[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՔՅԱԼՆԵ՞Ր, ԹԵ՞ ԿՌԱՊԱՇՏՆԵՐ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 Զավեշտ

Լույ­սը դեռ չբաց­ված, բնա­կա­րա­նի դու­ռը ծե­ծե­ցին: Օ­րը կի­րա­կի էր, և ո­րո­շել էի սո­վո­րա­կա­նի պես վաղ չարթ­նա­նալ: Կինս, որ ան­հան­գիստ բնա­վո­րու­թյուն ու­նի, վեր թռավ տե­ղից ու շարժ­վեց դե­պի դու­ռը, բայց մեկ էլ զգաս­տա­ցավ, մտա­ծե­լով` իսկ գու­ցե գո­ղե՞ր են...
- Ո՞վ է,- վախ­վո­րած հարց­րեց նա:
- Աստ­ծո ա­ռա­քյալ­ներն ենք,- լս­վեց դր­սից,- ե­կել ենք ձեզ դժոխ­քից հա­նե­լու:
Այդ խոս­քե­րի վրա կինս ու­րա­խու­թյու­նից շփոթ­ված, դար­ձավ ինձ.
- Ա՜յ մարդ, ի՞նչ ես վեր­մա­կի տակ մտել, ա­րագ ել տե­ղիցդ: Չե՞ս լսում, որ Աստ­ծո ա­ռա­քյալ­ներն են ո­տով-ձե­ռով ե­կել մեր հետևից: Դե վեր կաց, վեր կաց միա­սին դուրս գանք դժոխ­քից և նրանց հետ դրախտ գնանք,- ա­սաց և ա­րագ շարժ­վե­լով դե­պի դու­ռը` բա­ցեց այն:
Շքա­մուտ­քում եր­կու ե­րի­տա­սարդ­ներ էին կանգ­նած: Նրանք, որ պեր­ճա­շուք, գրե­թե միան­ման կոս­տյում­նե­րով էին և վառ, կար­միր փող­կապ­ներ էին կրում, ան­մի­ջա­պես ներս խու­ժե­ցին և տե­ղա­վոր­վե­լով բազ­կա­թոռ­նե­րին, նույ­նան­ման կո­կիկ ճամպ­րուկ­նե­րից ինչ-որ գր­քեր հա­նե­լով, մեկ­նե­ցին մեզ:
- Ե­թե ու­զում եք դժոխ­քում էլ եր­ջա­նիկ զգալ, կար­դա­ցեք այս հրաշք գր­քե­րը և կհաս­կա­նաք, որ Ե­հո­վա­յից զո­րեղ ո­չինչ չկա աշ­խար­հում... Նա է բո­լո­րիս փր­կու­թյու­նը,- ա­սաց ե­րի­տա­սարդ­նե­րից մեկն ու, 50-դո­լա­րա­նո­ցը խո­թե­լով գր­պանս, հաս­կաց­րեց, որ այն ՙոր­պես ա­վանս՚, նվի­րատ­վու­թյուն է տա­լիս` ակն­կա­լե­լով ՙհու­սա­լի հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն՚...


Մյուս ե­րի­տա­սարդն ա­վե­լի շռայլ գտն­վեց ու քաղց­րա­վե­նիք դնե­լով սե­ղա­նին` խոս­տա­ցավ սպա­սե­լիքն ար­դա­րաց­նե­լու դեպ­քում, հա­ջորդ այ­ցի ժա­մա­նակ միան­գա­մից 100-դո­լա­րա­նոց նվի­րա­բե­րել...
ՙՏղեր­քը՚ ջանք չէին թա­փում մեր սիր­տը շա­հե­լու և նո­րա­նոր խոս­տում­ներ էին տա­լիս, ե­թե ՙԵ­հո­վա­յի՚ ուս­մուն­քին հա­վա­տա­րիմ լի­նենք...
Քիչ էր մնում գայ­թակղ­վեինք կռա­պաշտ­նե­րի քաղցր խոս­քով, բայց հան­կարծ սիրտս մի տե­սակ վախ մտավ. շա­նոր­դի­նե­րը չլի­նի՞ մեզ ու­զում են հա­վա­տա­փոխ ա­նել` մտա­ծե­ցի ես: Չնա­յած մեր ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կին ու այն բա­նին, որ կինս հա­յաց­քով փոր­ձում էր ինձ հա­մո­զել, որ ա­ռա­ջարկ­վող գու­մա­րը վերց­նեմ, ես անդ­րդ­վե­լի էի: Եվ բա­ցե­ցի դուռն ու բե­րած ՙնվեր­նե­րը՚ շա­լակ­նե­րը տա­լով` դուրս վռն­դե­ցի տնից:
- Էլ չհա­մար­ձակ­վե՜ք այս­տեղ ոտք դնել, թե չէ, ա­նաստ­ված­նե­րին ես գի­տեմ ինչ­պես պատ­ժել...
Դե, ի­հար­կե, ղա­րա­բա­ղյան համ ու հո­տով մի քա­նի ու­շունց էլ ուղ­ղե­ցի նրանց: Ա­ռանց ետ շրջ­վե­լու` նրանք ա­րագ ան­հե­տա­ցան: Ու մինչև դու­ռը ներ­սից կփա­կեի, ան­կոչ հյու­րերն ար­դեն հին­գե­րոր­դից ա­ռա­ջին հարկ էին հա­սել...
Կինս ա­զատ շունչ քա­շեց ու շտա­պեց մոմ վա­ռել ու ա­ղո­թել թոռ­նե­րի հա­մար, որ­պես­զի ան­փոր­ձանք մե­ծա­նան և Աստ­ված պա­հա­պան լի­նի Ար­ցախ աշ­խար­հին...