[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈ­ԳԵ­ՎՈՐ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ՆԵՐԴ­ՐՈՒՄՆ Է

Սո­ֆի ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Օ­րերս Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մը հան­դես ե­կավ կի­րակ­նօ­րյա դպ­րոց բա­ցե­լու և ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րին հոգևոր կր­թու­թյուն տա­լու ող­ջու­նե­լի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Այդ նպա­տա­կով սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հայ­տա­րա­րու­թյուն է տա­րած­վել, որ կազ­մա­կերպ­վում է 8-12 տա­րե­կան ե­րե­խա­նե­րի ըն­դու­նե­լու­թյուն։

Ծնող­նե­րի կող­մից տար­բեր հար­ցեր են բարձ­րաց­վում, ուս­տի դրանց և թե­մա­յի վե­րա­բե­րյալ այլ պար­զա­բա­նում­նե­րի հա­մար ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թը դի­մել է Ստե­փա­նա­կեր­տի Աստ­վա­ծա­մոր Սբ Հո­վա­նի մայր տա­ճա­րի հոգևոր հո­վիվ Տեր Ներ­սես քա­հա­նա Աս­րյա­նին։

-Տեր Հայր, այս նա­խա­ձեռ­նու­թյան նպա­տա­կը ո՞րն է։

- Ակն­կա­լում ենք մեր մա­տաղ սերն­դին ներգ­րա­վել ե­կե­ղե­ցու կյան­քում, զբաղ­վե­լով նաև նրանց հոգևոր դաս­տիա­րա­կու­թյամբ ու ա­ռան­ձին ձիր­քե­րի զար­գաց­մամբ։ Չէ՞ որ քրիս­տո­նեա­կան ար­ժե­հա­մա­կար­գով մե­ծա­ցած քա­ղա­քա­ցին լա­վա­գույն դե­րա­կա­տա­րու­թյու­նը կա­րող է ու­նե­նալ հա­սա­րա­կու­թյան և պե­տու­թյան մեջ։

-Որ­տե՞ղ են անց­կաց­վե­լու դա­սըն­թաց­նե­րը, ո՞ր օ­րե­րին և ի՞նչ տևո­ղու­թյամբ։

- Դա­սըն­թաց­նե­րը լի­նե­լու են սուրբ Աստ­վա­ծա­մոր ե­կե­ղե­ցուն կից, բայց քա­նի որ դեռևս հա­մա­պա­տաս­խան շեն­քա­յին պայ­ման­ներ չու­նենք, դա­սերն անց­կաց­վե­լու են ՀԱ­ՍԵ Ար­ցա­խի թե­մի Ա­ռաջ­նոր­դա­րա­նի շեն­քում։ Պա­րապ­մունք­նե­րը նա­խա­տես­վում են շա­բաթ օ­րե­րին, եր­կար չեն տևի, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը չհոգ­նեն։ Նշենք, որ սա սկիզբն է, հե­տա­գա­յում դա­սըն­թաց­նե­րի շր­ջա­նակ­նե­րը կընդ­լայն­վեն։ Կու­նե­նանք այլ շեն­քա­յին պայ­ման­ներ։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում այս ծրագ­րում շուրջ 60 ե­րե­խա­յի կներգ­րա­վենք, բայց հե­տա­գա­յում նպա­տակ ու­նենք ա­վե­լաց­նել ե­րե­խա­նե­րի թի­վը։ Հու­սանք` հե­տա­գա­յում այլ ե­կե­ղե­ցի­նե­րին կից ևս կբաց­վեն կի­րակ­նօ­րյա դպ­րոց­ներ։ Նշենք նաև, որ դասերն անվճար են:

-Ի՞նչ է նա­խա­տես­վում սո­վո­րեց­նել ե­րե­խա­նե­րին։

-Հիմ­նա­կա­նում կդա­սա­վանդ­վի ե­րաժշ­տու­թյուն, նկար­չու­թյուն, ինչ­պես նաև հոգևոր դաս­տիա­րա­կու­թյուն։ Հաշ­վի կառ­նենք ՀԱ­ՍԵ այլ թե­մե­րի փոր­ձը ևս։

- Տեր Հայր, նա­խա­տես­վո՞ւմ են, ար­դյոք, Աստ­վա­ծաշն­չի սեր­տո­ղու­թյուն­ներ։

-Ան­շուշտ։ Մա­նուկ­նե­րի Աստ­վա­ծաշն­չի սահ­ման­նե­րում կլի­նեն նաև սեր­տո­ղու­թյուն­ներ։

-Ով­քե՞ր են լի­նե­լու կր­թող­նե­րը։

-Կի­րակ­նօ­րյա­յի հոգևոր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը մեզ վրա է, իսկ մյուս ո­լորտ­նե­րի մաս­նա­գետ­ներ կհ­րա­վի­րի թե­մի ա­ռաջ­նոր­դը։