[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԱՑՔ՝ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ 33-ԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

4-5-րդ դարերում Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին։ Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնյա համայնքների (ծխերի) հիման վրա։ 4-րդ դարի սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու։ Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածքներ և ազդեցություն)։ Գլխավորել են հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ։ 10-րդ դարում հայոց կաթողիկոսությանը ենթակա թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս։

Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյու­նը պե­տա­կան կրոն հռ­չակ­վե­լուց (301թ.) հե­տո, Ար­ցա­խում ա­ռա­ջին վան­քը IV դ. սկզ­բին հիմ­նադ­րել է Գրի­գոր Ա Լու­սա­վո­րի­չը՝ Ա­մա­րաս ա­վա­նում։ Վան­քի կա­ռու­ցումն ա­վար­տել է նրա թո­ռը՝ Ար­ցա­խի ա­ռա­ջին ե­պիս­կո­պոս Գրի­գո­րի­սը (թաղ­ված է նույն վան­քում)։ Ար­շա­կու­նի­նե­րի հարս­տու­թյան ան­կու­մից (428թ.) հե­տո Ար­ցախն ու Ու­տի­քը (461թ.-ից, երբ մտել են Աղ­վա­նից մարզ­պա­նու­թյան մեջ), Լփին­քի, Բա­ղա­սա­կա­նի և Մազք­թաց աշ­խար­հի հետ միա­սին կազ­մել են Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու վե­հա­պե­տա­կան ի­րա­վունք­նե­րը ճա­նա­չող Աղ­վա­նից կա­թո­ղի­կո­սու­թյու­նը՝ Կա­պա­ղակ, Պար­տավ, ա­պա՝ Ա­մա­րաս, Գան­ձա­սար կենտ­րոն­նե­րով։ XVIII դ. վեր­ջին կա­թո­ղի­կո­սու­թյունն ու­նե­ցել է 1736, XIX դ. սկզ­բին՝ 1311 գոր­ծող ե­կե­ղե­ցի­ներ և վան­քեր։
Հա­րուստ ժա­ռան­գու­թյուն ու պատ­մու­թյուն ու­նե­ցող Ար­ցա­խի թե­մը գո­յատևեց մինչև 1930թ., խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին թե­մը դա­դա­րեց գոր­ծել։ Շուրջ կես դար Ար­ցա­խի հո­ղի վրա լռե­ցին Հայ ե­կե­ղե­ցու զան­գե­րը։ Փակ­վե­ցին բո­լոր ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քե­րը։ Նրանց մի զգա­լի մա­սը են­թարկ­վեց ա­վե­րա­ծու­թյուն­նե­րի։ Սա­կայն Ար­ցա­խի հա­վա­տա­վոր ժո­ղո­վուր­դը չհա­մա­կերպ­վեց այդ բռ­նու­թյուն­նե­րին և 1988թ. Ղա­րա­բա­ղյան շարժ­ման հետ զար­թոնք ապ­րեց նաև Ար­ցա­խի հոգևոր կյան­քը։ Եվ ա­հա 1989թ. Ար­ցախ աշ­խար­հում վե­րա­կան­գն­վեց Հայ Ա­ռա­քե­լա­կան Սուրբ ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մը՝ Ա­մե­նայն Հա­յոց Վազ­գեն Ա կա­թո­ղի­կո­սի կոն­դա­կով։ Որ­պես թե­մի հոգևոր տա­րածք հաս­տատ­վեց 1836թ. թե­մի ու­նե­ցած տա­րած­քը։
Վե­րա­կան­գն­ված թե­մի հոգևոր ա­ռաջ­նորդ նշա­նակ­վեց Տեր Պարգև ե­պիս­կո­պոս (այժմ՝ ար­քե­պիս­կո­պոս) Մար­տի­րո­սյա­նը։
Նո­րաս­տեղծ թե­մի հոգևոր գոր­ծու­նեու­թյու­նը ստանձ­նե­ցին Տեր Վր­թա­նես վար­դա­պետ (այժմ՝ ե­պիս­կո­պոս) Աբ­րա­հա­մյա­նը, Տեր Մի­քա­յել վար­դա­պետ Ա­ջա­պա­հյա­նը, Տեր Թա­դեոս քա­հա­նա Գևոր­գյա­նը, Տեր Մկր­տիչ քա­հա­նա Թով­մա­սյա­նը։
Ար­ցա­խի թե­մի վե­րա­բա­ցու­մից հե­տո կր­կին սկ­սեց գոր­ծել Գան­ձա­սա­րի վան­քը։ 1989թ. հոկ­տեմ­բե­րի 1-ին Գան­ձա­սա­րի Սուրբ Հով­հան­նես Մկր­տիչ տա­ճա­րում եր­կա­րատև ընդ­մի­ջու­մից հե­տո տե­ղի ու­նե­ցավ կի­րակ­նօ­րյա պա­տա­րագ՝ Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի մա­տուց­մամբ։ Ան­ցած տա­րի­նե­րը նոր թափ հա­ղոր­դե­ցին Ար­ցա­խի հոգևոր կյան­քին։ Թե­մի հոգևո­րա­կան­նե­րը՝ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, մաս­նակ­ցե­ցին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին և ո­գեշն­չե­ցին հայ զին­վոր­նե­րին: Ստեղծ­վեց Ա­զատ ու Ան­կախ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը։ Ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում ի­րենց կյան­քը զո­հա­բե­րե­ցին Ռա­ֆա­յել սար­կա­վագ Խա­չատ­րյա­նը, դպիր Ար­մեն Թով­մա­սյա­նը, թե­մի վա­րորդ Գուր­գեն Ար­զու­մա­նյա­նը։

Հենց ա­ռա­ջին տա­րի­նե­րից սկս­վեց մո­ռա­ցու­թյան մատն­ված վան­քե­րի ու ե­կե­ղե­ցի­նե­րի վե­րա­բա­ցու­մը, նո­րե­րի կա­ռու­ցու­մը։ 1992թ. մա­յի­սի 8-ին հայ զին­վո­րը մտավ հի­նա­վուրց Շու­շի, ա­զա­տագ­րեց քա­ղա­քը ադր­բե­ջա­նա­կան լծից։ Վե­րա­կան­գն­վեց ու վե­րաօծ­վեց Շու­շիի Սուրբ Ա­մե­նափր­կիչ Մայր տա­ճա­րը՝ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցին։
Ար­ցա­խի թե­մը իր հոգևոր ա­ռա­քե­լու­թյա­նը զու­գա­հեռ մշ­տա­պես ու­շադ­րու­թյուն է դարձ­րել նաև մեր ժո­ղովր­դի անվ­տան­գա­յին հար­ցե­րին, սո­ցիա­լա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­մա­նը և հնա­րա­վո­րինս օգ­տա­գոր­ծել է իր հնա­րա­վո­րու­թյու­նը՝ աշ­խար­հաս­փյուռ մեր հա­յու­թյա­նը հրա­վի­րե­լով մաս­նա­կից դառ­նա­լու հայ­րե­նա­շի­նու­թյան սր­բա­զան գոր­ծին։
Ար­ցա­խյան բո­լոր պա­տե­րազմ­նե­րի ըն­թաց­քում էլ Ար­ցա­խի թե­մը ե­ղել է ազ­գա­յին մեծ պայ­քա­րի կի­զա­կե­տում և վեր­ջին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ևս իր ժո­ղովր­դի նման կրել բազ­մա­թիվ զր­կանք­ներ։ Շատ ե­կե­ղե­ցի­ներ, հնա­գույն վան­քեր ու սր­բա­վայ­րեր խլ­վել են ի­րենց ի­րա­կան տի­րո­ջից և մատն­վել ա­նար­գան­քի ու ա­վեր­ման։ Բայց ինչ­պես Քրիս­տո­սին խա­չե­լով չա­րը չկա­րո­ղա­ցավ սպա­նել կյան­քը, այդ­պես էլ այս բազ­մա­թիվ զր­կանք­ներն ու վեր­քե­րը չկա­րո­ղա­ցան հե­ռաց­նել Ար­ցա­խի թե­մին իր Քրիս­տո­սա­հիմն ա­ռա­քե­լու­թյու­նից։ Այ­սօր, չնա­յած մեծ կո­րուստ­նե­րին, Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մը նո­րից կյանք է ա­ռել և ու­նի մեծ կամք՝ նո­րից ա­րա­րե­լու։ Ար­ցա­խի թե­մի Ա­ռաջ­նորդ Տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյա­նը բազ­մա­թիվ նոր ծրագ­րե­րով նոր ի­մաստ և ո­րակ է հա­ղոր­դել թե­մի գոր­ծու­նեու­թյա­նը և փոր­ձում է մեր ժո­ղովր­դի հոգևոր կյան­քում ա­վե­լիով ներ­կա լի­նել ու հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում Աստ­ծո թարգ­մա­նը լի­նել ար­ցախ­ցի­նե­րի կյան­քում։
Այս տա­րի Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Ար­ցա­խի թե­մը նշում է վե­րա­բաց­ման 33-ա­մյա­կը։ Ան­ցած ու­ղու և այ­սօր­վա մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք ՀԱԵ Ար­ցա­խի թե­մի վե­րա­բաց­ման ու գոր­ծու­նեու­թյան ա­կունք­նե­րում կանգ­նած հոգևո­րա­կան, Խնա­ծա­խի և շր­ջա­կա գյու­ղե­րի հոգևոր հո­վիվ Տեր Անդ­րեաս Քա­հա­նա Թա­վա­դյա­նի հետ։
-Ար­ժա­նա­պա­տիվ Տեր Հայր, նախ կցան­կա­նա­յի պատ­մեիք Ար­ցա­խի թե­մի ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին... ինչ­պե՞ս ե­ղավ վե­րա­զար­թոն­քը։

-Երբ որ 1930թ. թե­մը փակ­վեց, ե­կե­ղե­ցի­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րած­վե­ցին պա­հեստ­նե­րի, մի մա­սը ա­նաս­նա­գո­մե­րի... մի խոս­քով, ժո­ղո­վուր­դը ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված, հե­ռա­նում էր ե­կե­ղե­ցուց, ճշ­մար­տու­թյու­նից, ի­րա­կան քրիս­տո­նեա­կան կյան­քից։ Այդ տա­րի­նե­րին Քրիս­տո­նեա­կան հա­վատ­քի մա­սունք­նե­րը պա­հում էին մեր ա­վագ­նե­րը, մեր տա­տիկ-պա­պիկ­նե­րը, նրանց հո­գի­նե­րում նույ­նիսկ այն ժա­մա­նակ չէր մա­րում հա­վատ­քը և սերն առ ԱՍՏ­ՎԱԾ։ Ա­յո, նրանք էին այն ժա­մա­նակ եր­բեմն-եր­բեմն մեզ՝ ի­րենց թոռ­նիկ­նե­րին պատ­մում, հու­շում, որ մենք քրիս­տո­նյա ազգ ենք, և մեր հա­վատքն առ Աստ­ված հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյուն ու­նի։
Փառք Տի­րո­ջը, 89-ի հոկ­տեմ­բե­րի 1-ին՝ Խա­չի տո­նին, վե­րա­բաց­վեց Ար­ցա­խի թե­մը։ Եվ այն ազ­դա­րար­վեց Գան­ձա­սա­րի Սուրբ Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցու վե­րաօ­ծու­մով։ Բնա­կա­նա­բար, Ար­ցա­խի թե­մը սկ­սեց գոր­ծել բա­վա­կա­նին սա­կա­վա­թիվ հոգևո­րա­կան­նե­րով, սկզբ­նա­կան փու­լում ըն­դա­մե­նը 5 հոգևո­րա­կան էին, ով­քեր Մայր Ա­թո­ռից տե­ղա­փոխ­վել էին Ար­ցախ՝ ի­րենց ծա­ռա­յու­թյու­նը բե­րե­լու Ար­ցա­խին ու Ար­ցա­խի ժո­ղովր­դին։
Գան­ձա­սա­րից հե­տո սկզբ­նա­կան փու­լում վե­րաօծ­վե­ցին և սկ­սե­ցին գոր­ծել նաև Ա­մա­րա­սի վան­քը, Հո­ռա­թա­ղի և Խնա­ծա­խի ե­կե­ղե­ցի­նե­րը։ Կա­մաց-կա­մաց հա­վա­տա­ցյալ­նե­րի թիվն ա­վե­լա­նում էր, ին­չին զու­գա­հեռ ա­ճում էր նաև սպա­սա­վոր­նե­րի թի­վը։ Ա­ռա­ջին հոգևոր սպա­սա­վոր­նե­րից մեկն էլ ես էի և իմ հոգևոր գոր­ծու­նեու­թյու­նը սկ­սե­ցի Ա­մա­րա­սից՝ իմ ծա­ռա­յու­թյու­նը բե­րե­լով թե­մին։ Ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հետևո­ղա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյուն­քում ընդ­լայն­վեց թե­մը։ Այս 33 տա­րի­նե­րի ըն­թաց­քում, կար­ծում եմ, Ար­ցա­խի թե­մին հա­ջող­վել է ու­նե­նալ բա­վա­րար թվով հոգևո­րա­կան­ներ։ Թե­մը այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­ցել է նաև ե­կե­ղե­ցի­նե­րին կից ստեղ­ծել երգ­չախմ­բեր։
-Տեր Անդ­րեաս, այս 33 բարդ ու պատ­վա­բեր տա­րի­նե­րին Ար­ցա­խի թե­մը ի՞նչ շո­շա­փե­լի հա­ջո­ղու­թյուն­ներ է ու­նե­ցել։
-Հա­ջո­ղու­թյու­նը միայն երևում է մար­դուն դե­պի ե­կե­ղե­ցի բե­րե­լու գոր­ծով։ Ե­թե հա­վա­տա­ցյալ­նե­րի թի­վը շա­տա­ցել է, ե­թե մար­դիկ հա­ճա­խում են ե­կե­ղե­ցի, ե­թե պսա­կադր­վում և մկրտ­վում են Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու կա­նոն­նե­րով, նշա­նա­կում է, որ թե­մը հա­սել է հա­ջո­ղու­թյան և ու­նի շո­շա­փե­լի ձեռք­բե­րում­ներ։
Թե­մի գոր­ծու­նեու­թյու­նը, նպա­տա­կը, ա­ռա­քե­լու­թյու­նը, մար­դուն դե­պի ԱՍՏ­ՎԱԾ ուղ­ղոր­դելն է։ Եվ, կար­ծում եմ, թե­մը չի թե­րա­ցել իր ծա­ռա­յու­թյան մեջ և կա­րո­ղա­ցել է իր ա­ռա­քե­լու­թյա­նը հա­վա­տա­րիմ մնալ։ Փառք ԱՍՏ­ԾՈ, մեր ժո­ղո­վուր­դը հի­մա ե­կե­ղե­ցու գիրկն է վե­րա­դար­ձել։
-Ի՞նչ մար­տահ­րա­վեր­նե­րի առջև է կանգ­նած այ­սօր ՀԱԵ Ար­ցա­խի թե­մը։
-Մար­տահ­րա­վեր­նե­րը շատ են, ո­րով­հետև հոգևորն ան­տե­սա­նե­լի է։ Չարն ա­մեն կերպ փոր­ձում է խան­գա­րել։ Մար­տահ­րա­վեր­ներն, իս­կա­պես, շատ են, բազ­մա­թիվ են, բազ­մո­լորտ։ Այն­տեղ, որ­տեղ մուտք է գոր­ծում հոգևո­րա­կա­նը, չարն իր գոր­ծը սկ­սում է ա­նել, որ­պես­զի խան­գա­րի...
Թե­մի լիար­ժեք գոր­ծու­նեու­թյան հա­մար, ան­շուշտ, անհ­րա­ժեշտ է ամ­բողջ ժո­ղովր­դի ա­ջակ­ցու­թյու­նը, ամ­բողջ ժո­ղովր­դի դար­ձը։ Փառք Աստ­ծո, աս­տի­ճա­նա­բար նոր սերն­դի դաս­տիա­րա­կու­թյամբ, կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի ակ­տիվ գոր­ծու­նեու­թյամբ, ա­հա­գին աշ­խա­տանք­ներ են կա­տար­վել ու շա­րու­նակ­վում։ Վս­տահ եմ, այս ճա­նա­պար­հով մար­տահ­րա­վեր­նե­րը կպա­կա­սեն։
-Ա­պա­գա­յում ի՞նչ ծրագ­րեր ու­նի թե­մը։
-Բո­լո­րիս ցան­կու­թյունն է՝ ա­պա­գա­յում տես­նել ողջ Ար­ցա­խը՝ հա­յացքն ուղ­ղած դե­պի ԱՍՏ­ՎԱԾ, և որ Ար­ցա­խի թեմն ապ­րի իր ծաղ­կուն շր­ջա­նը։ Կար­ծում եմ, ԱՍՏ­ԾՈ օրհ­նու­թյամբ այդ օ­րը կլի­նի։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ