Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՆՇՎՈՒՄ Է ՃԱՐՏԱՐԻ ՍԲ ՎԱՐԴԱՆԱՆՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ 

Լուսանկարները՝ Իննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 Այսօր՝ փետրվարի 24-ին, ՀԱԵ-ն տոնում է Սբ Վարդանանց տոնը: Ստեփանակերտից ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Ճարտար քաղաքի Սբ Վարդանանք եկեղեցի, որտեղ,

տոն օրվա կապակցությամբ, Սբ Պատարագ է մատուցվում ՀԱԵ Արցախի թեմի թեմակալ առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, Սբ  Վարդանանք եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Հարոյանի ձեռամբ: 

Պատարագին մասնակցում են նաև Արցախի թեմի այլ հոգևորականներ՝ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը, Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանը:

Վարդանանց տոնը նվիրված է 451թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր տեղը գտան Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի ցանկում` ձեռք բերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունը, ովքեր հանուն հավատքի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին: 1918թ.-ին Վարդանանց տոնը մի շարք տոների հետ` Նոր Տարի, Քրիստոսի Ծնունդ, Մկրտություն, Տեառն ընդ Առաջ, Բարեկենդան, Զատիկ, Համբարձում, Թարգմանչաց, հանրապետության կողմից հռչակվում է համընդհանուր պետական տոն, միաժամանակ ընդունելով դրանց եկեղեցական կարգավիճակը: 1919թ.-ին հունվարին Հայաստան խորհրդի կողմից ՀՀ-ում Վարդանանցը հաստատվում է պետական տոն: 2001թ.-ին ընդունվում է օրենք, ըստ որի՝ Զատիկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը, նշանակվում է Սբ Վարդանանց տոն, բարի գործի և ազգային տուրքի օր: Տոնվում է հիմնականում հունվարի 30-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում: