[ARM]     [RUS]     [ENG]

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Սյունիք և Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հունիսի 3-ին հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Վեհափառ Հայրապետի հետ Արցախ է մեկնել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը։

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։