Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆՈՒՄ Է ՏԵՐ ՆԵՐ­ՍԵՍ ՔԱ­ՀԱ­ՆԱ ԱՍ­ՐՅԱ­ՆԸ

Տ. Ներսես քահանա Ասրյան (ավազանի անունով՝ Գարեգին) ծնվել է 1980թ. օգոստոսի 19-ին՝ Շուշիում։ 1986-1991թթ. ուսանել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 3 դպրոցում, 1992-1998թթ.՝ Շուշիի «Արամ Մանուկյան» վարժարանում։
1998-1999թ. հոգևոր ծառայություն է իրականացրել Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու դպրաց դասում։ 2000-2006թթ. ուսանել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։ Պաշտպանել է ավարտաճառ ՙՀայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը խորհրդային շրջանում՚ թեմայով և ստացել աստվածաբանության մագիստրոսի աստիճան։ 2005թ. ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի ձեռնադրվել է սարկավագ։ 2006-2009թթ. աշխատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգում՝ որպես գործավար քարտուղար։ 2009-2016թթ. ծառայել է ԱՀ ՊԲ N զորամասում՝ որպես գնդերեց։ 2016թ. ձեռամբ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռնադրվել է քահանա։ 2016-2018թթ. սպասավորել է Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա։ Մի շարք պաշտոններ է զբաղեցրել Արցախի թեմում. 2009-2019թթ. եղել է Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի հիմնադիր տնօրենը, 2019-2020թթ.՝ Արցախի թեմի Հրատարակչական բաժնի պատասխանատուն, 2021թ. կարճ ժամանակով եղել է Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրենը։
2019 թ.-ից առ այսօր Ստեփանակերտի Ս. Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվն է։ 2021թ.-ից համատեղությամբ իրականացնում է նաև ԱՀ ՆԳ նախարարի հոգևոր խորհրդականի և նախարարության հոգևոր պատասխանատուի պարտականությունները։

-Տեր Հայր, մեր ըն­թեր­ցո­ղը հե­տաքր­քր­վում է, ե­ղա­նա­կի տե­սու­թյու­նը նույն­պես գու­շա­կու­թյո՞ւն է, թե՞ կա­րե­լի է հետևել։
-Ե­ղա­նա­կի կան­խա­տե­սու­մը, բնա­կա­նա­բար, որևէ կապ չու­նի գու­շա­կու­թյան հետ։ Այն ի­րա­կա­նաց­վում է ոչ թե, օ­րի­նակ, սուր­ճի բա­ժակ նա­յե­լով, այլ մթ­նո­լոր­տա­յին երևույթ­նե­րի զար­գաց­ման օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի մա­սին գի­տե­լիք­նե­րի և փոր­ձի հի­ման վրա՝ հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի և կա­ռույց­նե­րի կող­մից (ա­ռա­վել ման­րա­մասն թերևս հիդ­րոօ­դերևու­թա­բան­նե­րը կա­սեն)։ Ընդ ո­րում՝ այդ ա­մենն ինք­նան­պա­տակ չէ և զուտ հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը բա­վա­րա­րե­լու մի­տում չու­նի։ Դա հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս, օ­րի­նակ, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րը ճիշտ պլա­նա­վո­րել, ե­ղա­նա­կա­յին ա­նակն­կալ­նե­րին և կտ­րուկ փո­փո­խու­թյուն­նե­րին պատ­րաստ­վել, թե­կուզ օր­վա ըն­թաց­քում հա­մա­պա­տաս­խան հան­դեր­ձանք նա­խա­տե­սել և բազ­մա­թիվ նմա­նա­տիպ այլ օ­րի­նակ­ներ։
- Այս­պի­սի մի հե­տաքր­քիր հարց. ալ­կո­հոլն ո՞ւ­նի թույ­լատ­րե­լի չափ, կա­րե­լի՞ է այն օգ­տա­գոր­ծել, թե՞ պետք է դրա­նից հրա­ժար­վել։
- Ընդ­հա­նուր չա­փա­նիշ­նե­րի մա­սին խո­սելն այս պա­րա­գա­յում փոքր-ինչ դժ­վար է, քա­նի որ ան­հա­տա­կան գոր­ծո­նը մեծ դեր ու­նի, ե­թե չենք խո­սում ուղ­ղա­կի հար­բե­ցո­ղու­թյան մա­սին։ Թերևս թույ­լատ­րե­լիի սահ­մանն անց­նե­լու չա­փա­նիշ­նե­րից կա­րե­լի է հա­մա­րել կախ­վա­ծու­թյու­նը խմիչ­քից, երբ այն, օ­րի­նակ, ա­մե­նօ­րյա սո­վո­րու­թյան է վե­րած­վում, և մարդ ա­ռանց խմիչ­քի չի կա­րո­ղա­նում հաց ու­տել՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ա­ռանց խմիչ­քի ա­խոր­ժակ չի ու­նե­նում։ Չափն անց­նե­լու նշան­նե­րից է նաև ալ­կո­հո­լի ցան­կա­ցած ազ­դե­ցու­թյուն (հատ­կա­պես բա­ցա­սա­կան) մար­դու վար­քի, տրա­մադ­րու­թյան, խոս­քի, հույ­զե­րի և այլ­նի վրա։ Կար­ծում եմ՝ ա­վե­լորդ է նշել բժշ­կա­կան հա­կա­ցու­ցում­նե­րը։ Ա­մեն դեպ­քում նշենք, որ ո­գե­լից խմիչ­քի թույ­լատ­րե­լիի սահ­մա­նը խիստ խա­խուտ է, և ինչ­քան մարդ ժուժ­կալ լի­նի այս հար­ցում, այն­քան ա­վե­լի ճիշտ է հոգևոր տե­սան­կյու­նից։
- «Կա լա­լու ժա­մա­նակ և կա ծի­ծա­ղե­լու ժա­մա­նակ, կա սգա­լու ժա­մա­նակ և կա պա­րե­լու ժա­մա­նակ». մեր ըն­թեր­ցո­ղի հա­մար բարդ է այս խոս­քը, ինչ­պե՞ս այն կբա­ցատ­րեք, որ ա­վե­լի ըն­կա­լե­լի լի­նի։
- Այս մեջ­բե­րու­մը մի հատ­ված է Ժո­ղո­վո­ղի գր­քի 3-րդ գլ­խից, որ­տեղ նմա­նա­տիպ օ­րի­նակ­նե­րի մի ամ­բողջ շարք է։ Իսկ այդ շարքն սկս­վում է այս­պես. ՙԱ­մեն բա­նի ժա­մա­նա­կը կա, և աշ­խար­հում ա­մեն գործ ու­նի իր ժա­մա­նա­կը՚ (Ժող. 3։1)։ Կար­ծում եմ՝ միտքն ինք­նին հաս­կա­նա­լի է և հա­վե­լյալ բացատ­րու­թյան կա­րիք չու­նի։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ