[ARM]     [RUS]     [ENG]

Ի­ՐԱ­ԿԱՆ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ՀԱ­ՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՆՑ­ՆԵԼ ԽԱ­ՉԻ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀՈՎ...

 

Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյան և քա­րոզ­չա­կան կենտ­րոնն այս տար­վա փետր­վա­րի 1-ից վե­րա­գոր­ծարկ­վեց և տնօ­րեն նշա­նակ­վեց Գոռ սար­կա­վագ ԳՅՈՒՐ­ՋՅԱ­ՆԸ։ Ներ­կա­յաց­նում ենք նրա հետ ու­նե­ցած մեր հար­ցազ­րույ­ցը։

- Քա­րոզ­չա­կան կենտ­րո­նը գոր­ծել է նաև մինչև ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մը, այժմ այն ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ ու ծրագ­րեր է ի­րա­կա­նաց­նում։
- Ա­յո, կենտ­րո­նն ստեղծ­վել էր ա­վե­լի վաղ: Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում այն դա­դա­րեց­րեց իր գոր­ծա­ռույթ­նե­րը և այս տար­վա­նից ար­դեն գոր­ծում է այլ ձևա­չա­փով, նոր ծրագ­րե­րով։ Մեր երկ­րի ի­րա­վի­ճա­կը մեզ պար­տադ­րեց, որ ա­վե­լի ե­ռան­դով սկ­սենք աշ­խա­տել։ Ա­ռա­ջին ծրա­գի­րը կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի վե­րա­բա­ցումն է՝ ուղղ­ված մա­նուկ­նե­րի քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյանն ու կր­թու­թյա­նը։ Այ­նու­հետև եր­իտա­սար­դու­թյու­նը ե­կե­ղե­ցուն մո­տեց­նե­լու և հոգևոր քրիս­տո­նեա­կան գի­տե­լիք­նե­րով զի­նե­լու նպա­տա­կով մտահ­ղա­ցանք ստեղ­ծել ե­րի­տա­սար­դաց միու­թյուն­ներ։ Նաև ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի (ԿԳՄՍ) նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­տեղ մշա­կել ենք հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ծրա­գիր, ո­րով քա­հա­նա­նե­րին ի­րա­վունք կվե­րա­պահ­վի հան­րակր­թա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում ներ­կա­յաց­նե­լու Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քը, Խոր­հուրդ­նե­րը և տե­ղում պար­զա­բա­նել ե­րի­տա­սարդ­նե­րին հու­զող հար­ցե­րը հոգևոր տե­սան­կյու­նից։ Ե­կե­ղե­ցու և հոգևոր հար­ցե­րի հետ կապ­ված մենք ա­ջակ­ցում ենք ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը, և այդ ա­ռու­մով նշա­նակ­վել եմ նա­խա­րա­րի հոգևոր հար­ցե­րով խոր­հր­դա­կան։
-Կի­րակ­նօ­րյա­նե­րը ո՞ր դպ­րոց­նե­րում են գոր­ծում, ի՞նչ հա­ճա­խա­կա­նու­թյամբ, չէ՞ որ Ար­ցա­խում շա­րու­նակ­վում է նաև «Հայ ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վան­դու­մը։
-Նախ­նա­կան շր­ջա­նում կի­րակ­նօ­րյա­նե­րը բաց­վել են դեռևս 11 դպ­րո­ցում՝ Ստե­փա­նա­կեր­տի 3 հան­րակր­թա­րա­նում, Ճար­տա­րում, Աս­կե­րա­նի և Մար­տա­կեր­տի շր­ջան­նե­րի դպ­րոց­նե­րում։ Քա­հա­նա­ներն ընտ­րել են ու­սու­ցիչ­նե­րին, հե­տո հա­մա­տեղ հա­վա­քել ե­րե­խա­նե­րին։ Ծրա­գիրն ընդ­լայն­վե­լու է և նվա­զա­գույ­նը 20 դպ­րո­ցում կգոր­ծեն կի­րակ­նօ­րյա­ներ՝ ընդ­գր­կե­լով ԱՀ բո­լոր շր­ջան­նե­րը։ Որ­պես հե­ռա­հար նպա­տակ նա­խա­տե­սել ենք, որ Ար­ցա­խի ա­մեն գյուղ ու­նե­նա իր կի­րակ­նօ­րյա դպ­րո­ցը։ Քա­նի որ բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րը չեն, որ ու­նեն ե­րե­ցատ­ներ, ուս­տի ԱՀ ԿԳՄՍՆ-ի թույ­լտ­վու­թյամբ տե­ղի դպ­րոց­նե­րում դա­սա­սե­նյակ է նա­խա­տես­վել կի­րակ­նօ­րյա դա­սե­րի հա­մար։ Նա­խա­րա­րու­թյան հետ մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ըն­թա­նում է սա­հուն, ո­րով­հետև հե­տապն­դում ենք մեկ նպա­տակ՝ ազ­գի բա­րեկր­թու­թյու­նը, նոր սերն­դի ճիշտ դաս­տիա­րա­կու­թյու­նը։ Եվ ինչ­պես դա­րեր շա­րու­նակ դպ­րոց­նե­րը գոր­ծել են ե­կե­ղե­ցի­նե­րին կից, այժմ էլ փոր­ձում ենք միա­վոր­վել մեկ ընդ­հա­նուր նպա­տա­կի շուրջ։ Ար­ցա­խում շա­րու­նակ­վում է նաև դա­սա­վանդ­վել «Ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան, ին­չը նույն­պես կարևոր է։ Այս ա­մառ ծրագ­րել ենք ա­ռար­կան դա­սա­վան­դող ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պել վե­րա­պատ­րաստ­ման ե­ռօ­րյա դա­սըն­թաց, որ­պես­զի այն ոչ թե զուտ որ­պես պատ­մու­թյուն դա­սա­վանդ­վի, այլ նոր մո­տե­ցում­նե­րով հան­դի­սա­նա հոգևոր, բա­րո­յա­կան դաս­տիա­րակ­չա­կան գոր­ծոն։
-Իսկ ե­րի­տա­սար­դաց միու­թյուն­նե­րի ա­ռու­մով ի՞նչ է նա­խա­տես­վում։ Դրան­ցում ընդգրկվել ցան­կա­ցող­ներն ու՞մ դի­մեն։ Շա­տե­րը թերևս տե­ղյակ չեն նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին։
-Ներ­կա­յումս ե­րի­տա­սար­դաց միու­թյու­նը գոր­ծում է Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նոր­դա­րա­նում։ Ե­րի­տա­սար­դաց միու­թյուն­նե­րի և կի­րակ­նօ­րյա­նե­րի բաց­ման մտահ­ղա­ցու­մը Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Տ. Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նի ան­մի­ջա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն է։ Նրա հով­վու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը ժո­ղովր­դին մոտ լի­նե­լը, կր­թու­թյան մի­ջո­ցով ազ­գա­կից­նե­րին միա­վո­րելն ու Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցի բե­րելն է՝ հոգևոր ար­ժեք­նե­րի դե­րի բարձ­րաց­մամբ։ Իսկ նման ծրագ­րե­րը միտ­ված են այդ ա­մե­նի վե­րա­կան­գն­մա­նը։ Կր­թա­կան տար­բեր հաս­տա­տու­թյուն­նե­րում նա­խօ­րոք հան­դի­պել ենք ե­րի­տա­սարդ­նե­րի հետ, ներ­կա­յաց­րել Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դա­վա­նան­քը, պատ­մու­թյու­նը, հոգևոր ար­ժեք­նե­րի պահ­պան­ման կարևո­րու­թյու­նը և ձևա­վո­րել ե­րի­տա­սարդ­նե­րի խումբ։ Յու­րա­քան­չյուր չո­րեք­շաբ­թի ե­րի­տա­սար­դաց միու­թյան հա­վաք­նե­րին մաս­նակ­ցում է շուրջ 25 ե­րի­տա­սարդ։ Նրանք ծա­նո­թա­նում են Աստ­վա­ծաշն­չյան մեկ­նու­թյուն­նե­րին, ե­կե­ղե­ցու 7 խոր­հուրդ­նե­րին և քն­նար­կում­նե­րի մի­ջո­ցով պար­զա­բա­նում մյուս հար­ցե­րը։ Կազ­մա­կեր­պում ենք նաև ֆիլ­մե­րի դի­տում, մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­ներ։ Քա­նի որ հի­մա Պա­հոց շր­ջան է, ա­մեն շա­բաթ անդ­րա­դառ­նում ենք Պահ­քի կի­րա­կի­նե­րի խոր­հուրդ­նե­րին։ Նա­խա­տե­սում ենք ուխ­տագ­նա­ցու­թյուն­ներ, ար­շավ­ներ, ա­մա­ռա­յին ճամ­բար­ներ։ Ար­ցա­խի թե­մի ե­րի­տա­սար­դաց միու­թյան ֆեյս­բու­քյան կայ­քէ­ջում զե­տեղ­ված տե­ղե­կատ­վու­թյան հի­ման վրա ե­րի­տա­սարդ­նե­րը կա­րող են կապ­վել մեզ հետ և, առ­հա­սա­րակ, կա­րող են այ­ցե­լել ե­կե­ղե­ցի, դի­մել քա­հա­նա­յին, որ ի­րենց ուղ­ղոր­դեն միա­նա­լու ե­րի­տա­սար­դաց միու­թյա­նը։
-Ե­րի­տա­սարդ­նե­րին հու­զող հար­ցե­րը, երևի, շատ են։ Հա­մա­գոր­ծակ­ցո՞ւմ եք ե­րի­տա­սար­դա­կան այլ կա­ռույց­նե­րի, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ՝ հա­մա­տեղ ծրագ­րեր կյան­քի կո­չե­լու հա­մար։ Դժ­վա­րին այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ե­րի­տա­սարդ­ներն ինչ­պե՞ս կողմ­նո­րոշ­վեն, զա­նա­զա­նեն կեղծ ուս­մունք­ներն ու մո­տե­նան Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցուն։
-Մեր հա­սա­րա­կու­թյան գրե­թե 90%-ը կա­րիք ու­նի Աստ­ծո խոս­քի ճշ­մա­րիտ մեկ­նա­բան­ման և ե­թե Ե­կե­ղե­ցին չքա­րո­զի ի­րա­կան ճշ­մար­տու­թյու­նը, կհայ­տն­վեն ա­ղան­դա­վոր­ներ և կմո­լո­րեց­նեն մարդ­կանց կեղծ ուս­մունք­նե­րով, սնո­տի և կոր­ծա­նա­րար ար­ժեք­նե­րով։ Ներ­կա­յում ծա­ռա­յում եմ նաև որ­պես գն­դե­րեց։ Քա­րոզ­չա­կան կենտ­րո­նի կազ­մա­կերպ­չա­կան աշ­խա­տանք­նե­րին կց­ված է ևս մեկ սար­կա­վագ։ Հա­մա­գոր­ծակ­ցում ենք Հայ ե­կե­ղե­ցու հա­մաշ­խար­հա­յին միու­թյան հետ, հա­մա­տեղ մաս­նակ­ցե­լու ենք ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րի և այլ ծրագ­րե­րի։ Նա­խան­շում ենք ար­շավ­նե­րի կամ այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի մի­ջո­ցով շփ­վել նաև տար­բեր ՀԿ-նե­րի ե­րի­տա­սարդ­նե­րի հետ։ Այս ա­մառ ԱրՊՀ-ն մեզ հրա­վի­րել է մաս­նակ­ցե­լու ա­մա­ռա­յին ճամ­բա­րի։ Նման մի­ջո­ցա­ռում­նե­րին ընդգրկվում են հոգևո­րա­կան­ներ։ Նա­խա­տե­սում ենք ե­կե­ղե­ցու տա­ղա­վար տո­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ե­րի­տա­սար­դաց միու­թյան ան­դամ­նե­րով կազ­մա­կեր­պել հոգևոր ար­ժեք­նե­րի պահ­պան­ման վե­րա­բե­րյալ տար­բեր ակ­ցիա­ներ՝ հոգևոր բնույ­թի պաս­տառ­ներ տե­ղադ­րել քա­ղա­քում, խա­չեր նվի­րել և բա­ցատ­րել խա­չի ու տվյալ տո­նի խոր­հուրդ­ը։
Մեր գլ­խա­վոր խն­դի­րը ե­րի­տա­սարդ­նե­րին Մայր ե­կե­ղե­ցուն մո­տեց­նելն է։ Այդ նպա­տա­կով ներ­կա­յաց­նում ենք մեր հայ­րե­րի հա­վատ­քի ան­ցած ու­ղին, պար­զա­բա­նում հոգևոր ո­լոր­տին վե­րա­բե­րող նր­բու­թյուն­նե­րը, որ նրանք կա­րո­ղա­նան զա­նա­զա­նել կեղծ ուս­մունք­նե­րը։ Ի­րա­կա­նում ե­րի­տա­սարդ­նե­րը կա­րող են ի­րա­վի­ճակ փո­խել, ե­թե հա­վա­տան Աստ­ծուն ու ի­րենց ու­ժե­րին։ Ե­կե­ղե­ցին այն կա­ռույցն է, ո­րի շուրջ կա­րող են հա­մախ­մբ­վել ե­րի­տա­սարդ­նե­րը և հա­վատ­քի շնոր­հիվ հաս­նել ար­դյունք­նե­րի։ Իսկ ի­րա­կան հաղ­թա­նա­կի հա­մար պետք է անց­նել խա­չի ճա­նա­պար­հով։ Ե­րի­տա­սարդ­ներն ա­վե­լի հեշտ են թող­նում հու­սա­հա­տու­թյու­նը և սկ­սում հա­վա­տալ ի­րենց ու­ժե­րին։ Նրանք ու­զում են ա­նընդ­հատ գոր­ծել, ա­րա­րել, պար­զա­պես պետք է ճիշտ ուղ­ղոր­դել նրանց։ Մվեր դժ­բախ­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը Աստ­ված չէ, և Աստ­ված մար­դու պատ­կե­րաց­մամբ չի գոր­ծում, ո­րով­հետև մենք ա­զատ ենք ստեղծ­ված ու մեր քայ­լե­րի հա­մար մենք ենք պա­տաս­խա­նա­տու՝ կրե­լով նաև դրանց հետևանք­նե­րը։ Հաս­կա­ցող ու տրա­մա­բա­նող մար­դու հա­մար շատ հեշտ է զա­նա­զա­նել և տար­բե­րա­կել ա­ղան­դա­վո­րա­կան սխալ ուս­մունք­ներն ի­րա­կան քրիս­տո­նեա­կան ճշ­մար­տու­թյուն­նե­րից։ Կխնդ­րեի ե­րի­տա­սարդ­նե­րին, որ հե­տա­մուտ լի­նեն ա­վե­լի լավ ճա­նա­չե­լու ի­րենց ազ­գա­յին, հոգևոր, ե­կե­ղե­ցա­կան ար­ժեք­նե­րը, ո­րով­հետև հայ­րե­նիքն ու ե­կե­ղե­ցին սի­րե­լու հա­մար ա­ռա­ջին հեր­թին պետք է ճա­նա­չեն ի­րենց ինք­նու­թյու­նը, մեր հա­վատ­քի դա­րա­վոր պատ­մու­թյու­նը և չհա­րեն այս կամ այն կեղծ ուղ­ղու­թյուն­նե­րին։

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ