Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ԵՎ ՍՐ­ԲԱ­ԶԱՆ Ա­ՎԱՆ­ԴՈՒ­ԹՅՈՒՆ

 

Աստվածաբանությունը ճշգրտություն է պահանջում, հենվում ընդունված և վստահելի աղբյուրների վրա։ Որպես ավանդական եկեղեցի, մենք պահպանողական ենք, դուրս չենք գալիս մեր Հայրերի կողմից հաստատված սահմաններից։ Ունենք «Հավատամք», ինչին անվերապահորեն հավատում ենք, որին հակասող ամեն միտք, գաղափար անընդունելի է Հայ Առաքելական եկեղեցու կողմից։ Մեր հավատքը կառուցված է Սուրբ Գրքի և «Եկեղեցական ավանդության» վրա։ Ցավոք, կան քրիստոնեական շատ ուղղություններ, որոնք ուղղափառ հավատքի այս հիմքն են փորձում խարխլել իրենց «Sola scriptura» (միայն Աստվածաշունչ) համոզմամբ։ Այս խնդրի մասին է այսօրվա մեր զրույցը Տեր Սերոբ քահանա Ազարյանի հետ։

-Օրհ­նե­ցեք, Տեր Հայր։ Այլ վար­դա­պե­տու­թյուն­նե­րով ա­ռաջ­նորդ­վող մեր ոչ ա­վան­դա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի եղ­բայր­ներն ու քույ­րե­րը եր­բեմն չա­փա­զանց խիստ են ար­տա­հայտ­վում Ե­կե­ղե­ցա­կան ա­վան­դու­թյան դեմ՝ հա­մա­րե­լով այն ոչ հա­վաս­տի, հետևա­բար նաև՝ ա­նըն­դու­նե­լի։ Նրանք հա­մոզ­ված են, որ միայն Աստ­վա­ծա­շունչն է Աստ­ծո մա­սին հա­վաս­տի գի­տե­լիք­ներ փո­խան­ցում, ո­րից դուրս ա­մեն ինչ հո­րին­վածք է։ Կցան­կա­նա­յինք պար­զել, թե որ­քա­նով է ե­րաշ­խա­վոր­ված սբ Ա­վան­դու­թյան ճշ­մար­տա­ցիու­թյու­նը։ Ար­դյո՞ք, այն իս­կա­պես չի հա­կա­սում Աստ­վա­ծաշն­չին։ Հատ­կա­պես, երբ հի­շում ենք Պո­ղոս ա­ռա­քյա­լի զգու­շաց­նող հոր­դո­րը Գա­ղա­տա­ցի­նե­րին (1։8-9) ուղղ­ված թղ­թում. «Ե­թէ նոյ­նիսկ մենք կամ եր­կն­քից մի հրեշ­տակ ա­ւե­տա­րա­նի ձեզ ա­ւե­լին, քան այն, որ մենք ա­ւե­տա­րա­նե­ցինք ձեզ, նզո­վեա՛լ լի­նի»։


- Ե­կե­ղե­ցու ա­ւան­դու­թիւ­նը ոչ թէ հա­կա­սում է Աս­տուա­ծաշն­չին, այլ լոյս է սփ­ռում եւ ար­ժէք է ըն­ծա­յում այն բո­լոր գր­քե­րին ու նա­մակ­նե­րին, ո­րոնք գտն­ւում են Հին ու Նոր կտա­կա­րան­նե­րում։ Ա­ռանց հայ­րե­րի մեկ­նու­թեան, մարդ կը մո­լո­րուի նշա­նա­կու­թեան, ի­մաս­տի, պատ­մագ­րու­թեան եւ բազ­մա­հա­զար այլ ման­րա­մաս­նու­թիւն­նե­րի ա­ռու­մով։
Յի­շա­տա­կե­ցիք Պօ­ղոս ա­ռա­քեա­լի նա­մակն ուղ­ղուած Գա­ղա­տա­ցի­նե­րին, երբ նա խս­տիւ զգու­շաց­նում է նրանց այ­ցե­լող ու մտ­քեր խառ­նող «այլ ա­ւե­տա­րա­նիչ­նե­րից»։ Յի­շենք, որ ա­ռա­քեալ­նե­րի աշ­խա­տանքն Աւե­տա­րա­նը տա­րա­ծե­լու գոր­ծում, մե­ծա­պէս խան­գար­ւում էր այլ «ա­ւե­տա­րա­նիչ­նե­րի» կող­մից, ով­քեր դնում էին գնոս­տի­կեան, ե­րե­ւու­թա­կան, ալ­կա­սա­յա­կան, է­բիո­նա­կան, նի­կո­ղա­յո­սա­կան ու այլ ա­ղանդ­նե­րի հիմ­քե­րը։ Ե­կե­ղե­ցին հիմ­նա­ւո­րե­լու, ճշ­դե­լու ու նրա ու­ղին ցոյց տա­լու հա­մար, հո­գե­ւոր հայ­րե­րը, ա­ռա­քեալ­նե­րը նա­հա­տա­կուե­ցին ի­րենց ա­ռա­քե­լու­թեան ճամ­բին։ Ո՞վ­քեր պի­տի շա­րու­նա­կէին նրանց սր­բա­զան ու­ղին։ Ո՞վ­քեր պի­տի վերց­նէին հո­գե­ւոր այդ քաղցր լու­ծը եւ ապ­րեց­նէին Ե­կե­ղե­ցու կեան­քը։ Բնա­կան է, որ նրանց ա­շա­կերտ­նե­րը, ինչ­պի­սիք են սուր­բե­րը՝ Իգ­նա­տիոսն ու Պօ­ղի­կար­պո­սը, Ի­րի­նէոսն ու Յուս­տիո­սը, ու նրանց հե­տե­ւորդ­նե­րը, ա­շա­կերտ­նե­րը, հետ­նորդ­նե­րը, Կղե­մէս Ա­ղեք­սանդ­րա­ցին, Եփ­րեմ Ա­սո­րին, Աբ­րա­հա­տը, Ա­թա­նա­սիո­սը, Ոս­կե­բե­րան Յով­հա­նը, Կիւ­րե­ղը, Կիպ­րիա­նո­սը, Օ­գոս­տի­նո­սը, Ան­տոնն ու ա­նա­պա­տի բազ­մա­թիւ հայ­րերն ու Կա­պա­դով­կիա­յի հայ­րե­րը։ Աս­տուա­ծաշն­չի ջա­տա­գով հեր­ձուա­ծող մեր եղ­բայր-քոյ­րե­րը պէտք է հարց տան, թէ ով է ի­րենց գր­կում դրել հենց ԱՅ՛Դ Աս­տուա­ծաշն­չի գր­քե­րը, եւ ոչ թէ ա­սենք, Մա­րիա­մի ա­ւե­տա­րա­նը, Թով­մա­սի ա­ւե­տա­րա­նը, Պետ­րո­սի յայտ­նու­թիւ­նը եւ այլ գր­քեր։ Ին­չո՞ւ չորս ա­ւե­տա­րան­ներ ու­նենք եւ ո՞վ է ո­րո­շել, որ հենց այդ ա­ւե­տա­րան­նե­րը պէտք է լի­նեն Նոր Կտա­կա­րա­նում։ Ի­հար­կե՝ Ե­կե­ղե­ցին։
Հայ­րերն են ո­րո­շել Ե­կե­ղե­ցու ներ­քին կեան­քը, թէ ով է ե­պիս­կո­պո­սը, քա­հա­նան կամ սար­կա­ւա­գը ու նրանց պաշ­տօն­նե­րը։ Հայ­րերն են գծել ե­կե­ղե­ցու ուղ­ղա­փառ ու­ղին չա­րա­փառ կամ հե­րե­տի­կոս ճա­նա­պարհ­նե­րից հեռացնելու համար։ Չի կա­րե­լի պար­զամ­տօ­րէն ա­սել «միայն Աս­տուա­ծա­շունչ ու վերջ»։ Այդ Աս­տուա­ծա­շուն­չը տէր ու­նի, հե­ղի­նակ ու­նի, ո­րո­շող ու հաս­տա­տող ու­նի, ու դա Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ է, եւ ոչ թէ ինչ որ մի փո­ղո­ցից յայտ­նուած «այլ ա­ւե­տա­րա­նիչ»։ Պօ­ղո­սի, Պետ­րո­սի, Յա­կո­բո­սի, Յու­դա­յի, Հով­հան­նե­սի նա­մակ­ներն Աս­տուա­ծաշն­չի մէջ նե­րա­ռո­ղը Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ է՝ իր հայ­րե­րի Հո­գե­շունչ ո­րո­շում­նե­րով, ու սա ան­ժխ­տե­լի ի­րա­կա­նու­թիւն է։ Իսկ Աս­տուա­ծա­շուն­չը հաս­տա­տողն ու կա­նո­նա­կա­նաց­նո­ղը նոյն­պէս Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ է՝ հայ­րե­րի Ա­ՒԱՆ­ԴՈՒ­ԹԵԱՄԲ։

-Տեր Սե­րոբ, ինչ­պես գի­տենք սկզ­բում ե­կե­ղե­ցին է ձևա­վոր­վել, հե­տո միայն գրի առն­վել Աստ­վա­ծա­շուն­չը, ին­չին նույն­պես կաս­կա­ծան­քով են վե­րա­բեր­վում մեր բո­ղո­քա­կան եղ­բայր­նե­րը։ Կա՞ն այս տե­սա­կե­տը փաս­տող հա­վաս­տի աղ­բյուր­ներ։


- Ի­հար­կէ կան։ Ե­կե­ղե­ցու պատ­մու­թիւ­նը գրի է առ­նուել մի քա­նի ան­գամ­ներ, ո­րոն­ցից շա­տե­րը կոր­սուել են դա­րե­րի հա­լա­ծանք­նե­րի ըն­թաց­քում, բայց ու­նենք պահ­պա­նուած ու մեզ հա­սած պատ­մու­թիւն­ներ, ինչ­պէս Յուս­տի­նոս Նա­հա­տա­կի, Տեղ­տու­կիա­նո­սի, Օ­րո­գի­նէս ու մա­նա­ւանդ Եւ­սե­բիո­սի Ե­կե­ղե­ցու պատ­մու­թիւ­նը (The History of the Church)։ Ուր հինգ բա­ժին­նե­րով ներ­կա­յաց­ւում է Ե­կե­ղե­ցու պատ­մու­թիւ­նը։ Այլ հայ­րե­րի գրու­թիւն­նե­րով, մեկ­նու­թիւն­նե­րով ու պատ­մագ­րու­թեամբ ու­նենք տաս­նեակ հա­զա­րա­ւոր է­ջե­րով հա­ւա­քա­ծոյ, ո­րոնք բա­ժան­ւում են եր­կու ժա­մա­նա­կաշր­ջա­նի, Նա­խա-նի­կիա­կան (Ante-Nicene) եւ Յետ-նի­կիա­կան (Post-Nicene) գրա­կա­նու­թեանց։ Այդ գրու­թիւն­նե­րը լա­ւա­գոյն վկա­ներն են Ե­կե­ղե­ցու ապ­րած ու­ղուն, ճա­նա­պար­հին, ա­ռա­ջին դա­րու վեր­ջա­ւո­րու­թիւ­նից մին­չեւ վե­ցե­րորդ-եօթ­նե­րորդ դար ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րը։ Ի­հար­կէ, Հա­յաս­տա­նեայց Ե­կե­ղե­ցին ու­նի նաեւ իր պատ­մագ­րու­թիւ­նը, որ իր վե­րել­քը ապ­րեց Ս. Մաշ­տո­ցի գրե­րի գիւ­տից ետք ու ոս­կե­դա­րեայ գրա­կա­նու­թեամբ, ու Ե­կե­ղե­ցու վե­րել­քով, սկ­սած Հին­գե­րորդ դա­րից։


-Ի­զուր չէ Պո­ղո­սը Տի­մո­թեո­սին ուղղ­ված երկ­րորդ նա­մա­կում ա­սում. «Եւ ինչ որ լսե­ցիր ինձ­նից բա­զում վկա­նե­րով, ա­ւան­դի՛ր այն հա­ւա­տա­րիմ մարդ­կանց, որ կա­րող լի­նեն ու­րիշ­նե­րին էլ ու­սու­ցա­նել» /2։2/։ Կան շատ բա­ներ, ո­րոնց մա­սին չի գր­վել, այլ բա­նա­վոր է փո­խանց­վել ե­կե­ղե­ցի­նե­րին, կար­ծում եմ՝ հենց դրա մա­սին է վկա­յում այս հա­մա­րը...


-Տի­մո­թէո­սին գրուած այդ նա­մա­կը ա­ռա­քե­լա­կան «ա­ւան­դու­թեան մի մասն է», երբ ա­ռա­քեալն իր յոր­դորն է տա­լիս Ե­կե­ղե­ցու ե­րէ­ցին։ Ի յա­ւե­լումն այդ հա­մա­րին, որը նշե­ցիք (Բ. Տիմ. 2։2), ա­ռա­քեա­լը գրում է Թե­սա­ղո­նի­կէի հա­մայն­քին, «Ու­րեմն, եղ­բայր­նե՜ր, հաս­տա՛տ մնա­ցէք եւ պի՜նդ պա­հե­ցէք այն Ա­ՒԱՆ­ԴՈՒ­ԹԻՒՆ­ՆԵ­ՐԸ, որ սո­վո­րե­ցիք թէ՛ խօս­քով եւ թէ՛ մեր թղ­թով» (Բ. Թես. 2։14)։ Իր ա­ռա­քեալ­նե­րի բեր­նով Տի­րոջ հաս­տա­տած Ե­կե­ղե­ցին հաս­տա­տում է, որ ա­ւան­դու­թեան ԴԷՄ ՉԷ՛։ Ե­կե­ղե­ցին ՏԳԻ­ՏՈՒ­ԹԵԱ՛Ն դէմ է։ Ո­րով­հե­տեւ նոյն այդ ա­ւան­դու­թիւնն է, որ տա­րա­ծում է Տի­րոջ խօս­քը ու կեան­քը ա­մէն ազ­գի, լե­զուի, մշա­կոյ­թի եւ ե­րե­ւոյ­թի մէջ։ Իսկ տգի­տու­թիւնն է, որ սահ­մա­նա­փա­կում եւ կոր­ծա­նում է բո­լոր նրանց, ով­քեր Ե­կե­ղե­ցուց առ­նում են միայն մի մաս՝ թող­նե­լով նրա այլ կա­րե­ւոր ու մեկ­նա­բա­նող մա­սե­րը։ Ե­թէ Աս­տուած ա­ւան­դու­թեան դէմ լի­նէր, ա­պա 2000 տա­րի Ս. Հո­գին չէր ա­ռաջ­նոր­դէր այդ նոյն Ե­կե­ղե­ցին։
Դրա հա­մար է, որ գո­յու­թիւն ու­նեն բազ­մա­հա­զար «ե­կե­ղե­ցիներ» (որ չեն), ու հա­զա­րա­ւոր ա­ղանդ­ներ, քա­նի որ ա­մէն ոք մեկ­նում է Աս­տուա­ծա­շուն­չը իր ցան­կա­ցած ձե­ւով, ինչ­պէս որ բան­սար­կուն էլ Աս­տու­ծոյ խօս­քը մեկ­նում է իր ցան­կա­ցած ձե­ւով (Ղուկ. 4)։
Այլ ու­ղի­նե­րի, ոչ ուղ­ղա­փառ, հեր­ձուա­ծող կամ ա­ղան­դա­ւոր մեր եղ­բայր-քոյ­րե­րին ես հրա­ւի­րում եմ, որ կար­դան Հայ­րե­րի գրու­թիւն­նե­րը, Ե­կե­ղե­ցու պատ­մու­թիւ­նը։ Զար­գաց­նեն ի­րենց միտքն ու հո­գին։ Ո­րե­ւէ մա­տեան իր ար­ժէ­քը լիի­րաւ ստա­նում է, երբ ի­մա­նում ենք նրա ամ­բող­ջա­կան պատ­կե­րը, ան­ցեա­լը, պատ­մու­թիւ­նը եւ յե­տա­գայ զար­գա­ցում­նե­րը, եւ ոչ թէ գի­տակ­ցա­բար ան­ձը կտ­րել պատ­մա­կան ճշ­մար­տու­թիւ­նից։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ