[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 14 Ապրիլի 2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

 altԱյսօր  վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հարգանքի տուրք՝ Արթուր Մկրտչյանի հիշատակին

  Ապրիլի 14-ին՝  ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 22-րդ տարելիցի օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և, հարգանքի տուրք մատուցելով  անվանի պետական ու քաղաքական գործչի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրմաքարին:

ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ԱՆԱՉԱՌ. ԱԱ Է ՍԿԶԲՈՒՆՔԸ ՆՈՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ

1.jpgԱրցախի էլեկտրոնային լրատվամիջոցների շարքը համալրվեց ևս մեկով. շուրջ մեկ ամիս  գործող ՙKarabakh-life.am՚ կայքէջը կարճ ժամանակամիջոցում՝ ուշագրավ տեղեկատվությամբ կարողացել է գրավել հազարավոր ընթերցողների, և, դրանով իսկ, կարելի է ասել՝ լուրջ հայտ է ներկայացրել լրատվադաշտի մյուս էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրներին։ Ինչ խոսք, նորագույն տեխնոլոգիաների զարգացման ներկա դարում, երբ տեղեկատվության ստացման հիմնական աղբյուրը համացանցն է, անչափ կարևորվում է կայքէջերի առկայություն:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ

130414MoskvaEkegheci_Info_3.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Մոսկվա քաղաքում ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված պատարագին։
Subscribe to this RSS feed