Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՎԱՏՔՈՎ ՄՈՏԵՆԱԼ ՓՐԿՉԻՆ

Անհավատներն ասում են՝ քրիստոնեությունը  թույլերի կրոնն է։ Իրականում այս թյուր կարծիքն ունեցողներն անտեղյակ են քրիստոնեության անցած ուղուց. բազում չարչարանքներ, խիզախ մարտիրոսություններ, զրկանքներ՝  հանուն Քրիստոսի։ Մարմնավոր տառապանքներից  բացի, քրիստոնյաներն ունեն շատ ավելի դժվար իրագործելի առաքելություն՝  հոգևոր պատերազմ։ Սրբերն  ամենօրյա ճգնությամբ կեղեքել են իրենց անձը՝ ճնշելով մարմնական ցանկություններն ու պահանջմունքները՝ հանուն Քրիստոսի։ 

Այ­սօր էլ ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­ներն ա­ռա­վե­լա­գույնս ջա­նում են պա­հել սր­բա­զան եր­կու ա­մե­նա­մեծ պատ­վի­րան­նե­րը՝ «Սի­րիր քո Տեր Աստ­ծուն քո ողջ էու­թյամբ», «Սի­րիր մեր­ձա­վո­րիդ քո ան­ձի պես»։ Թե՛ Աստ­ծուն, թե՛ մեր­ձա­վո­րին սի­րե­լը զուտ զգաց­մունք­ներ չեն, այլ՝ գործ, ջանք, ինք­նազր­կանք, ան­հար­մա­րա­վե­տու­թյուն և այլն։ Այ­սինքն՝ քրիս­տո­նյան ա­մեն օր թե՛ հոգևոր, թե՛ մարմ­նա­վոր ճգ­նու­թյուն­նե­րի մեջ է։ Ուս­տի քրիս­տո­նեու­թյու­նը հա­մա­րել թույ­լե­րի կրոն՝ անմ­տու­թյուն է։ Եվ, ե­թե այ­սօր ո­մանք ո­րոշ ձա­խո­ղում­նե­րի հա­մար մե­ղադ­րում են քրիս­տո­նեու­թյա­նը, ա­պա դա, մեղմ ա­սած, ա­նար­դար է։
«Ա­հա՜­ւա­սիկ ես դռան ա­ռաջ եմ եւ բա­խում եմ. ե­թէ մէ­կը ա­կանջ դնի իմ ձայ­նին եւ բաց ա­նի դու­ռը, կը մտ­նեմ նրա մօտ եւ կ’ընթ­րեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ» (Հայտն. 3։20),- ա­սում է Հի­սուս Քրիս­տո­սը։ 19-րդ դա­րի անգ­լիա­ցի նկա­րիչ Ուի­լյամ Հան­տի «Աշ­խար­հի լույ­սը» կտա­վը պատ­կե­րում է Քրիս­տո­սին՝ փշե պսա­կով, կան­թե­ղը ձեռ­քին, տան մոտ կանգ­նած դու­ռը բա­խե­լիս։ Դուռն այդ ամ­բող­ջո­վին մո­լա­խո­տե­րով է պատ­ված և, ըստ երևույ­թին, հազ­վա­դեպ է բաց­վել։ Հի­սու­սի ձախ ձեռ­քի կան­թեղն ըն­դգ­ծում է շր­ջա­պա­տող աշ­խար­հի մռայ­լու­թյու­նը։ Դու­ռը խոր­հր­դան­շում է «փակ սիր­տը», ո­րը վա­ղուց չի բաց­վել, ին­չի մա­սին վկա­յում են մո­լա­խո­տե­րը։ Իսկ դու­ռը միայն ներ­սից ու­նի բռ­նակ։ Այ­սինքն՝ մարդն ին­քը կա­րող է միայն իր սր­տի դու­ռը բա­ցել Տի­րոջ առջև։ Որ­պես­զի հան­դի­պու­մը կա­յա­նա, անհ­րա­ժեշտ է մաք­րել դու­ռը /սիր­տը/ մո­լա­խո­տե­րից և մեղ­քից։ Ինչ­պես մեկ այլ տեղ է աս­վում՝ Ե­րա­նի՜ սր­տով մա­քուր­նե­րին, ո­րով­հետև նրանք Աստ­ծուն պի­տի տես­նեն (Մատթ. 5։8)։
Վեր­ջին փոր­ձու­թյուն­նե­րը ստի­պե­ցին, որ մեր հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րը սթափ­վեն, հաս­կա­նան, որ զուտ աշ­խար­հիկ կյան­քով ապ­րելն այլևս բա­վա­րար չէ։ Սկ­սե­ցին հա­ճա­խա­կի մտ­նել ե­կե­ղե­ցի, մոմ վա­ռե­լու սո­վո­րու­թյու­նից ան­ցում կա­տա­րե­լով սբ Պա­տա­րագ­նե­րին, Ժա­մեր­գու­թյուն­նե­րին, միաս­նա­կան ա­ղոթք­նե­րին մաս­նակ­ցու­թյուն բե­րե­լով։ Փաս­տո­րեն, փոր­ձու­թյուն­նե­րը ստի­պե­ցին, որ զգա­յուն մար­դիկ լսեն ի­րենց սր­տի դռան առջև կանգ­նած Քրիս­տո­սի ձայ­նը։ Գու­ցե սա ժա­մա­նա­կա­վոր է...
-Տեր Անդ­րեաս, լա­վա­տե­սո­րե՞ն եք տրա­մադր­ված։ Թե՞, կար­ծում եք, ե­թե Աստ­ծո ո­ղոր­մու­թյամբ հաղ­թա­հա­րենք մեր ազ­գի առջև ծա­ռա­ցած այս փոր­ձու­թյուն­նե­րը, մեր Աստ­վա­ծա­դարձ հայ­րե­նա­կից­նե­րի սր­տե­րը կր­կին կպատ­վեն «մո­լա­խո­տով»։
- Ես միշտ լա­վա­տես եմ ե­ղել ու կամ։ Բո­լորս գի­տենք, որ մո­լա­խո­տը կա­րիք չու­նի խնամ­քի և ա­ռատ ա­ճում ու խան­գա­րում է բա­րի բույ­սե­րին։ Լավ մշա­կի շնոր­հիվ ար­մա­տա­խիլ ար­ված մո­լա­խո­տը այլևս չի ա­ճի, ուս­տի քրիս­տո­նեա­կան ճշ­մա­րիտ հա­վատ­քով ու հա­մո­զու­մով ապ­րող մար­դը Ե­րա­նե­լի Հո­բի պես միշտ գո­հու­թյուն է հայտ­նում Աստ­ծուն։
-Տեր Հայր, միաս­նա­կան ա­ղոթք­նե­րի Ձեր պատ­գամ­նե­րից մե­կում ա­սել եք, որ մեր մեջ նոր հա­վատք է ձևա­վոր­վում։ Ի՞նչ նկա­տի ու­նեիք։
-Նոր հա­վատք ա­սե­լով նկա­տի չու­նեի հա­վատ­քի նոր տե­սակ, այլ՝ նոր ո­րակ, տա­ռա­պան­քի, զր­կան­քի և կորս­տի պայ­ման­նե­րում ձևա­վոր­ված։ 12 տար­վա հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող կնոջ պես, ան­տե­սե­լով բո­լոր խո­չըն­դոտ­ներն ու դժա­րու­թյուն­նե­րը, ա­մեն կերպ փոր­ձում ենք մո­տե­նալ Փրկ­չին։

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ