Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՍՏ­ԾՈ ԳՈ­ՅՈՒ­ԹՅԱ­ՆԸ ՀԱ­ՎԱ­ՏՈՒՄ Է ԱՆ­ԳԱՄ ՍԱ­ՏԱ­ՆԱՆ

 

«Ազատ Արցախ» թերթի ընթերցողներն արդեն սկսել են ուղարկել իրենց հուզող հարցերը, որոնց կպատասխանեն ՀԱԵ օծյալ հոգևորականները։ Մեր ընթերցողների այսօրվա հարցերին պատասխանում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը։ 

-Տեր Ար­մեն, հի­րա­վի, ա­մե­նա­բարդ հար­ցե­րից մեկն ենք ուղ­ղե­լու ձեզ։ Ինչ­պե՞ս հաս­կա­նալ Սուրբ Եր­րոր­դու­թյան խոր­հուր­դը։
-Սուրբ Եր­րոր­դու­թյան մա­սին բա­ցատ­րու­թյան լա­վա­գույն օ­րի­նա­կը ա­րե­գակն է։ Ինչ­պես որ ա­րե­գակն ու­նի լույս, ճա­ռա­գայթ և ջեր­մու­թյուն և այս միաս­նա­կա­նու­թյան մեջ է ա­րե­գակ, ճիշտ այդ­պես էլ Հայ­րը, Որ­դին և Սուրբ Հո­գին մեկ Աստ­վա­ծու­թյան ե­րեք ան­ձերն են և ե­րե­քով միա­սին մեկ ամ­բող­ջու­թյուն։ Սա ա­պա­ցու­ցում է նաև Հի­սուս Քրիս­տո­սը՝ նշե­լով ե­րեք ան­ձե­րին և ա­սե­լով, որ Հայ­րը մեկ այլ Մխի­թա­րիչ պի­տի ու­ղար­կի՝ Սուրբ Հո­գին, ո­րը կու­սու­ցա­նի ա­ռա­քյալ­նե­րին և կհի­շեց­նի Իր ա­սած­նե­րը (Հովհ. 14.26)։ Քրիս­տոս Ին­քը տվեց Սուրբ Եր­րոր­դու­թյան բա­նաձևը՝ ա­սե­լով. «Մկր­տե­ցեք Հոր և Որ­դու և Սուրբ Հո­գու ա­նու­նով» (Մատթ. 28.19), ե­րե­քի հա­մար գոր­ծա­ծե­լով ա­նուն բա­ռի ե­զա­կի ձևը՝ ցույց տա­լով Եր­րոր­դու­թյան մեկ աստ­վա­ծու­թյուն լի­նե­լը։ Եվ քա­նի որ որ­պես մեկ աստ­վա­ծու­թյան Ան­ձեր նշ­վում են ե­րե­քը, ա­պա այս­տե­ղից էլ հե­տա­գա­յում ա­ռա­ջա­ցել է Եր­րոր­դու­թյուն տեր­մի­նը։ Սուրբ Եր­րոր­դու­թյան ներ­կա­յու­թյունն ա­ռա­ջին ան­գամ երևում է Հի­սուս Քրիս­տո­սի մկր­տու­թյան ժա­մա­նակ. երբ Քրիս­տոս մկրտ­վում էր, եր­կն­քից լս­վեց Հայր Աստ­ծո ձայ­նը և Սուրբ Հո­գին ա­ղավ­նա­կերպ ի­ջավ Քրիս­տո­սի վրա։
-Տեր Հայր, ինչ­պես գի­տենք սա­տա­նան ևս ո­րո­շա­կի զո­րու­թյուն ու­նի և կա­րող է նույ­նիսկ հրաշք­ներ գոր­ծել, ինչ­պե՞ս ի­մա­նալ հրաշ­քը սա­տա­նա­յից է, թե՞ ԱՍՏ­ԾՈՒՑ։ Ինչ­պե՞ս չմո­լոր­վել։
-Սա­տա­նա­յի կա­տա­րած հրաշք­նե­րից չմո­լոր­վե­լու հա­մար պետք է հետևել Հի­սուս Քրիս­տո­սի որ­դեգ­րած վար­դա­պե­տու­թյա­նը՝ ըստ Ա­վե­տա­րա­նի, երբ սա­տա­նան Նրան փոր­ձում էր ա­նա­պա­տում՝ քա­ռաս­նօ­րյա ծո­մից հե­տո։ Բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րին ի պա­տաս­խան Հի­սուս Քրիս­տոս մեջ­բե­րում կա­տա­րեց Ա­վե­տա­րա­նից, ա­սե­լով՝ գր­ված է։ Մենք պետք է Ա­վե­տա­րա­նը լավ ի­մա­նանք, քա­նի որ ա­մեն փոր­ձու­թյան դի­մաց Ա­վե­տա­րա­նը պա­տաս­խան ու­նի, ինչ­պես որ պա­տաս­խա­նեց սա­տա­նա­յի ե­րեք փոր­ձու­թյուն­նե­րին։ Մեր կյան­քի բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րի հիմ­քում էլ այդ ե­րեք փոր­ձու­թյուն­ներն են՝ նյու­թա­պաշ­տու­թյուն, հպար­տու­թյուն և փա­ռա­սի­րու­թյուն։ Բո­լոր մեղ­քերն ու փոր­ձու­թյուն­նե­րը ծն­վում են այս խո­շոր մեղ­քե­րից։ Խո­րա­գետ քրիս­տո­նյան տե­ղյակ է փորձ­չից և փոր­ձու­թյան ձե­ռագ­րից կա­րո­ղա­նում է զա­նա­զա­նել, տվյալ փոր­ձու­թյու­նը չա­րի՞ց է, Աստ­ծո՞ւց, թե՞ մար­դուց։ Նույ­նը վե­րա­բե­րում է նաև հրաշք­նե­րին։
-Իսկ ինչ­պե՞ս ի­մա­նալ ԱՍՏ­ԾՈ կամ­քը։
- Որ­պես­զի ի­մա­նանք, թե որն է Աստ­ծո կամ­քը, նախ պետք է ի­մա­նանք ո՞վ է Աստ­ված, ին­չի՞ հա­մար աշ­խարհ ե­կավ, ո՞րն է Նրա նպա­տա­կը մար­դու կյան­քում, ինչ­պի­սի՞ն է Նրա գոր­ծե­լաո­ճը։ Աստ­ծուն հա­վա­տալ չի նշա­նա­կում ըն­դու­նել Աստ­ծո գո­յու­թյու­նը։ Աստ­ծո գո­յու­թյա­նը հա­վա­տում է նույ­նիսկ սա­տա­նան։ Աստ­ծո բո­լոր պատ­վի­րան­նե­րը մար­դուն մեղ­քից զերծ պա­հե­լու և մար­դու կյան­քի փր­կու­թյան հա­մար են։ Աստ­ծո կամ­քը մար­դու կյան­քում սա է, բայց Աստ­ծո կամ­քը պայ­ման ու­նի։ Քրիս­տո­նյան պետք է պատ­վի­րա­նա­պահ լի­նի ա­մե­նայն ազն­վու­թյամբ և ո'չ կեղծ բա­րե­պաշ­տու­թյամբ։ Այդ ժա­մա­նակ հաս­տատ կլի­նի իր ո­րո­շում­նե­րի մեջ՝ ո՞ր ճա­նա­պար­հը ընտ­րել՝ ա՞ջ, թե՞ ձախ։ Աստ­ված հա­տուկ իր կամ­քը չի թե­լադ­րում մար­դուն, այլ հար­գում է մար­դու ա­զատ կամ­քը, քա­նի որ ար­դեն մար­դու հա­մար տր­վել են բո­լոր բա­րո­յա­կան օ­րենք­ներն ու պատ­վի­րան­նե­րը։ Եր­բեմն մար­դը ինք­նա­խա­բեու­թյամբ փնտ­րում է Աստ­ծո կամ­քը, բայց իր գոր­ծով ի­րա­կա­նում գոր­ծում է իր սե­փա­կան կամ­քով, ին­չը սխալ է։ Շատ հա­ճախ Աստ­ծո կամ­քը հա­կա­ռակ է մեր կամ­քին, ո­րով­հետև ար­գելք է մի բա­նի, ո­րը մենք շատ ենք կա­մե­նում։ Մենք այդ ժա­մա­նակ ան­տե­սում ենք Աստ­ծո կամ­քը և հետևում ենք մեր ցան­կու­թյուն­նե­րին։ Իսկ Աստ­ված նա­խա­պես տես­նում է մեր կամ­քի վեր­ջա­վո­րու­թյու­նը, դրա հա­մար իր կամ­քը շատ հա­ճախ հա­կա­սում է մեր կամ­քին, ո­րը մեծ մա­սամբ տա­նում է դե­պի մեղք։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ