Items filtered by date: Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2013

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

4.jpgՀոկտեմբերի 22-ին Շուշիում  ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստորագրվեց արձանագրություն ՙՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին՚ համաձայնագրում լրացում կատարելու մասին: 

ՙԱՅՍ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ԵՆ ԹԵ՜ ԱՐՑԱԽԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԹԵ՜ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԹԵ՜ ՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ՚

7878.jpgՙՎալլեքս՚ խմբի ընկերությունների մեջ մտնող ՙԲեյզ Մեթըլս՚ ընկերությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահագործում է երկու` Դրմբոնի ստորգետնյա եւ Կաշենի բաց հանքավայրերը:  
Հարցազրույց ՙԲեյզ Մեթըլս՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ հետ:
-Պարոն Մկրտումյան, արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ շահագործվում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքը: Այս պահի դրությամբ ինչքա՞ն պաշար է մնացել:
- Հանքը շահագործվում է 2002թ.-ից, ընդհանուր հաստատված պաշարը եղել է 3,2 մլն տոննա, ներկա դրությամբ մինչեւ 3 մլն տոննա արդյունահանվել է: Դա նշանակում է, որ գործ ունենք 150-200 հազար տոննա մնացորդի հետ: Մեր պատկերացմամբ եւս 1-1,5 տարի աշխատելուց հետո պաշարները կսպառվեն:

Վիկտոր ՇԵՅՆԻՍ. ՙՂԱՐԱԲԱՂԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՆՔԸ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԵՎ, ԻՀԱՐԿԵ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՚

object_6.1274183605.79935.jpgԱրցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ վերջերս ԼՂՀ ԱԺ-ում անցկացված գիտաժողովում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր, քաղաքական գործիչ Վիկտոր ՇԵՅՆԻՍԸ ներկայացրեց իր դիտարկումները խնդրահարույց տարածաշրջանի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակների շուրջ։ 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊՈԵՏԻ ՀԵՏ

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հետաքրքիր նախագիծ է ձևավորվում` կազմակերպել գրական-գեղարվեստական երեկոներ, հանդիպումներ գրողների հետ, որի նպատակն է կանխել ՙոգու սովը՚, գրքից հեռացած ընթերցողին մոտեցնել գրականությանը, վերականգնել գրող-հասարակություն խզված կապը,  երիտասարդությանը հասանելի դարձնել նոր լույս տեսած գրքերը, հասարակության գրասեր խավին ծանոթացնել գրական գործընթացներին։ 

ՀԻՆԱՎՈՒՐՑ ԳՅՈՒՂԻ ՉԽԱՄՐՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ

999_1.jpgՎերջին տարիներին գրահրատարակչության բնագավառում մի հաճելի երևույթ է նկատվում.  տպագրվում են գրքեր արցախյան գյուղերի մասին, որոնք տվյալ բնակավայրի յուրօրինակ հանրագիտարան են: Այդ  շարքը համալրվեց ևս մեկով` ՙԲանաձոր՚ գրքով, նվիրված Հադրութի շրջանի Բանազուր, իսկ 1993 թվականից` Բանաձոր անվանված գյուղին, նրա  պատմությանը` մինչև 1991 թվականի  չարաբաստիկ մայիսի 15-ը, երբ ազերի և ռուս օմոնականների  կողմից գյուղը բռնատեղահանվեց:

ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ ՓՐԿԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԸ

1.jpgՀոկտեմբերի 22-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Գորգերի պետական թանգարանի հավաքածուի շնորհանդեսը: Հիշեցնենք` Շուշիում մոտ երկու տարի արդեն գործում է հիշյալ թանգարանը, սակայն` մասնավորի կարգավիճակով: Այս տարի թանգարանի սեփականատեր Վարդան Ասծատրյանի որոշմամբ ամբողջ հավաքածուն` մոտ 250 գորգ (100-ից մինչև 300 տարվա հնության), նվիրաբերվեց պետությանը:

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք

                  231013_ShushiPrkararUsumnavarj__2__Info.jpgՆախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Շուշի քաղաք եւ մասնակցել Արցախի փրկարար ծառայության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների համատեղ հրամանատարաշտաբային ուսումնավարժությունների ավարտական փուլին:

Subscribe to this RSS feed