Logo
Print this page

 

Արևելագետ Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ Իրանի ԱԳՆ հայտարարությունը լրջագույն ուղերձ է Ադրբեջանին և Թուրքիային:

«Իրանի պես զգուշավոր երկիրը փաստ չունենալով՝ նման հայտարարություն չէր անի: Ադրբեջանում էլ են սա գնահատում որպես կոպտագույն հայտարարություն՝ ուղղված իրենց դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:

Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ այն պահին, երբ լինի իրական սպառնալիք, Իրանի կողմից ռազմական միջամտությունը չպետք է բացառել. «Հայտարարությունն այն մասին է, որ Իրանը շատ լուրջ է տրամադրված այս հարցում և շատ խիստ է լինելու»:

 

 

 

Media

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.