Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱ­ՐԵ­ՎՈ՞Ր Է ՀՈ­ԳԵ­ՎՈ­ՐԱ­ԿԱ­ՆԻ ԱՆ­ՁԸ

 

Մեր իրականության մեջ հոգևոր շատ ճշմարտությունների և հարցերի չիմացությունը ծնում է լուրջ մոլորություններ։ Տեղյակ եք, հավանաբար, որ վերջերս Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը միասնական աղոթքի կոչ է արել։ Եվ, ի ուրախություն շատերիս, մեր եկեղեցու շուրջ են հավաքվել քրիստոնեական այլ կրոնական կազմակերպությունների հավատացյալներ։ Դա մի տեսակ հույս է ներշնչել, որ վերջապես կքանդվի պատնեշը և մեր հավատավոր հայրենակիցները կգտնեն ճշմարիտ ուղին։ Բայց դրա համար մեր եկեղեցին, հանձինս հոգևորականների, պետք է հստակ պատասխանեն որոշակի հարցերի, որոնց շուրջ, ցավոք, տարիներով միֆեր են ստեղծվել, ինչից օգտվելով, որսացվել են անմեղ հոգիներ։ Կցանկանայինք մեր թերթի միջոցով հետևողականորեն բարձրացնել ամենաշատ հուզող այն հարցերը, որոնց պատճառով ոմանք շեղվել են հայրերի հավատքից։ Գո՞ւցե հնարավոր լինի հստակ պատասխանների օգնությամբ փրկության ուղի բերել ոմանց, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասել է, որ ամեն մեկ հոգու ապաշխարության և դարձի համար երկնքում հրեշտակները մեծ ուրախություն են ունենում։

- Օրհնեցեք Տեր Սերոբ: Նախ կցան­կա­նա­յինք մի փոքր ներ­կա­յա­նա­յիք, չնա­յած, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րից և սոց­կայ­քե­րից բա­վա­կանին հայտ­նի եք։


- Ող­ջոյն ձեզ եւ Աս­տուած օրհ­նի։ Սր­տի ու­րա­խու­թեամբ ող­ջու­նում եմ Հա­յաս­տա­նեայց Ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մի կո­չը միաս­նա­կան ա­ղօթ­քի հա­մար, ո­րին ի­րենց մաս­նակ­ցու­թիւ­նը բե­րե­լու են այլ հո­գե­ւոր հա­մայ­նքնե­րից հա­ւա­տա­ցեալ­ներ։ Ող­ջու­նում եմ եւ ձեզ, քա­նի ինձ նկա­տի ու­նե­ցաք այդ մի շարք հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լու եւ ներ­կա­յաց­նե­լու մեր մօ­տե­ցում­նե­րը։ Առ այդ, սա լա­ւա­գոյն ա­ռիթ է, որ­պէս­զի այլ ու­ղի­նե­րի մէջ գտ­նուող­ներն, վե­րա­նա­յեն ի­րենց դա­ւա­նած այլ ու­ղի­նե­րի ճշ­մար­տա­ցիու­թիւ­նը, եւ ի հար­կէ մեր ա­ղօթքն ու մաղ­թանքն է, որ այ­լա­դա­ւան կամ մի այլ տե­ղե­րում մո­լո­րեց­նող դա­ւա­նու­թեան մէջ ե­ղող­ներ վե­րագտ­նեն Սուրբ հայ­րե­րի ճշ­մար­տա­ցի ու­ղին, որն ան­մի­ջա­կան կապն է ե­ղել Յի­սուս Քրիս­տո­սի եւ նրա ա­ռա­քեալ­նե­րի քա­րո­զած ու­ղիին։
Ներ­կա­յաց­նե­լու հա­մար ա­սեմ. ծնուել եմ Քուէյ­թում, ստա­ցել եմ հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թիւն եւ ու­սումս` տե­ղի Ազ­գա­յին վար­ժա­րա­նում և ա­պա ճե­մա­րա­նում։ Գաղ­թե­լով ԱՄՆ, հա­մալ­սա­րա­նա­կան ու­սումս ստա­ցել եմ ե­րեք հա­մալ­սա­րան­նե­րում, ու ա­պա աս­տուա­ծա­բա­նա­կան պսա­կա­ւորս։ Ծա­ռա­յել եմ ԱՄՆ զի­նուած ու­ժե­րում։ 1999-ին ձեռ­նադ­րուել եմ քա­հա­նայ, ու ծա­ռա­յել եմ ԱՄՆ-ի ա­րե­ւե­լեան ու ա­րեւմ­տեան թե­մե­րում, ու կարճ ժա­մա­նակ Կա­նա­դա­յում։


-Տեր Սե­րոբ, հա­ճախ դի­տարկ­վող ա­մե­նա­ցա­վոտ խն­դիր­նե­րից մե­կը ո­րոշ հոգևո­րա­կան­նե­րի կեր­պարն է, վար­քը։ Ճիշտ է, Պո­ղոս Ա­ռա­քյալն իր թղ­թե­րում ա­սում է, որ խիստ կարևոր է, որ նրանք բա­րի համ­բավ ու­նե­նան, բայց, այ­նուա­մե­նայ­նիվ, ի՞նչ եք կար­ծում, որ­քա՞նով է ճիշտ հոգևո­րա­կա­նի ան­ձով ա­ռաջ­նորդ­վե­լը։ Չէ՞ որ, ինչ­պես մեր Հայ­րերն են ա­սում, ե­կե­ղե­ցի գնում ենք ոչ թե ե­կե­ղե­ցա­կա­նի հա­մար, այլ Աստ­ծո։


- Իհար­կէ, ճիշդ է այն դի­տար­կու­մը, թէ ե­կե­ղե­ցի գնում ենք Աս­տու­ծոյ հա­մար, Ս. Պա­տա­րա­գի մի­ջո­ցով Քրիս­տո­սի մար­մինն ու ա­րիւ­նը ճա­շա­կե­լու, մեր փր­կու­թեան ճա­նա­պար­հին մէջ հաս­տա­տուն մնա­լու եւ ըն­թա­նա­լու հա­մար։ Բայց նաեւ ե­կե­ղե­ցա­կա­նի կեր­պարն խիստ կա­րե­ւոր է, մարդ­կանց քա­րո­զե­լու հա­մար։ Մար­դիկ հե­տե­ւում են հո­գե­ւո­րա­կա­նի բա­նա­ւոր քա­րո­զին, բայց եւ այն­պէս այդ քա­րո­զը իր ի­մաստն ու ուժգ­նու­թիւնն ստա­նում է, երբ հո­գե­ւո­րա­կա­նը քա­րո­զում է «իր կեան­քով»։ Միշտ սա եմ խոր­հուրդ տուել ո­րե­ւէ հո­գե­ւո­րա­կա­նի, մա­նա­ւանդ հե­ռու մնա­լու դրա­մա­սի­րու­թիւ­նից, կեղ­ծի­քից եւ կեղ­ծա­ւո­րու­թիւ­նից։ Հո­գե­ւո­րա­կա­նը, որ «քա­րո­զում է իր կեան­քով», ապ­րե­լով այն ինչ քա­րո­զում է, նոյ­նա­կա­նաց­նե­լով իր ան­ձը Քրիս­տո­սի ու նրա ա­ռա­քեալ­նե­րի ճա­նա­պար­հին մէջ, այդ լսա­րա­նը ա­ւե­լի մեծ ու­շադ­րու­թեամբ եւ հո­գե­ւո­րա­պէս կը հե­տե­ւի իր քա­հա­նա­յի, հո­գե­ւո­րա­կա­նի քա­րո­զին։ Մար­դիկ մեզ՝ հո­գե­ւո­րա­կան­նե­րիս են նա­յում, մեր նիս­տու­կա­ցի, մեր խօ­սե­լա­կեր­պի ու վա­րուե­լա­կեր­պի մէջ։ Պէտք է լի­նել բա­րե­համ­բոյր, բայց նաեւ ճշ­մար­տու­թիւն չծ­ռող։ Պէտք է լի­նել դի­ւա­նա­գէտ, բայց ոչ Ա­ւե­տա­րա­նը ոտ­նա­կո­խե­լու աս­տի­ճան։ Պէտք է լի­նել սի­րող հայր, բայց նաեւ վճ­ռա­կան ու Ե­կե­ղե­ցու ճշ­մար­տու­թիւն­նե­րի պաշտ­պան, օ­րի­նա­պահ եւ կար­գա­պահ։ Հո­գե­ւո­րա­կա­նի զգե­ցած սեւ զգես­տի վրայ ո­րե­ւէ բիծ հեշտ է ե­րե­ւում։ Դրա հա­մար որ­քան որ մե­ղան­չենք, դա պէտք է լի­նի ա­կա­մայ ու ան­գի­տակ­ցա­բար, քա­նի մար­դու մար­մին ենք զգե­ցած։
-Ցա­վոք, մեր Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հա­վա­տա­ցյալ­նե­րից ո­մանք էլ թյուր ըմ­բռ­նում ու­նեն հոգևո­րա­կանի ան­ձի և նրա­նից Սբ Հա­ղոր­դու­թյուն ստա­նա­լու հար­ցում։ Ո­րոշներից լսում ենք, որ Սբ Հա­ղոր­դու­թյուն ստա­նում են միայն ի­րենց կող­մից հարգ­ված հոգևո­րա­կա­նից։ Մի՞­թե դա ճիշտ մո­տե­ցում է։


- Թիւր եւ սխալ է բո­լոր այն մարդ­կանց կար­ծի­քը, թէ պէտք է Հա­ղոր­դու­թիւն ստա­նալ միայն ի­րենց կող­մից յար­գուած հո­գե­ւո­րա­կա­նի կող­մից։ Նա­յէք, Աս­տու­ծոյ աչ­քին չկայ ԱՆ­ՄԵՂ մարդ, բո­լորն էլ մե­ղա­ւոր են ու Տէ­րու­նա­կան շնոր­հին ա­պա­ւի­նած ու դրա­նով ապ­րող մար­դիկ։ Երբ գնում ենք բժշ­կից դեղ ստա­նա­լու կամ խոր­հուրդ հարց­նե­լու, չենք նա­յում ե­թէ բժիշ­կը վատ մարդ է, թէ լաւ, գնում ենք։ Հա­ղոր­դու­թիւ­նը Տի­րոջ մար­մինն է ու ա­րիւ­նը, եւ ո­րե­ւէ ձեռ­քից որ մենք դա ստա­նում ենք, մենք ստա­նում ենք կեան­քը եւ փր­կու­թիւ­նը։ Զա­տո­ղու­թիւն (ջո­գո­ղու­թիւն) դնե­լով, մենք է­լի ենք մե­ղան­չում այդ պա­հին, քա­նի դա­տում ենք ան­ձին, թէ «մե­ղա­ւոր է», երբ ու­նենք Յի­սու­սի տուած փա­րի­սե­ցու եւ մաք­սա­ւո­րի ա­ռա­կը, երբ փա­րի­սե­ցին այդ պա­հին դառ­նում է դա­տող հա­ւա­տա­ցեա­լը եւ մաք­սա­ւո­րը՝ զղ­ջում ար­տա­յայ­տող հո­գե­ւո­րա­կա­նը (որ է­լի մե­ղա­ւոր է)։ Սրա հա­մար է, որ մարդ պէտք է զգոյշ լի­նի իր ան­ձին հա­մար, որ ստա­նայ Աս­տուա­ծա­յին սր­բու­թիւ­նը, ա­ռանց ճամ­բին մե­ղան­չե­լու եւ քար­կո­ծե­լու։ Յի­շենք, որ Սուրբ Հայ­րերն մեզ բա­ցատ­րել են որ փր­կու­թեան ճա­նա­պար­հին, ո­րե­ւէ պա­հին մենք եւս կա­րող ենք սայ­թա­քել ու ընկ­նել։ Հե­տե­ւա­բար, ինչ­պէս որ հո­գե­ւո­րա­կա­նը մեզ մե­ղա­յի ժա­մա­նակ չի դա­տում մեր գոր­ծած­նե­րի հա­մար, մենք եւս պէտք է հե­ռու լի­նենք դա­տե­լու հո­գե­ւո­րա­կա­նին։ Բայց հո­գե­ւո­րա­կա­նը պէտք է ա­ռա­ւե­լա­գոյնս աշ­խա­տի, գոր­ծի, ճգ­նի ու փոր­ձի սր­բու­թեան ճա­նա­պա­հի մէջ մնալ, իսկ աշ­խար­հա­կան­ներ եւս փոր­ձեն մեղ­քից հե­ռու մնալ։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ