Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Wednesday, 28 August 2019

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

 

 

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Արծարծվել են Արցախի պատմությանը, պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբայան հակամարտության կարգավորմանը, կրթության եւ գիտության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը կարեւորել է նման հանդիպումների եւ քննարկումների անցկացումն՝ այն համարելով հետաքրքիր ու օգտակար:

 

 

 

Subscribe to this RSS feed