[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Դեկտեմբերի 22-ին՝ Էներգետիկի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ, ԼՂՀ էկոնոմիկայի նախարար  Անդրանիկ Խաչատրյանը և ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը պարգևատրեցին  համակարգի մի խումբ  աշխատակիցների։ 

ՄՐՑՈՒՅԹԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑԱՎ

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի վերջին օրերին կայացավ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթի ընտրական փուլը:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը առևտրային գործունեությամբ և ծառայությունների մատուցմամբ զբաղվող  կազմակերպություններին կոչ է արել Ամանորի առթիվ չբարձրացնել  գները:

ՆՈՐ ՏՈՒՆ`ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից Գագիկ Խաչատրյանի միակ որդին` Հակոբ Խաչատրյանը, 4 զինակիցների հետ 2015թ. մարտի 19-ին Արցախի հյուսիսային սահմանը պաշտպանելիս հերոսաբար զոհվեց:

ԱՎԱԳ ՏՈՆԵՐ

Հայ Առաքելական Եկեղեցին դեկտեմբերի երկրորդ կեսին` Սուրբ Ծննդյան տոներից առաջ, նշում է չորս տոն, որոնք նվիրված են աստվածաշնչյան մի շարք մեծագույն սրբերի և հավաքական կերպով կոչվում են Ավագ տոներ:

Հանդիպում «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահի եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրենի հետ

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Միքայել Վարդանյանին եւ «Մասիս Տոբակո» ընկերության տնօրեն Հովհաննես Թադեւոսյանին:

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կողմից հիմնված նոր արտադրամասի բացմանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող «Գրանդ Մաստեր» ՍՊԸ-ի կողմից հիմնված՝ ստվարաթղթե արկղերի արտադրամասի բացման հանդիսավոր արարողությանը:

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ  հռչակման օրվա և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության  հանրաքվեի  և Սահմանադրության օրվա  կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 

Subscribe to this RSS feed