[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՂ­ՔԵ­ՐԻ ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄԱ­ՍԻՆ

 

Խոստովանությունն ապաշխարության խորհրդի մասն է կազմում, որի ժամանակ հավատացյալն իր գիտակցաբար և անգիտակցաբար, կամա, թե ակամա գործած մեղքերը զղջմամբ պատմում է քահանային, որից էլ ստանում է արձակում։ Կարևոր է, որ հավատացյալն ի սրտե զղջա, այլ ոչ թե ձևական։ Առանց մեղքերի խոստովանության և արձակման, չի կարելի մոտենալ սբ Հաղորդությանը։

Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցում խոս­տո­վա­նու­թյան եր­կու կարգ կա՝ ընդ­հան­րա­կան և ան­հա­տա­կան։
Ընդ­հան­րա­կան խոս­տո­վա­նու­թյան ժա­մա­նակ խոս­տո­վա­նում են բո­լո­րը։ Նրանց ա­նու­նից քա­հա­նա­յի առջև մեկ հո­գի կար­դում է զղջ­ման ա­ղոթ­քը, որ­տեղ թվարկ­ված են բո­լոր հնա­րա­վոր մեղ­քե­րը։ Իսկ մյուս դեպ­քում խոս­տո­վա­նողն ան­ձամբ է հան­դի­պում քա­հա­նա­յին։
-Տեր Սմ­բատ, հարց, որ շա­տե­րին է հու­զում. ե­թե հա­վա­տա­ցյալն այն­պի­սի մի քա­հա­նա­յի չի ճա­նա­չում, ո­րին կա­րող է վս­տա­հել իր մեղ­քե­րը խոս­տո­վա­նե­լու հա­մար, ի՞նչ պետք է ա­նի։ Այս պա­րա­գա­յում զղ­ջու­մը բա­վա­րար կլի­նի՞։
-Ա­պաշ­խա­րու­թյան հա­մար միայն զղ­ջու­մը բա­վա­րար չէ։ Անհ­րա­ժեշտ է նաև խոս­տո­վա­նու­թյուն՝ մեղ­քե­րի թո­ղու­թյուն ստա­նա­լու հա­մար։ Խոս­տո­վա­նու­թյու­նը ա­պաշ­խա­րու­թյան խոր­հր­դի մի մասն է։ Այն սահ­մա­նել են Սուրբ Ա­ռա­քյալ­նե­րը՝ Տեր Հի­սուս Քրիս­տո­սից պատ­վի­րան ըն­դու­նե­լով. «Երբ այս ա­սաց, նրանց վրա փչեց և ա­սաց՝ ա­ռե՜ք Սուրբ Հո­գին։ Ե­թե մե­կի մեղ­քե­րը նե­րեք, նրանց ներ­ված կլի­նի. ե­թե մե­կի մեղ­քե­րը չնե­րեք, ներ­ված չի լի­նի» (Հովհ. 20։22)։ Ըստ ա­ռա­քե­լա­կան կա­նոն­նե­րի, խոս­տո­վա­նու­թյան կար­գը կա­տար­վում է քա­հա­նա­յի առջև, ո­րով­հետև նա մեղ­քե­րի թո­ղու­թյուն տա­լու իշ­խա­նու­թյուն ու­նի։ Ան­հա­տա­կան խոս­տո­վա­նու­թյունն անհ­րա­ժեշտ է մեղ­քից բժշկ­վե­լու և մեղ­քի դեմ պայ­քա­րե­լու մի­ջոց­ներ գտ­նե­լու հա­մար։ Ս. Գրի­գոր Տաթևա­ցին ա­սում է, որ ինչ­պես մո­լա­խո­տը չո­րաց­նե­լու հա­մար այն ար­մա­տա­խիլ են ա­նում և ար­մատն արևին ցույց տա­լիս, այն­պես էլ խոս­տո­վա­նո­ղը, իր մեղքն Աստ­ծո առջև խոս­տո­վա­նե­լով, չո­րաց­նում է այն։
Մեր Ե­կե­ղե­ցին ու­նի նաև խոս­տո­վա­նու­թյան ընդ­հան­րա­կան կարգ։ Այդ ըն­թաց­քում ըն­թերց­վում է զղջ­ման ա­ղոթ­քը, ո­րի մեջ թվարկ­ված են բո­լոր հնա­րա­վոր մեղ­քե­րը, և խոս­տո­վա­նա­հայ­րը թո­ղու­թյուն է տա­լիս։ Բայց հարկ է նշել, որ ան­հա­տա­կան խոս­տո­վա­նու­թյունն ա­վե­լի օգ­տա­կար է, ո­րով­հետև քա­հա­նա­յի հետ զրույ­ցի ըն­թաց­քում տե­ղի է ու­նե­նում ոչ միայն խոս­տո­վա­նու­թյուն, այլ նաև խոր­հր­դատ­վու­թյուն, թե ինչ­պես մե­ղա­վորն ա­պաշ­խա­րի։ Նա, ով չի գտել վս­տա­հե­լի հոգևո­րա­կա­նի, կա­րող է մաս­նակ­ցել ընդ­հան­րա­կան կար­գին, մինչև գտ­նի մի քա­հա­նա­յի, ում կկա­րո­ղա­նա վս­տա­հել։
-Տեր Հայր, իսկ ե­թե քա­հա­նա­յին վս­տա­հում են, բայց նա պատ­րաստ չէ խոս­տո­վա­նա­հայր լի­նե­լու... Կան, ար­դյո՞ք, անձ­նա­յին ո­րակ­ներ կամ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, ինչով պետք է օժտ­ված լի­նի հոգևո­րա­կա­նը՝ ան­հա­տա­կան խոս­տո­վա­նա­հայր լի­նե­լու հա­մար։
-Խոս­տո­վա­նա­հայ­րը պետք է լի­նի կրթ­ված՝ գի­տակ Սուրբ Գր­քի և Հայ­րե­րի խրատ­նե­րի։ Սուրբ Գրի­գոր Տաթևա­ցին ա­սում է, որ խոս­տո­վա­նա­հայր քա­հա­նան հոգևոր բժիշկ է և պետք է լավ ի­մա­նա Աստ­վա­ծաշն­չի խոս­քը, որ­պես­զի Աստ­ծու Խոս­քից ընտ­րե­լով՝ ճիշտ դար­ման դնի ա­պաշ­խա­րո­ղի հո­գու վեր­քին։ Ա­պաշ­խա­րու­թյու­նը հոգևոր բժշ­կու­թյուն է, և հարկ է, որ խոս­տո­վա­նա­հոր խրա­տը ի­րոք նպաս­տի մե­ղա­վո­րի հոգևոր ա­ռող­ջու­թյա­նը։ Խոս­տո­վա­նա­հայ­րը պետք է խո­նարհ լի­նի և ու­նե­նա զղջ­ման ու ա­պաշ­խա­րու­թյան փոր­ձա­ռու­թյուն։ Սուրբ Բար­սեղ Կե­սա­րա­ցին ա­սում է. «... քա­հա­նա­յու­թյան պա­տի­վը չվս­տահ­վեց հրեշ­տակ­նե­րին, քան­զի ան­մեղ են, այլ՝ մարդ­կանց. որ­պես­զի ինչ­պես որ մենք ենք մե­ղան­չում և հույս ենք դնում Քրիս­տո­սից թո­ղու­թյան վրա, նույն­պես և ձեզ տանք թո­ղու­թյան ու ա­պաշ­խա­րու­թյան հույ­սը»։ Ա­պաշ­խա­րու­թյան ա­պա­հո­վու­թյու­նն այն է, որ խոս­տո­վա­նա­հայ­րը չի դա­տում, այլ կա­րեկ­ցա­բար խղ­ճում և եղ­բայ­րա­բար խրա­տում է ա­պաշ­խա­րո­ղին։
Օրհ­նու­թյամբ՝ Տ. Սմ­բատ քա­հա­նա Սարգ­սյան

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ