Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՉԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՒՄ Է ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոգևոր անվտանգության խնդիր կա այսօր։ Քանի որ վերջերս Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը միասնականության և ապաշխարության կոչ է արել, ապա հարկ է անհրաժեշտ բոլոր միջոցներով նպաստել մայր եկեղեցուց հեռացած մեր հայրենակիցների դարձին դեպի հայրերի ճշմարիտ հավատքին։

Անհնար է ապահովել միասնականություն, երբ օր-օրի մարդկանց մեջ սրվում են տարաձայնությունները։ Ինչպես գիտենք, հետխորհրդային ժամանակաշրջանում սկսեց գործել խոսքի և դավանանքի ազատություն։ Օգտվելով առիթից, արևմտյան քրիստոնեական տարբեր կազմակերություններ սկսեցին հրամցնել նեոքրիստոնեություն։ Վարդապետական, դավանաբանական շեղումները, ցավոք, կարողացան մեր ժողովրդին բաժանել իրարից, թուլացնել հավատքը, քար նետել ազգային և հոգևոր ավանդույթների, հավատքի և այլ արժեքների վրա։
Ներկայիս լուրջ փորձություններն ստիպեցին մարդկանց դառնալ դեպի ճշմարիտ հավատք, վերանայել իրենց ապրելակերպը։ Բոլոր սոցիալական հարթակներում ապաշխարության կոչեր են հնչեցվում։ Եվ ՀԱԵ Արցախի թեմի միասնականության կոչը խթան է հանդիսանում, որ, կարողության սահմաններում, բոլորը կցվեն այս սրբազան գործին։
«Ազատ Արցախ» թերթը ցանկանում է անմասն չմնալ։ Մեր առաջիկա համարներում, ՀԱԵ հոգևորականների օգնությամբ, կլուսաբանվեն այն ցավոտ հարցերը, որոնց պատասխանները չունենալու պատճառով են շատերը լքել մայր եկեղեցու շարքերը՝ փորձելով լուծումներ գտնել աղանդների, քրիստոնեական այլ հարանվանությունների շարքերում։ Ի ցավ պետք է արձանագրենք, որ չարը չի փոխել իր ձեռագիրը՝ փորձելով ամենամեծ սուտը մատուցել ճշմարիտի հետ միասին, ինչպես դա հաջողությամբ արեց վեց հազար տարի առաջ՝ նենգաբար խաբելով Ադամին ու Եվային։ Այսօր էլ մեր հավատավոր հայրենակիցները, որոշ հարցերի փնտրտուքների ճանապարհին հայտնվել են գառան հագուստով գայլերի կողմից հրամցվող ճշմարտանման վարդապետությունների ծուղակում։ Գաղտնիք չէ, որ բարդ է մարդկանց՝ հոգևոր սխալ հիմքերի վրա դրված մտահորիզոնը փոխել։ Դրա համար մեծ ջանքեր և հետևողական աշխատանքներ են անհրաժեշտ։
Մեր ընթերցողներին հրավիրում ենք ինտերակտիվ մասնակցություն ունենալ մեր զրույցներին ու քննարկումներին։
Սկզբի համար խնդրում ենք մեր թերթին ուղարկել հոգևոր ոլորտին վերաբերող հարցեր, որոնց, ՀԱԵ հոգևորականների օգնությամբ, հետևողականորեն կտրվեն պատասխաններ։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ