[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԵ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ ԽՈՍՔԸ

 

Սի­րե­լի՜ հայ­րե­նա­կից­ներ

Նո­րից միաս­նա­բար հա­սել ենք կարևոր մի հան­գր­վա­նի՝ տա­րե­վեր­ջի և տա­րե­մու­տի սահ­մա­նա­բա­ժա­նին, որ­տեղ բո­լորս կանգ ենք առ­նում և հե­տա­դարձ հա­յացք գցե­լով ան­ցած մեր օ­րե­րի վրա, փոր­ձում ենք գնա­հա­տել անց­նող տա­րում մեր ապ­րած կյան­քը։ Դեռևս բաց են և չեն սպիա­ցել Ար­ցա­խյան վեր­ջին գո­յա­պայ­քա­րի վեր­քե­րը, ուս­տի մեր բո­լոր մտա­ծում­ներն ու հույ­սե­րը կա­մա թե ա­կա­մա պտտ­վում են այս ցա­վի շուրջ։ Մեր ժո­ղովր­դի ա­մա­նո­րյա կե­նաց­նե­րը սկս­վում և ա­վարտ­վում են խա­ղա­ղու­թյան մաղ­թանք­նե­րով։ Բայց ի՞նչ է վեր­ջա­պես այդ խա­ղա­ղու­թյու­նը, ո՞ր­տե­ղից պետք է գա, միայն պա­տե­րազ­մի չլի­նե՞լն է խա­ղա­ղու­թյու­նը։
Երբ 2022 տա­րի­ներ ա­ռաջ Բեթ­ղե­հե­մյան մսու­րի մեջ ծն­վեց աշ­խար­հի Փր­կի­չը, հրեշ­տակ­նե­րը գի­շե­րով հայ­տն­վե­ցին հո­վիվ­նե­րին և եր­գում էին. ՙՓառք Աստ­ծուն՝ բար­ձունք­նե­րում և երկ­րի վրա խա­ղա­ղու­թյուն և հա­ճու­թյուն՝ մարդ­կանց մե­ջ՚։ (Ղուկ. 2։14)։ Հի­սուս Քրիս­տո­սի ծնն­դյան այս ա­վե­տի­սը տա­լիս է մեզ բա­նա­լին, թե որ­տե­ղից է գա­լիս խա­ղա­ղու­թյու­նը։ Այն պետք է նախ լի­նի մարդ­կանց սր­տե­րում, ա­պա տա­րած­վի ի­րենց երկ­րում։ Իսկ քրիս­տո­նյա­յի հա­մար ու­նե­նալ ներ­քին խա­ղա­ղու­թյուն, նշա­նա­կում է խո­նար­հու­թյամբ մեր ներ­սը դարձ­նել մսուր և թույլ տալ որ այն­տեղ ծն­վի Մա­նուկ Հի­սու­սը։
Մի պահ նո­րից հետ գանք Ար­ցա­խյան մեր այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կին. այ­սօր մենք էլ հրեա­նե­րի նման սպ­ասում ենք Փրկ­չի, ով կգա և մեզ կա­զա­տի այս ծանր վի­ճա­կից, բայց ար­դյոք կգա՞ այդ փր­կի­չը. Ո՜չ, չի գա։ Չի գա այն­պես, ինչ­պես սպա­սում էին հրեա­նե­րը, ինչ­պես սպա­սում ենք մենք, ո­րով­հետև սխալ են մեր սպա­սում­նե­րը։ Իսկ ի­րա­կա­նում Փր­կի­չը ար­դեն 2000 տա­րի­ներ ի վեր ար­դեն ե­կել է մեզ մոտ և ա­մեն տա­րի հուն­վար 6-ին նո­րից ու նո­րից հան­դի­սա­վոր կեր­պով հի­շեց­նում է մեզ, որ Ին­քը վա­ղուց ե­կել է։ Ու­րեմն խն­դի­րը մեր մեջ է։
Եվ իս­կա­պես, ե­թե փոր­ձենք մի փոքր խո­րա­գետ հա­յաց­քով նա­յել մեր կյան­քին, կհաս­կա­նանք, որ մենք ա­վե­լի լավ փր­կու­թյան տար­բե­րակ չու­նենք, քան Հի­սուս Քրիս­տո­սի ծնն­դյան գա­ղա­փա­րի և նպա­տա­կի շուրջ հա­մախ­մբ­վե­լը։ Ե­թե մենք լի­նենք խո­նարհ և աստ­վա­ծա­վախ, ա­պա կլի­նենք բա­րո­յա­կան և հայ­րե­նա­սեր, և այն ներ­քին խա­ղա­ղու­թյու­նը, որ Քրիս­տո­սից է գա­լիս, կտա­րած­վի մեր երկ­րով մեկ։ Քրիս­տո­նեա­կան մեր կեն­ցա­ղա­վա­րու­թյան շնոր­հիվ մենք չենք թու­լաց­նի մեր եր­կի­րը, պե­տու­թյու­նը, բա­նա­կը և այն ներ­քին խա­ղա­ղու­թյան պտու­ղը կլի­նի ֆի­զի­կա­կան խա­ղա­ղու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը։
Սի­րե­լի հայ­րե­նա­կից­ներ, ե­թե ու­զում ենք, որ մեր մաղ­թանք­նե­րը լի­նեն ա­վե­լին, քան միայն որ­պես բա­րի ցան­կու­թյան ար­տա­հայ­տու­թյուն­ներ, մենք պետք է ազ­գո­վի խո­նարհ­վենք Մեր Տի­րոջ Սուրբ Ծնն­դյան խոր­հր­դի ա­ռաջ, մեր մեջ ըն­դու­նենք թե­կուզ մի հա­տիկ սերմ այն ան­սահ­ման սի­րուց, ո­րով Աստ­ված սի­րեց մեզ և Իր Միա­ծին Որ­դուն ու­ղար­կեց աշ­խարհ, սի­րենք գործ­նա­կան սի­րով, չնա­խան­ձենք մեր դի­մա­ցի­նին, չգո­ղա­նանք մեր երկ­րից, մեր հա­մար կյան­քի սկզ­բունք դարձ­նենք ՙԱ­ռա­ջին տե­ղում Աստ­ված, հե­տո մենք, վեր­ջում ես՚ պարզ ու կարևոր սկզ­բուն­քը։ Ե­թե այս­պես չպետք է ապ­րենք, ա­պա դա­վա­ճա­նած կլի­նենք մեր հայ­րե­նի­քին և մեր հա­զա­րա­վոր Նա­հա­տակ­նե­րին։ Նաև ա­մա­նո­րյա տո­նե­րին մեր լա­վա­գույն հար­գան­քը, նվե­րը մեր նա­հա­տակ­նե­րին կլի­նի մեր հս­տակ ո­րո­շու­մը՝ դառ­նա­լու ա­վե­լի լա­վը, ա­վե­լի շի­տակ և աստ­վա­ծա­վախ։
Քրիս­տոս Ծնավ և Հայտ­նե­ցավ
Ձեզ և մեզ մեծ ա­վե­տիս։