Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՔՐԻՍՏՈՍԻ ԸՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՃԱՐԻՆ

Սերգեյ Սաֆարյան

 Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջի կամ քառասնօրյա մանուկ Քրիստոսին տաճարին ընծայման տոնը: Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝  փետրվար 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում  է նախատոնակի արարողություն, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը:

Տյառնընդառաջի նախատոնակին եկեղեցում կատարվում է Անդաստանի կարգը՝ արտերի և այգիների օրհնությունը, որը ձմռան ավարտի և գարնանամուտի մունետիկն է, օրհնվում է նաև աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝  իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։ Արցախի տարբեր բնակավայրերի գործող եկեղեցիներում  նույնպես  նշվել է Տյառընդառաջը:  Տեր Անդրեաս  քահանա  Թավադյանը, ժամերգությունից հետո,  Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան և Խնածախ համայնքներում  կազմակերպել է խարույկավառություն՝ երիտասարդների մասնակցությամբ: Մեզ  հետ զրույցում Տեր Անդրեաս քահանա Թավադյանը  նշեց, որ Տյառընդառաջը Հայոց եկեղեցու կարևոր տոներից է:

 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Տյառնընդառաջը  հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր: Մենք Տյառընդառաջի տոնին բոլորս պետք է միասնաբար, հավատքով  լցված  ընդառաջ  գնանք Տիրոջը,- նշեց Տեր Հայրը:

Նշենք, որ այսօր, փետրվարի 14-ին ՀԱԵ գործող եկեղեցիներում մատուցվում է տոնական սուրբ Պատարագ: