[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2016

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Գերմանիայի քաղաքական ուժերի միջեւ կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր:

Բասկերի Երկրի Դոնոստիա (Սան Սեբաստիան) քաղաքը աջակցում է Ստեփանակերտին

Ապրիլի 26-ին Բասկերի Երկրի (Իսպանիա) Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիանի) քաղաքապետարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ժողովի հերթական նիստում ընդունվել է հետևյալ ինստիտուցոինալ հայտարարությունը, որը հաստատվել է քաղաքապետի կողմից մայիսի 5-ին։

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՕՐԵՆՔՆԵՐ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանություն

Դրական ենք գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ և աջակցություն ենք հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ 2015թ. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

Մայիսի 16-ին ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հերթական քննարկումները շարունակվեցին ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Subscribe to this RSS feed