և լրա­ցում­նե­րի կա­տա­րու­մը։

Հ.Գ. Հոդ­վա­ծում նշ­ված միտ­քը առ այն, որ հոգևոր անվ­տան­գու­թյու­նը աշ­խար­հի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի հա­մար կարևոր քա­ղա­քա­կան գոր­ծի­քա­կազմ է, օ­րերս հաս­տատ­վեց. Ա­մե­րի­կա­յի Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյան ան­դամ­նե­րը մտել են դպ­րոց­ներ, 7-րդ օր­վա ադ­վեն­տիստ­նե­րի հրա­տա­րա­կած Նոր Կտա­կա­րա­նը, ո­րը չի ըն­դուն­վում ՀԱԵ-ի կող­մից, բա­ժա­նել դպ­րո­ցա­կա­նե­րին, ա­ղո­թե­լու կոչ ա­րել, հան­դես ե­կել քա­րոզ­չա­կան խոս­քով, ին­չը օ­րեն­քի կո­պիտ խախ­տում է։ Ըստ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կազ­մի ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի և կրո­նի հար­ցե­րի բաժ­նի պետ Ա­շոտ Սարգ­սյա­նի՝ օ­րեն­քի պա­հան­ջին հա­մա­ձայն, կրո­նա­կան, քա­րոզ­չա­կան յու­րա­քան­չյուր գրա­կա­նու­թյուն պետք է ներ­կա­յաց­վի բա­ժին, ու­սում­նա­սիր­վի և միայն դրա­կան եզ­րա­կա­ցու­թյան դեպ­քում այն կա­րող է ծա­ռա­յել նպա­տա­կին։ Ին­չո՞վ բա­ցատ­րել օ­րեն­քի խախ­տու­մը, կհետևե՞ն պատ­ժա­մի­ջոց­ներ, որ այլևս նման դեպ­քեր չկրկն­վեն։