[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 19 Մայիսի 2017

ՙՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԱԿԵՐՏ՚ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Ստեփանակերտի մշակույթի տանը տեղի ունեցավ ՙՏարվա լավագույն աշակերտ՚ մրցույթի հանրապետական փուլը: ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող ամենամյա այս մրցույթին մասնակցում էր յոթ աշակերտ` Ստեփանակերտից և շրջաններից. Յանա Պետրոսյան (Ստեփանակերտի հ. 8 ավագ դպրոց), Լինա Միրզոյան ( Շուշիի Խ. Աբովյանի անվան  մ/դ), Արաքսյա Հայրապետյան (Ասկերանի շրջանի Ավետարանոցի մ/դ.), Մարիա Բարսեղյան (Մարտունու հ. 1 մ/դ), Ալլա Խաչատրյան ( Մարտակերտի շրջանի Հաթերքի մ/դ), Տաթև Գրիգորյան (Հադրութի շրջանի Ակնաղբյուրի մ/դ), Նարեկ Մաթևոսյան (Բերձորի հ. 1 մ/դ):  

ՔԱՌՈՐԴ ԴԱՐ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ՙԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ՚ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Շուշիի ազատագրումը 1992-ին ՙԿյանքի ճանապարհի՚ բացման սկիզբը դարձավ: Դեպի մայր Հայաստան տանող ճանապարհին Բերդաձորի գերված ենթաշրջանն էր, որը նույնպես  հաշված օրեր անց ազատագրվեց: Եվ ահա ս.թ. մայիսի 17-ին անցկացվեց հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ:

Ի ՇԱՀ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԻ

ԱՀ ֆինանսների նախարարության (ՖՆ)կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության պետ Արայիկ Դոլուխանյանի ղեկավարությամբ Ասկերանի շրջանի մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ օրերս   անցկացվեց սեմինար-խորհրդակցություն, որի նպատակն էր քննության առնել, հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված խնդիրները, ինչը կբացառի հարկերի վճարումից խուսափելու դեպքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էր նաև նախարարության օպերատիվ հետախուզության վարչության պետ Դավիթ Պողոսյանը։

ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման ու Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնների  առաջատար բժիշկներն օրերս  հերթական անգամ ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում առանձին խմբերի քաղաքացիների համար կազմակերպեցին սկրինինգային ծրագիր։

Մինսկի խումբն առաջին անգամ ստիպված մատնանշում է, որ իրավիճակի սրման նախաձեռնողն Ադրբեջանն է

ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության միջնորդական պատմության ընթացքում առաջին անգամ ստիպված մատնանշում է, որ իրավիճակի սրման եւ հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողն Ադրբեջանն է:

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումը սկսվել է Ադրբեջանի գործողություններից. Զախարովա

Ռուսաստանը որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է զինադադարի պահպանման ջանքերում. Դավիթ Բաբայան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունը նոր որակ է հաղորդում զինադադարի ռեժիմի պահպանման ջանքերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը:

Ադրբեջանը հրթիռ է կիրառել. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը շփման գծում տիրող իրավիճակի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ շփման գծում վերջին օրերի սրված իրավիճակի մասին:

Իրադրությունն առաջնագծում

 Մայիսի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 90 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց:

Subscribe to this RSS feed