[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒՇԻԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ (ՂԱԶԱՆՉԵՑՈՑ) ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

Ա­շոտ ՍԱՐԳՍՅԱՆ

 Տա­րի­ներ ա­ռաջ, ա­վե­լի ճիշտ՝ 1979թ., երբ եր­րորդ կուր­սի ու­սա­նող էի, յու­րա­քան­չյուր ե­րեք­շաբ­թի օր դա­սե­րից ան­մի­ջա­պես հե­տո ավ­տո­բու­սով գնում էի Շու­շի, թա­փա­ռում քա­ղա­քում եւ վեր­ջում մտ­նում Սուրբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցի։ Այն կի­սա­վեր վի­ճա­կում էր՝ գմ­բեթն ա­վեր­ված, ա­ռանց խա­չի։ Պա­տե­րին կար­միր եւ սեւ ներ­կե­րով սի­րո խոս­տո­վա­նու­թյուն­ներ էին գր­ված, սեւ նե­տով խոց­ված կար­միր սիրտ էր նկար­ված։ Ե­կե­ղե­ցու ներ­սում տեղ-տեղ աղ­բա­կույ­տեր էին, շշեր, ծխա­խո­տի մնա­ցուկ­ներ։ Հա­ճախ էլ ըն­տա­նի կեն­դա­նի­ներ էին հայ­տն­վում այն­տեղ՝ ցան­կա­պատ չլի­նե­լու պատ­ճա­ռով։ Ե­կե­ղե­ցու ե­ռա­հարկ զան­գա­կա­տու­նը հա­մե­մա­տա­բար լավ վի­ճա­կում էր, պահ­պան­ված էր խա­չը, բայց չորս կող­մե­րում տե­ղադր­ված հրեշ­տա­կի ար­ձան­նե­րը ջարդ­ված էին։

Ե­կե­ղե­ցին, ըստ փակց­ված ցու­ցա­նա­կի, պաշտ­պան­վում էր պե­տու­թյան կող­մից եւ ու­ներ պա­հակ։ Նա մի­ջին տա­րի­քի մարդ էր, նի­հար, կրում էր մի հնա­մաշ, ճմրթ­ված սեւ գլ­խարկ։
Ա­ռա­ջին ան­գամ, երբ նրան ե­կե­ղե­ցում տե­սա, բա­րե­ւե­ցի հա­յե­րեն լեզ­վով եւ հարց­րե­ցի, թե ով է նա։ Նա իր մայ­րե­նի լեզ­վով բա­րե­ւեց ու ա­սաց, որ պա­հակն է, ա­նու­նը Ա­լի է եւ հարց­րեց իմ այ­ցե­լու­թյան նպա­տա­կը։ Ես ա­սա­ցի, որ ա­նունս Ա­շոտ է, ու­սա­նող եմ, ե­կել եմ տես­նեմ ե­կե­ղե­ցին ինչ վի­ճա­կում է։ Նա ա­սաց, որ ե­կե­ղե­ցին լավ վի­ճա­կում չէ, մաք­րող չկա, կեն­դա­նի­նե­րը մի կող­մից են կեղ­տո­տում, մար­դիկ՝ մյուս կող­մից։ Ա­սա­ցի, որ ես մաք­րու­թյուն եմ ա­նե­լու, նա կա­րող է գնալ տուն, մի եր­կու ժա­մից հե­տո գալ աշ­խա­տանքս ըն­դու­նել։ Պա­հակն ու­րա­խու­թյամբ ըն­դու­նեց ա­ռա­ջարկս։
Եր­կու ժամ անց պա­հա­կը վե­րա­դար­ձավ եւ չհա­վա­տաց աչ­քե­րին. ե­կե­ղե­ցին հնա­րա­վո­րին չա­փով մաք­րել էի։ Նրան ա­սա­ցի, որ հա­ջորդ ե­րեք­շաբ­թի ան­պայ­ման գա­լու եմ։ Եւ այդ­պես, ա­մեն ան­գամ գնում էի Շու­շիի Մայր տա­ճա­րը, պա­հակ Ա­լիին ու­ղար­կում տուն, կա­տա­րում իմ ար­տա­ժա­մյա աշ­խա­տան­քը։
Մի ան­գամ պա­հակ Ա­լին ինձ հարց­րեց, թե հա­վա­տո՞ւմ եմ Աստ­ծոն, որ այդ­պես ջա­նա­սի­րա­բար մաք­րում եմ ե­կե­ղե­ցին։ Ես նրան հայտ­նե­ցի, որ հե­թա­նոս եմ, ու­նեմ իմ Աստ­վա­ծը եւ աստ­ված­նե­րը, իսկ այս ե­կե­ղե­ցին մեր ազ­գա­յին ար­ժեքն է, եւ ես պար­տա­վոր եմ այն մա­քուր պա­հել։ Նա խո­րա­ման­կո­րեն նա­յեց ինձ ու ա­սաց. ՙՄի պատ­մու­թյուն կա այս ե­կե­ղե­ցու հետ կապ­ված, որ պատ­մեմ՝ էլ ա­վե­լի ես սի­րե­լու այս ե­կե­ղե­ցին՚։
Ես խնդ­րե­ցի, որ նա պատ­մի եւ կա­տա­կով հա­վե­լե­ցի, որ իր հան­գս­տյան եր­կու ժա­մին մի ժամ էլ կա­վե­լաց­նեմ։
Պա­հակ Ա­լին պատ­մեց.
- Տա­րի­ներ ա­ռաջ, երբ կռիվ էր գնում Շու­շիում, այս ե­կե­ղե­ցու հա­րե­ւա­նու­թյամբ, ներ­քե­ւում գտն­վող ե­կե­ղե­ցին պետք է պայ­թեց­նեին։ Մի ռու­սի փող տվե­ցին, նա ա­կա­նա­պա­տեց եւ ե­կավ թաքն­վեց այս ե­կե­ղե­ցու հա­րե­ւա­նու­թյամբ գտն­վող տան պա­տի տակ։ Երբ ե­կե­ղե­ցին պայ­թեց­րեց, այն­տե­ղից մի մեծ քա­րի կտոր ե­կավ ըն­կավ նրա գլ­խին, տեղն ու տե­ղը սպան­վեց։ Մեր մո­լան, այդ լսե­լով, ա­սաց, որ չի կա­րե­լի ե­կե­ղե­ցու խա­չը գլ­խին պայ­թեց­նել, ով այդ ա­նի՝ վնա­սը քա­շե­լու է։
Պա­հակ Ա­լին շա­րու­նա­կեց.
- Մո­լան ա­սաց, որ ե­թե ու­զում եք Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին էլ պայ­թեց­նել, ա­վե­լի լավ է մի հա­յի փող տաք խա­չը հա­նի, հե­տո պայ­թեց­րեք։ Այդ­պես էլ ա­րե­ցին, եր­կու հա­յի գտան, եղ­բայր­ներ էին, ով­քեր հա­մա­ձայ­նե­ցին, որ խա­չը հա­նեն։ Նրանք փո­ղը տա­րան տվե­ցին ի­րենց հա­րա­զատ­նե­րին, վե­րա­դար­ձան։ Խա­չը հա­նե­լու հա­մար նրանք ի­րենց հետ բե­րել էին տար­բեր ի­րեր եւ մի եր­կար պա­րան։ Եր­կու­սով բարձ­րա­ցել են խա­չի մոտ, պա­րա­նով կա­պել եւ ինչ­քան ուժ ու­նեին քա­շել են վե­րեւ։ Երբ խա­չը հա­նել են, եր­կու­սի ձեռ­քե­րը պա­րա­նով փա­թաթ­ված էին, չեն հասց­րել հետ տան, եր­կուսն էլ վե­րե­ւից ըն­կել են եւ տե­ղում մա­հա­ցել։ Դրա­նից հե­տո մո­լան ե­կել է ու ա­սել, որ դա Բարձ­րյա­լի նշանն է, ով ե­կե­ղե­ցին քան­դի՝ վնա­սը քա­շե­լու է, ա­վե­լի լավ է գյա­վուր­նե­րի մի­ջո­ցով դա ար­վի։
Պա­հակ Ա­լին ինձ տա­րել, ցույց է տվել զան­գա­կա­տան խա­չի ներ­քե­ւի գն­դա­ձեւ հե­նա­րա­նը եւ ա­սել.
- Տես­նո՞ւմ ես այն 24 անց­քե­րը, որ կան գն­դի վրա, դրանք հրա­ցա­նի գն­դակ­նե­րի տե­ղեր են, որ ար­ձա­կել են աս­կյար­նե­րը՝ տես­նե­լով հայ ՙգյոռ­բա­գյոռ՚ դար­ձած­նե­րին, լսե­լով մո­լա­յի խոս­քը։
Պա­հակ Ա­լիի պատ­մա­ծը լսե­լուց հե­տո Սուրբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցին ինձ հա­մար էլ ա­վե­լի էր հա­րա­զա­տա­ցել։
Այս պատ­մու­թյու­նը ժա­մա­նա­կին շատ-շա­տե­րին եմ պատ­մել, բայց երբ լսել եմ վեր­ջերս թուր­քի ՙնո­րոգ­չա­կան՚ աշ­խա­տանք­նե­րի մա­սին, ո­րո­շե­ցի գրել։
Ես ա­վե­լի քան հա­մոզ­ված եմ՝ Սուրբ Ա­մե­նափր­կիչ ե­կե­ղե­ցին (եւ ոչ միայն) պղ­ծող­նե­րը, խա­չը հա­նող­նե­րը, հրա­ման տվող­նե­րը եւ հրա­ման կա­տա­րող­ներն ար­ժա­նա­նա­լու են Աստ­ծո ա­մե­նա­դա­ժան պատ­ժին։