Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՐ ԱՐ­ՑԱԽՆ ԱՊ­ՐԻ ՈՒ ՀԱ­ՐԱ­ՏԵ­ՎԻ

 

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի Թեմի կողմից տարվա ընթացքում իրականացված եկեղեցաշինական և այլ ծրագրերի վերաբերյալ է մեր հարցազրույցը Թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ

-Սր­բա­զան Հայր, տար­վա ըն­թաց­քում Թե­մը բա­վա­կա­նին աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­րել ոչ միայն զուտ ե­կե­ղե­ցա­կան ծրագ­րե­րի շուրջ, այլև կր­թա­կան, հայ­րե­նա­սի­րա­կան և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան այլ խն­դիր­նե­րի լուծ­ման ա­ռու­մով։ Ար­ցա­խի թե­մի ծրագ­րերն ու նպա­տակ­նե­րը շատ են, անդ­րա­դառ­նանք հրա­տապ լու­ծում պա­հան­ջող խն­դիր­նե­րին։
-Ըն­թա­ցիկ տար­բեր ծրագ­րե­րի շար­քում կարևո­րում ենք Սուրբ Հա­կո­բա­վան­քի վե­րածն­ման և վե­րա­կան­գն­ման աշ­խա­տանք­նե­րը, ո­րով­հետև հի­նա­վուրց պատ­մա­կան այդ վան­քը կար­ծես հոգևոր թե­լով կապ­ված է մեր Ար­ցա­խի ի­րա­վի­ճա­կի հետ և ե­թե կա­րո­ղա­նանք հնա­րա­վո­րինս ա­րագ վե­րա­նո­րո­գել վան­քը, ա­պա հոգևոր կա­պի վե­րա­կան­գն­մամբ կու­նե­նաք նաև Ար­ցա­խի ա­պա­գա­յի լու­սա­վոր տես­լա­կա­նը։ Նա­խան­շել եմ նաև մա­տաղ սերն­դի շր­ջա­նում ի­րա­կա­նաց­նել մի նոր կարևոր ծրա­գիր, ո­րի կա­պակ­ցու­թյամբ քն­նար­կում ենք ու­նե­ցել ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Աստ­ված կա­մե­նա մեր կի­րակ­նօ­րյա­յի 8-14 տա­րե­կան 1163 ա­շա­կեր­տի շր­ջա­նում կի­րա­կա­նաց­նենք կան­խար­գե­լիչ հե­տա­զո­տու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում կլի­նեն ող­նա­շա­րա­յին խն­դիր­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րը։ Ժա­մա­նա­կին ծա­ռա­յե­լով ՊԲ-ում` ա­կա­նա­տես էի, որ զո­րա­կո­չա­յին տա­րի­քի պա­տա­նի­նե­րի գե­րակշ­ռող մա­սի մոտ առ­կա էին ող­նա­շա­րա­յին լուրջ խն­դիր­ներ, ո­րոնք կա­րող էին կանխ­վել ա­վե­լի վաղ տա­րի­քում։ Այդ իսկ պատ­ճա­ռով կարևոր եմ հա­մա­րում վե­րոն­շյալ տա­րի­քի ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում անհ­րա­ժեշտ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի, ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ո­րոնց ար­դյունք­նե­րի հի­ման վրա հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հետ հա­մա­տեղ կս­տեղ­ծենք վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րոն, որ­տեղ ա­ռող­ջա­կան խն­դիր­նե­րով այդ ե­րե­խա­նե­րը կս­տա­նան անհ­րա­ժեշտ բու­ժօգ­նու­թյուն։ Կար­ծում եմ, այս ծրա­գի­րը ոչ միայն Թե­մի, այլև մեր պե­տա­կան ռազ­մա­վա­րա­կան դի­տար­կե­լի ծրագ­րե­րից պի­տի լի­նի։ Մտա­դիր ենք նաև ու­նե­նալ ե­կե­ղե­ցա­պատ­կան ճամ­բար, որ մեր ե­րե­խա­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան ի­րենց ա­մա­ռա­յին հան­գիստն անց­կաց­նել Ար­ցա­խում։ Ան­ցած տա­րի հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցանք 100 ե­րե­խա ու­ղար­կել Վա­նա­ձո­րի և Ե­ղեգ­նա­ձո­րի ե­կե­ղե­ցա­պատ­կան ճամ­բար­ներ, որ­տե­ղից ե­րե­խա­նե­րը վե­րա­դար­ձել են գո­հու­նակ, և նա­խա­տե­սել ենք նոր տա­րում ար­դեն 200 ե­րե­խա­յի ու­ղար­կել այդ ճամ­բար­ներ։ Իսկ Ար­ցա­խում նման ա­մա­ռա­յին ճամ­բար կազ­մա­կեր­պե­լու դեպ­քում կկա­րո­ղա­նանք ընդ­գր­կել շուրջ 600 ե­րե­խա­յի ոչ միայն Ար­ցա­խից, այլև Հա­յաս­տա­նից։ Ար­դեն նա­խան­շել ենք ճամ­բա­րի տե­ղա­կայ­ման վայ­րը՝ Սուրբ Հա­կո­բա­վան­քի և Քո­լա­տակ հա­մայն­քի հա­րա­կից մի գողտ­րիկ տա­րած­քում։ Կխնդ­րեի բո­լո­րին ա­ղո­թել այս ծրագ­րե­րի հա­մար, որ Աստ­ծո օգ­նու­թյամբ կյան­քի կոչ­վեն։
-Փաս­տո­րեն, ծրագ­րե­րի մեծ մասն ուղղ­ված է մա­տաղ սերն­դի հա­յե­ցի կր­թու­թյանն ու դաս­տիա­րա­կու­թյա­նը։ Իսկ ե­կե­ղե­ցա­շի­նա­կան գոր­ծե­րի մա­սով ի՞նչ է նա­խա­տես­վում։ Չէ՞ որ ու­նենք խո­նարհ­ված շատ ե­կե­ղե­ցի­ներ, ո­րոնք կա­րիք ու­նեն վե­րա­կան­գն­ման։
-Բո­լոր մեր ծրագ­րե­րը միտ­ված են ա­պա­գա սերն­դի ճիշտ դաս­տիա­րա­կու­թյա­նը, և նոր ե­կե­ղե­ցի­ներ ու խաչ­քա­րեր կա­ռու­ցե­լու նա­խագ­ծեր չու­նենք։ Նա­խա­տե­սել ենք Ստե­փա­նա­կեր­տում, Մար­տա­կեր­տում, Մար­տու­նիում, Ճար­տա­րում և Աս­կե­րա­նում բա­ցել ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան վեց դպ­րոց, որ­տեղ ե­րե­խա­նե­րը կհա­ճա­խեն շա­բա­թա­կան ե­րեք ան­գամ։ Դա կլի­նի կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի շա­րու­նա­կու­թյու­նը։ Նրանց կդա­սա­վան­դեն հոգևո­րա­կան, ռազ­մա­գետ և որևէ մար­զաձևի մար­զիչ։ Ու­նենք նաև «Հա­յոր­դաց տներ» ծրա­գի­րը, և փետր­վար ամ­սից կսկ­սենք Մար­տա­կեր­տի «Հա­յոր­դաց տան» շեն­քի վե­րա­նո­րո­գու­մը, որ­տեղ 200 ե­րե­խա կս­տա­նա հոգևոր կր­թու­թյուն։ Այս և մյուս ծրագ­րե­րը պետք է ի­րա­կա­նաց­վեն պե­տա­կան գե­րա­տես­չու­թյուն­նե­րի և ծնող­նե­րի հետ հա­մա­տեղ։ Ե­կե­ղե­ցի­նե­րի մա­սով նո­րեր չենք կա­ռու­ցե­լու, բայց հնե­րը վե­րա­նո­րո­գե­լու ենք։ Այժմ մեծ թա­փով ըն­թա­նում են մեր ե­կե­ղե­ցի­նե­րի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Ար­դեն ա­վարտ­վում են Շո­շի ե­կե­ղե­ցու վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը և շու­տով կվե­րա­բա­ցենք Ներ­քին Հո­ռա­թա­ղի ե­կե­ղե­ցին։ Նույն գոր­ծըն­թա­ցը տե­ղի է ու­նե­նում Ա­մա­րա­սում, Ե­րից Ման­կանց վան­քում, Խնա­ծա­խի ե­կե­ղե­ցում և հաջորդա­բար մյուս կա­ռույց­նե­րում։ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո Մայր Ա­թո­ռի, ՌԴ խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի ա­ջակ­ցու­թյամբ և բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով պահ­պան­վում է Դա­դի­վան­քը, իսկ այն­տեղ մեր հոգևո­րա­կան­նե­րը նվի­րա­կան ու հե­րո­սա­կան ծա­ռա­յու­թյուն են մա­տու­ցում։ Սեպ­տեմ­բեր-հոկ­տեմ­բեր ա­միս­նե­րին ՌԴ խա­ղա­ղա­պահ­նե­րի հրա­մա­նա­տարն ըն­դա­ռա­ջեց մեր խնդ­րան­քին և կա­րո­ղա­ցանք ուխ­տագ­նա­ցու­թյուն­ներ կազ­մա­կեր­պել դե­պի Դա­դի­վանք։ Հու­սանք, որ ա­ռա­ջի­կա­յում ուխ­տա­վոր­նե­րը կր­կին հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան այ­ցե­լե­լու Հա­մա­լիր։ Ինչ վե­րա­բե­րում է Սուրբ Հա­կո­բա­վան­քի վե­րա­նո­րոգ­ման նա­խագ­ծին, ա­պա նա­խա­հաշ­վարկն ար­ված է և շու­տով կս­տեղ­ծենք Հիմ­նադ­րամ, իսկ 2023թ. գար­նա­նը ե­ղած ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րով կմեկ­նար­կեն շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Պե­տա­կան ա­ջակ­ցու­թյամբ կլուծ­վեն լու­սա­վո­րու­թյան և ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման հար­ցե­րը։ «ՌեԱր­մե­նիա» հար­թա­կի ա­ջակ­ցու­թյամբ և Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի օրհ­նու­թյամբ դեկ­տեմ­բե­րի 17-ին նա­խա­տես­վել էր կազ­մա­կեր­պել Հա­մա­հայ­կա­կան մեծ ուխ­տագ­նա­ցու­թյուն դե­պի Ս. Հա­կո­բա­վանք։ Ար­ցախ պետք է բեր­վեր հա­մաք­րիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու նշա­նա­վոր սուրբ Հա­կոբ Մծբ­նա Հայ­րա­պե­տի մա­սուն­քը և տե­ղադր­վեր Ս. Հա­կո­բա­վան­քում, սա­կայն Ադր­բե­ջա­նի կող­մից Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս մայ­րու­ղու շր­ջա­փակ­ման պատ­ճա­ռով ծրագ­րե­րը խախտ­վե­ցին։

Ուխ­տագ­նա­ցու­թյուն­նե­րը կարևոր­վում են նրա­նով, որ մեր ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քերն ու­նե­նում են այ­ցե­լու­ներ ոչ միայն Ար­ցա­խից, այլև Հա­յաս­տա­նից ու ար­տերկ­րից։ Իսկ մշ­տա­պես այ­ցե­րը կապ­րեց­նեն Ար­ցա­խը հենց Հա­յաս­տա­նից սնուց­վող «պոր­տա­լա­րի» շնոր­հիվ, ո­րը կեն­սա­կան նշա­նա­կու­թյան ու հա­րատևման միակ ճա­նա­պարհն է։ Ընդ­հան­րա­պես, Ար­ցա­խում խո­նարհ­ված ե­կե­ղե­ցի­նե­րի թի­վը շատ մեծ է։ Կան վան­քեր, ո­րոնք գտն­վում են այն ոս­կե շղ­թա­յի մեջ, որ ի­րա­պես կա­րիք ու­նեն վե­րա­կան­գն­ման։ Դրան­ցից են կի­սա­խո­նարհ Հա­ցի գյու­ղի Բռի եղ­ցին, Բո­վուր­խա­նը, Ու­լու­բա­բը, Խաթ­րա­վան­քը։ Ե­թե կա­րո­ղա­նա­յինք վե­րա­նո­րո­գել նշ­ված վան­քե­րը, մենք լիո­վին կվե­րա­կանգ­նենք այն ե­կե­ղե­ցի­նե­րի ոս­կե շղ­թան, որ Ա­մա­րա­սից հաս­նում է մինչև Դա­դի­վանք։ Սա­կայն, ներ­կա ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով, մեր ծրագ­րերն ի­րա­կա­նաց­վում են ըստ ա­ռաջ­նա­հեր­թու­թյան և ա­վե­լի պետք է ուղղ­ված լի­նեն մեր անվ­տան­գու­թյան և պաշտ­պա­նու­թյան խն­դիր­նե­րին։ Կգա ժա­մա­նա­կը և խո­նարհ­ված մյուս ե­կե­ղե­ցի­ներն էլ կվե­րա­նո­րո­գենք։ Այ­սօր պետք է մեր ժո­ղովր­դին զո­րա­վիգ լի­նել, հույս ներ­շն­չել ա­պա­գա­յի հան­դեպ, որ Ար­ցախ աշ­խար­հը ապ­րի և հզո­րա­նա։

-Իսկ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված մեր տա­րածք­նե­րում գտն­վող պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի պահ­պան­ման խն­դի­րը մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ներ­կա­յաց­նե­լու գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վո՞ւմ է Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի կող­մից։
-Ե՛վ պա­տե­րազ­մից ա­ռաջ, և՛ հե­տո Մայր Ա­թո­ռի կող­մից Ար­ցախ աշ­խար­հը դի­տարկ­վել է որ­պես Հա­յաս­տան աշ­խար­հի աստ­վա­ծա­պարգև ան­բա­ժա­նե­լի մաս, և Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը մշ­տա­պես ա­ջակ­ցում է Ար­ցա­խի թե­մին։ Պա­տե­րազ­մից հե­տո Մայր Ա­թո­ռը ստեղ­ծեց օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րի պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան խն­դիր­նե­րով զբաղ­վող գրա­սե­նյակ, ո­րը հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք­ներ տա­նե­լով` խն­դի­րը բարձ­րա­ձայ­նում և ներ­կա­յաց­նում է Ե­կե­ղե­ցի­նե­րի հա­մաշ­խար­հա­յին խոր­հր­դին, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ին և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։ Այդ ա­ռու­մով ջան­քեր չեն խնայ­վում, ին­չի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­վում են նաև գի­տա­ժո­ղով­ներ։ Նա­խա­վեր­ջին գի­տա­ժո­ղո­վը կազ­մա­կերպ­վեց հենց Ար­ցա­խում, իսկ վեր­ջի­նը՝ սեպ­տեմ­բե­րին՝ Լոս Ան­ջե­լե­սում։ Ի զար­մանս բո­լո­րի` այդ գրա­սե­նյա­կը շա­րու­նա­կում է լիար­ժեք գոր­ծել և հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի դու­ռը բա­խե­լով ներ­կա­յաց­նել, որ Ադր­բե­ջա­նի կող­մից օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում ոչն­չաց­վում ու պղծ­վում են մեր վան­քերն ու ե­կե­ղե­ցի­նե­րը, գե­րեզ­մա­նատ­նե­րը, մշա­կու­թա­յին կո­թող­նե­րը, թան­գա­րան­նե­րը։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ