ԱՐՑԱԽՑԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 18 ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Մայիսի 17-ին Հայաստանում կորեական մշակույթի փառատոնի շրջանակներում առաջին անգամ անցկացվեց WTF թաեքվոնդոյի համահայկական մրցաշար ՝ ՙՀայ-կորեական բարեկամության գավաթ ՚ խորագրով: Երևանում կայացած թաեքվոնդոյի առաջին համահայկական մրցաշարին մասնակցել է Հայաստանի եւ Արցախի շուրջ 300 մարզիկ։ Նախքան մենամարտերի մեկնարկը ցուցադրվեցին կորեական եւ հայկական պարեր, թաեքվոնդոյի ցուցադրական ելույթներ:
Տարբեր քաշային կարգերում և թեժ մրցապայքարում արցախցի 24 մարզիկներից 1-ին տեղերը նվաճել են Արկադի Սիմոնյանը (25կգ քաշային կարգ), Մարատ Բաղդասարյանը (33 կգ) և Տիգրան Կարապետյանը (37 կգ):
Երկրորդ մրցանակային տեղերը գրավել են Սերգեյ Սարգսյանը (24 կգ), Վլադիմիր Զաքարյանը (28,5 կգ), Արամ Սարգսյանը (33 կգ), Հայկ Հակոբյանը (48 կգ) և Հայկ Գրիգորյանը (45 կգ քաշային կարգ), իսկ երրորդ հորիզոնականը` Ստանիսլավ Հայրապետյանը (33կգ), Նարեկ Օհանյանը (24 կգ), Նարեկ Թավադյանը (24,5 կգ), Արամ Գրիգորյանը (33 կգ), Հարութ Գոտանյանը (33կգ), Բորիս Սարգսյանը (37կգ), Վահրամ Մանգասարյանը, Նարեկ Գյուրջյանը և Բորիս Սարգսյանը (41-ական կգ) և Միքայել Անդրեասյանը (58 կգ քաշային կարգ)։
Մարզիչներ Անդրեյ Աղասարյանն ու Միքայել Առաքելյանը գոհ են իրենց սաների արդյունքներից։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են պարգևների։
Հայաստանում կորեական մշակույթի օրերն անց են կացվում Կորեայի Հանրապետության դեսպանատանը կից գործող մշակույթի կենտրոնի կողմից, իսկ թաեքվոնդոյի մրցաշարը՝ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ համատեղ: