Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ. ՄԻ՞ԹԵ ԱՍՏՎԱԾ ԿՈՂՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

 25 տարի առաջ, 1997թ. նոյեմբերի 13-ին համագործակցության հիմքն է դրվել ՀՀ Պաշտպանության նախարարության ու Հայ Առաքելական եկեղեցու, երբ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը։ Հայ Եկեղեցու գրկում կյանք ու հասակ առած ամեն գիտակից հայորդու համար հզոր պետականությունը հավատքի, սիրո և նվիրյալ ծառայության միասնությունն է։

Ոմանց մոտ հարց է ծագում, մի՞թե Աստված կողմ է պատերազմին։ Ինչու՞ է եկեղեցականը ծառայում Հայոց բանակում։ Այս հարցին պատասխանում է Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի Թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը։

- Ն. Բեր­դյաևը պա­տե­րազ­մը հա­մա­րում էր սիմ­վո­լիկ բնույթ ու­նե­ցող բա­րո­յա­պես չե­զոք երևույթ. «Պա­տե­րազ­մը չա­րի­քի աղ­բյուր չէ, այլ` չա­րի­քի ախ­տա­նիշ, ներ­քին չա­րու­թյան և հի­վան­դու­թյան նշան... Պա­տե­րազ­մը տե­ղի է ու­նե­նում հո­գու խոր­քում, իսկ նյու­թա­կան հար­թու­թյան վրա երևում են միայն ար­տա­քին նշան­ներն այն բա­նի, ինչ տե­ղի է ու­նե­նում հո­գում։ Պա­տե­րազ­մի չա­րի­քը մարդ­կու­թյան հի­վան­դու­թյան նշան է...»։ Ըն­դու­նե­լով, որ սպա­նու­թյունն ան­հա­մա­տե­ղե­լի է քրիս­տո­նեա­կան աշ­խար­հա­յաց­քի հետ, ո­րով­հետև չկա «քրիս­տո­նեա­կան պա­տե­րազմ» հաս­կա­ցու­թյուն, ինչ­պես և չկա «քրիս­տո­նեա­կան բռ­նու­թյուն և սպա­նու­թյուն», Բեր­դյաևը պա­տե­րազ­մին դա­տաս­տա­նի, ող­բեր­գա­կան մաք­րա­գործ­ման, ներք­նա­պես մաքր­վե­լու հա­տուկ ճա­նա­պար­հի նշա­նա­կու­թյուն է տա­լիս։ «Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ընդ­հար­վում են հա­կա­դիր ծայ­րա­հե­ղու­թյուն­ներ, և դի­վա­կան խա­վա­րը միա­հյուս­վում է աստ­վա­ծա­յին լույ­սի հետ։ Պա­տե­րազ­մը հան­ցանք է, սա­կայն նաև հան­ցան­քի քա­վու­թյուն է։ Դրա ըն­թաց­քում ա­նար­դար, մե­ղա­վոր, չար կյան­քը խաչն է ել­նում... Քա­նի դեռ կա­յե­նա­կան զգաց­մունք­նե­րը չեն ան­հե­տա­ցել մարդ­կանց սր­տե­րից, զին­վորն ու ոս­տի­կա­նը չա­րիք չեն լի­նի, այլ` բա­րիք»։ Պա­տե­րազ­մի ող­բեր­գա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը դրան մաս­նա­կից մարդ­կանց կյան­քում ան­խու­սա­փե­լիո­րեն ստեղ­ծում են ան­ներ­դաշ­նա­կու­թյուն, ներ­քին հո­գե­կան երկ­փեղկ­վա­ծու­թյուն, հատ­կա­պես նրանց, ով­քեր սպա­նել են զին­վո­րա­կան­նե­րի կամ այ­լոց։ Չենք կա­րող չն­կա­տել նաև, որ բա­նա­կա­յի­նի կյան­քը շատ նման է վա­նա­կա­նի կյան­քին։ Հի­սուս Քրիս­տո­սի մոտ ե­կած հա­րյու­րա­պետն ա­սաց Նրան. «...քա­նի որ ես էլ իշ­խա­նու­թյան տակ ե­ղող մարդ եմ, ինձ են­թա­կա զին­վոր­ներ ու­նեմ. սրան ա­սում եմ՝ գնա՛, և գնում է, և մի ու­րի­շին, թե՝ ե՛կ, և գա­լիս է. և իմ ծա­ռա­յին, թե՝ ա­րա՛ այս, և ա­նում է» (Մատթ. 8.9)։ Զին­վո­րի կյան­քը խիստ սահ­մա­նա­փակ­ված է կա­նոն­նե­րով, ո­րոնց հա­մա­ձայն սահ­ման­ված են ա­մե­նա­պարզ գոր­ծո­ղու­թյուն­ներ` տե­ղա­շարժ­վե­լը, սն­վե­լը և այլն։ Բա­նա­կում, ինչ­պես վան­քում, գոր­ծում է սե­փա­կան կամ­քից հրա­ժար­վե­լով՝ հրա­մա­նա­տա­րին ան­վե­րա­պահ հնա­զան­դու­թյան օ­րեն­քը։ Թեև զին­վո­րը «շախ­մա­տի ֆի­գու­րի» պես է, սա­կայն չի դա­դա­րում անձ լի­նե­լուց, ո­րով­հետև ստեղծ­վել է Աստ­ծո պատ­կե­րով և նմա­նու­թյամբ։ Զին­վո­րի, ինչ­պես յու­րա­քան­չյուր ան­ձի ներ­քին ա­զա­տու­թյու­նը  ճշ­տի և ստի, բա­րու և չա­րի, հա­վա­տար­մու­թյան և դա­վա­ճա­նու­թյան միջև ընտ­րու­թյուն կա­տա­րե­լու բա­րո­յա­կան ա­զա­տու­թյան մեջ։ Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն անհ­նար է պատ­կե­րաց­նել ա­ռանց հայ­րե­նի­քի նկատ­մամբ սի­րո, ա­ռանց զին­վո­րա­կան­նե­րի մեջ հայ­րե­նա­սի­րա­կան զգա­ցում­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան, ո­րոնք չեն կա­րող չառ­նչ­վել մեր­ձա­վո­րի նկատ­մամբ սի­րո հետ։ Բա­նա­կա­յին պայ­ման­նե­րում մար­դը հատ­կա­պես սուր է զգում ծնող­նե­րի, ըն­կեր­նե­րի, սի­րե­լիի նկատ­մամբ կապ­վա­ծու­թյունն ու սե­րը։ Զին­վո­րա­կան կո­լեկ­տի­վում սի­րո լա­վա­գույն դրսևո­րում­նե­րից են փո­խօգ­նու­թյու­նը, ըն­կե­րա­կան, եղ­բայ­րա­կան զգա­ցում­նե­րը, են­թա­կա­նե­րի նկատ­մամբ հրա­մա­նա­տա­րի հայ­րա­կան վե­րա­բեր­մուն­քը։ Սի­րո բարձ­րա­գույն ար­տա­հայ­տու­թյունն անձ­նա­զո­հու­թյան պատ­րաս­տա­կա­մու­թյունն է, պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը՝ զոհ­վել հա­նուն հոգևոր բարձր ի­դեալ­նե­րի` հա­վատ­քի և Հայ­րե­նի­քի. «Ա­վե­լի մեծ սեր ոչ ոք չու­նի, քան այն, որ մեկն իր կյան­քը տա իր բա­րե­կամ­նե­րի հա­մար» (Հովհ. 15.13), «Ե­թե ապ­րում ենք, Տի­րոջ հա­մար ենք ապ­րում. և ե­թե մեռ­նում ենք, Տի­րոջ հա­մար ենք մեռ­նում» (Հռոմ. 14.8)։ Կրո­նա­կան և բա­րո­յա­կան ի­դեալ­նե­րին հե­տա­մուտ լի­նելն ըն­դու­նակ է բարձ­րա­ցնել զին­վո­րին հե­րո­սու­թյան և նա­հա­տա­կի սր­բու­թյան բարձր աս­տի­ճա­նի։ Բա­նա­կում քա­հա­նա­յի խն­դիրն է օգ­նել զին­վո­րին հաղ­թել չա­րի հետ ներ­քին հոգևոր պա­տե­րազ­մում։ Քա­հա­նան պար­տա­վոր է օգ­նել զին­վո­րին հոգևոր-բա­րո­յա­կան տե­սան­կյու­նից ճիշտ գնա­հա­տել այն գոր­ծը, որն ինքն ա­նում է, որ­պես­զի այն բա­րո­յա­պես ար­դա­րա­ցի և սուրբ գործ հա­մա­րի։